Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար սահմանվել է պետական տուրք։ Հարկ ենք համարում նշել, որ նախքան նշված օրենքի ընդունումը՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծառայություններ մատուցելու համար պետական տուրք սահմանված չի եղել (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։

Ընդ որում Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ գործող շահառուների կողմից սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 20․4-րդ հոդվածով նախատեսված տարեկան տուրքի վճարումը սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա մինչև մայիսի 1-ը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝  օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև օրենքով սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։

 

  1. Կարգավորման նպատակները և ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար սահմանված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի մշակումը չի բխում է ռազմավարական որևէ փաստաթղթից:

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    31.10.2024 - 16.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 929

Տպել