ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ «____» 2024 թվականի N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով ՀՀ 2024 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-129-Ն օրենքի 1-ին հոդվածը և Վարչապետի 2024 թվականի մայիսի 24-ի N 490-Ա որոշման հավելվածի 1-ին կետը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։ Վերոնշյալ նախագծի փոփոխությունները հանգեցրել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով ամրագրվել է.
- էլեկտրոնային հարթակի միջոցով ջրօգտագործման թույլտվության տրամադրման պահանջ՝ 2026 թվականի հունվարի 1-ից,
- հայտի գնահատման ժամանակ պահանջվող տեղեկատվությունը լրացվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից տրված տեղեկատվությամբ,
- ջրօգտագործման թույլտվության ձևաթուղթը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ հանվել է ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությունը վավերացնելու օրենսդրական պահանջը, լրացվել է ջրառի ծավալը նաև ջրային համակարգից ջրառ իրականացվելու դեպքում,
- ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ լրացվել է նոր կետով, համաձայն որի կներկայացվի նաև ջրօգտագործման և ջրահեռացման, թույլատրելի սահմանային արտահոսքի նորմերի հաշվարկ իրականացնող ընկերության անվանումը, ինչպես նաև դրվել է խմելու-կենցաղային նպատակով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրի որակը խմելու ջրի որակին ներկայացվող սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին համապատասխանեցնելու պարտավորություն,
- ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը ներկայացվել է նոր խմբագրությամբ՝ ջրօգտագործողի վարչական բեռը թեթևացնելու նպատակով։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումը կնպաստի ՋԹ տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի մշակումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Տևողություն
04.11.2024 25.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 736
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: