«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մեծ թվով դպրոցների նոր շենքերի և շինությունների կառուցման համար առաջիկա տարիներին շենքերի և շինությունների բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանց ցանկի հաստատման պահանջով՝ հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N814-Ն որոշումներով հաստատված կարգերը:
Ընթացիկ իրավիճակը
Ներկայումս, ՀՀ մարզերի համայնքներում և Երևան քաղաքում նախատեսվող կրթական նշանակության օբյեկտների նոր շենքերի և շինությունների հիմնական մասի համար պահանջվում են գրեթե նմանատիպ տեխնիկատնտեսական ցուցանիշներով, հզորություններով, <կարողություններով> և արդի կոնստրուկտիվ լուծումներով համալրված նոր շենքային համալիրներ: Նման պահանջարկն ակնհայտ է իրականացվող դպրոցաշինության ծրագրերի մասով, որտեղ առկա են մեծ թվով անմխիթար վիճակում գտնվող՝ ֆիզիկապես և բարոյապես մաշվածության բարձր աստիճան ունեցող շենք-շինություններ՝ կրթական և այլ նշանակության օբյեկտներ, որոնց փոխարեն նորերի կառուցման անհրաժեշտությունը և ժամկետների առումով խնդիրների լուծման հրատապությունն օրակարգային է:
Մեծաքանակ պահանջարկի պարագայում, մասնակի փոփոխությունների (ոչ կոնստրուկտիվ լուծումների մասով) նախատեսմամբ, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը համարվում է տնտեսապես շահավետ և նպատակահարմար:
Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են և հետագա գործընթացները դիտարկվում են միայն տեղակապման միջոցառումների շրջանակներում, ինչը գործնականում ապահովում է ծախսերի և ժամանակի խնայողություն:
Ծախսերի հաշվարկման և խնայողության վերաբերյալ
Քանի որ հաստատված օրինակելի նախագծերում, տեղակապման խնդիրները վերաբերում են հիմնականում կառույցների 0-ական <փուլին>՝ ապա հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 15.02.2008թ N 19-Ն հրամանով կարգավորվում են նաև վերջիններիս համար անհրաժեշտ նախագծային փոփոխությունների (առանց վերգետնյա հատվածի) ծախսերը՝ ըստ հաստատված (20%) նորմատիվի, որը պետք է կիրառվի նախագծային աշխատանքների ամբողջ արժեքի նկատմամբ:
Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառում և ծրագրի իրագործման ժամկետի կրճատում
Կառուցվող (միջին ծավալի 1500-5000քմ) 1 շինարարական օբյեկտի նախագծման տևողությունը կազմում է մինչև 8-10 ամիս, կամ շուրջ 300-350 օրացուցային օր: Հաստատված օրինակելի Նախագծերի տեղակապման (0-ական նիշ) պարագայում անհրաժեշտ ժամանակահատվածը չի գերազանցի նախագծի մշակման ընդհանուր տևողության 30%-40%-ը:
Արդյունքում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից օգտվող Պատվիրատուների մեծ մասի համար նախագծման աշխատանքների ձեռքբերման համար ժամկետները կկրճատվեն և մեկ (կամ նույն) բյուջետային տարվա ընթացքում հնարավոր կլինի ապահովել նույն ծրագրով նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ 2019-2023թթ մշակված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի մի շարք նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը, որոնք կհամալրվեն հաջորդաբար՝ բյուջետային առաջիկա տարիների ընթացքում մշակվող (մշակման ենթակա) նոր օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա նախագծերի ցանկով:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հարամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1. <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք:
2. ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում:
3. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշում,
4. ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատել մի շարք շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկն ու դրանց ընդհանուր բնութագրերը՝ պետական և համայնքային պատվիրատուների համար նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը մատչելի դարձնելու նպատակով:
-
Քննարկվել է
30.10.2024 - 14.11.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 471
Տպել