Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 36.1-ին, 36.2-րդ, 36.3-րդ․ 36.4-րդ  հոդվածներով․

«Հոդված 36.1 Զինծառայողի վարքագծի կանոնները (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների), զինծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները խախտելը

  1. Զինծառայողի վարքագծի կանոնները (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային զինծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն՝
  • նախազգուշացում.
  • նկատողություն.
  • խիստ նկատողություն.
  • կարգապահական վաշտ ուղարկելը՝ հինգ օրից մինչև մեկ ամիս ժամկետով.
  • ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսը ներառյալ.
  • զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով․
  • պաշտոնի իջեցում
  • զինվորական ծառայությունից արձակում։

 

Հոդված 36.2  Զինծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Զինծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է Զինծառայողների էթիկայի հանձնաժողովը:
  2. էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներից մեկը, որպես հանձնաժողովի նախագահ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների վեց ծառայող: Ընդ որում` հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թվով երեք կառուցվածքային ստորաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: 
  5. էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
  6. էթիկայի  հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: էթիկայի  հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. էթիկայի  հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարին:
  11. էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

 

Հոդված 36.3 Հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

Հոդված 36.4 Զինծառայողների վարքագծի կանոնները

  1. Զինծառայողների վարքագծի կանոնները՝ զինվորական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 2.    

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի 62-րդ հոդվածը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները՝ դատական դեպարտամենտի առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 71.1-ին և 71.2-րդ հոդվածներով.

« Հոդված 71.1. Դատական կարգադրիչների էթիկայի հանձնաժողովը

  1. Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է Դատական կարգադրիչների էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, որպես հանձնաժողովի նախագահ, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի երեք ծառայող, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից նշանակված երեք ներկայացուցիչ: Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանվում է Բարձրագույն դատախան խորհրդի որոշմամբ: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին:
  11. Էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:
  12. Էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ:

 

Հոդված 71.2. Հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Դատական կարգադրիչների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում դատական կարգադրիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի  ՀՕ-532-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին գլխով․

 

«Գ Լ ՈՒ Խ 5.1

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒՅՈՒՆԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 32.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է էթիկայի հանձնաժողովը։
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներից մեկը, որպես հանձնաժողովի նախագահ և Ազգային անվտանգության մարմինների վեց ծառայող: Ընդ որում` հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թվով երեք կառուցվածքային ստորաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են Պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
  6. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Պետական լիազոր մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովը անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Պետական լիազոր մարմնի աշխատկազմի ղեկավարին/գլխավոր քարտուղարին:
  11. Հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

 

Հոդված 32.2. Հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

         Հոդված 2.

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1 գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 11.1

 

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒՅՈՒՆԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 36.1. Ծառայության ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Ծառայության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է էթիկայի հանձնաժողովը:
  2. էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: էթիկայի անձնաժողովի կազմում են Ծառայության պետի որոշմամբ` Ծառայության պետի տեղակալներից մեկը, որպես հանձնաժողովի նախագահ և  Ծառայության 3 ծառայող, ինչպես նաև վարչապետի կողմից նշանակված երեք ներկայացուցիչ: էթիկայի անձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: էթիկայի անձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. էթիկայի անձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. էթիկայի անձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: էթիկայի անձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. էթիկայի անձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. էթիկայի անձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: էթիկայի անձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է էթիկայի անձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. էթիկայի անձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Ծառայության ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. էթիկայի անձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Ծառայության աշխատակազմի ղեկավարին:
  11. էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

 

Հոդված 36.2. Հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Ծառայության ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:

 

 

Հոդված 36.3. Ծառայության ծառայողների վարքագծի կանոնները

  1. Ծառայողների վարքագծի կանոնները՝ Ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Ծառայության պետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի  ՀՕ- 401-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.2 գլխով.

 

«ԳԼՈՒԽ 11.2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒՅՈՒՆԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 60.33. Ոստիկանության ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Ոստիկանության պետի որոշմամբ` Ոստիկանության պետի տեղակալներից մեկը, Ոստիկանության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից երկու ծառայող, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, Լիազոր մարմնի ղեկավարի նշանակած երեք ներկայացուցիչ:
  3. Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  4. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված Ոստիկանության պետի տեղակալը: Էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:

 

«Հոդված 60.34. Ոստիկանության ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

  1. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է` գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
  2. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է Էթիկայի հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Էթիկայի հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  3. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  4. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ) անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը, կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով գլխավոր քարտուղարին:
  5. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
  6. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Էթիկայի հանձնաժողովի նիստերի հրավիրման, վարման կարգը, անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, Էթիկայի հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել Էթիկայի հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Ոստիկանության ծառայողը, որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես Էթիկայի հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

«Հոդված 60.35. Ոստիկանության ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝

  1. վերնագրում և տեքստում «էթիկա» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարքագիծ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
  2. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.

«4.1. Ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնները՝ Ոստիկանության ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա»:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Դիվանագիտական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Դիվանագիտական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է դիվանգիտական ծառայողների էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալներից մեկը, վեց դիվանագիտական ծառայող: Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի որոշմամբ: Էթիկայի հ անձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված նախարարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Էթիկայի հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Դիվանագիտկան ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:
  11. Հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են դիվանագիտական ծառայության նկատմամբ:
  12. Էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:»։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 37.1-ին և 37.2-րդ հոդվածներով.

«Հոդված 37.1. Դիվանագիտական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Դիվանագիտական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում դիվանագիտական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:

 

Հոդված 37.2. Դիվանագիտական ծառայողների վարքագծի կանոնները

  1. Դիվանագիտական ծառայողների վարքագծի կանոնները՝ Դիվանագիտական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի
ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.   Ծառայողի Էթիկայի հանձնաժողովը

1․Ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է Ծառայողների էթիկայի հանձնաժողովը:

  1. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը և Ծառայության երեք աշխատակից՝ Ծառայության պետի որոշմամբ, և Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակված երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  2. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված Ծառայության ղեկավարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  3. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  4. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  5. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  6. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  7. Ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  8. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  9. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գլխավոր քարտուղարին:
  10. Էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են Ծառայության նկատմամբ:
  11. Էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:»։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-ին և 20.2-րդ հոդվածներով.

«Հոդված 20.1 Ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Ծառայողներիէթիկայիհանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում Ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

Հոդված 20.2. Ծառայողների վարքագծի կանոնները

  1. Ծառայողների վարքագծի կանոնները՝ Ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի
ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 60. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը
  2. էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են փրկարար ծառայության տնօրենի տեղակալներից մեկը, փրկարարական ծառայության երեք աշխատակից՝ փրկարար ծառայության տնօրենի որոշմամբ, և Լիազոր մարմնի որոշմամբ նշանակված երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված փրկարար ծառայության տնօրենի տեղակալը: էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Լիազոր մարմինը: էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Փրկարարական ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով Լիազոր մարմնի գլխավոր քարտուղարին:
  11. էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են փրկարար ծառայության նկատմամբ:
  12. էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին: »

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 60.1-ին և 60.2-րդ հոդվածներով.

«Հոդված 60.1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում փրկարարական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:

 

Հոդված 60.2. Փրկարարական ծառայողների վարքագծի կանոնները

  1. Փրկարարական ծառայողների վարքագծի կանոնները՝ փրկարար ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը

  1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և համապատասխան նախարարի որոշմամբ նշանակված երեք ներկայացուցիչ:Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ) կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով գլխավոր քարտուղարին:»

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 36.1-ին և 36.2-րդ հոդվածներով.

«Հոդված 36.1.  Էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում հարկադիր կատարողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:

 

Հոդված 36.2. Հարկադիր կատարողների վարքագծի կանոնները

  1. Հարկադիր կատարողների վարքագծի կանոնները՝ հարկադիր կատարման ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է գլխավոր հարկադիր կատարողը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  1. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի
ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 55.3. Քրեակատարողական ծառայողների Էթիկայի հանձնաժողովը

1․ Քրեակատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է Քրեակատարողական ծառայողների Էթիկայի հանձնաժողովը:

  1. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկը և ծառայության երեք աշխատակից՝ քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ, և համապատասխան նախարարի որոշմամբ նշանակված երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  2. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված քրեակատարողական ծառայության պետի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  3. Էթիկայի հանձնաժողովը նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  4. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  5. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  6. Էթիկայի հանձնաժողովը անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  7. Քրեակատարողական ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  8. Էթիկայի հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  9. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով համապատաասխան նախարարության գլխավոր քարտուղարին:
  10. Էթիկայի հանձնաժողովը աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են քրեակատարողական ծառայության նկատմամբ:
  11. Հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:»։

 

 Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 55.4-րդ և 55.5-րդ հոդվածներով.

«Հոդված 55.4. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Քրեակատարողական ծառայողներիէթիկայիհանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում քրեակատարողական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:

 

Հոդված 54.5. Քրեակատարողական ծառայողների վարքագծի կանոնները

  1. Քրեակատարողական ծառայողների վարքագծի կանոնները՝ քրեակատարողական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. « Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը 

  1. Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը և Պրոբացիայի ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից պրոբացիայի երեք ծառայող՝ Պրոբացիայի ծառայության պետի որոշմամբ, և Նախարարի նշանակած երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է Նախարարը: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Պրոբացիայի ծառայության աշխատակիցը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. Էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին:
  11. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են Պրոբացիայի ծառայության նկատմամբ:
  12. Էթիկայի հանձնաժողովը պրոբացիայի ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 48-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում քրեակատարողական ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»։

 

 Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 49.1-ին  հոդվածով.

«Հոդված 49.1. Պրոբացիայի ծառայողների վարքագծի կանոնները

  1. Պրոբացիայի ծառայողների վարքագծի կանոնները՝ պրոբացիայի ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Պրոբացիայի ծառայության պետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 5.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ- 402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Մաքսային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը:
  2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ` ղեկավարի տեղակալներից մեկը, որպես հանձնաժողովի նախագահ և 3 մաքսային ծառայող, ինչպես նաև վարչապետի կողմից նշանակված երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը:
  3. էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է , եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է նիստին անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանվում է պետական եկամոտների կոմիտեի նախագահի որոշմամբ: Հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը առնվազն սահմանում է էթիկայի անձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Մաքսային ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բողոքի մեկ օրինակը ներկայացնելով մաքսային մարմնի գլխավոր քարտուղարին:
  11. էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:
  12. էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են մաքսային ծառայության նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 48.3-րդ և 48.4-րդ հոդվածներով.

«Հոդված 48.3. էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում մաքսային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

Հոդված 48.4. Մաքսային ծառայողների վարքագծի կանոնները

  1. Մաքսային ծառայողների վարքագծի կանոնները՝ մաքսային ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Պետական եկամոտների կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 3.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.2-րդ,  25.3-րդ և 25.4-րդ հոդվածներով.

«Հոդված 25.2. Հարկային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկային ծառայողների էթիկայի հանձնաժողովը։
  2. էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում են Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ` ղեկավարի տեղակալներից մեկը, որպես հանձնաժողովի նախագահ և 3 հարկային ծառայող, ինչպես նաև վարչապետի կողմից նշանակված երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու առնվազն օրվան նախորդող օրը:
  3. էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  4. էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ:
  6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ: Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը առնվազն սահմանում է Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները, հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերը և ընթացակարգը, հանձնաժողովի անդամի մոտ որևէ գործով շահերի բախումը բացահայտելու, դրա առկայության դեպքում տվյալ անդամին այդ գործով փոխարինելու ընթացակարգը, հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման, որոշումների բողոքարկման կարգը:
  7. Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  8. Հարկային ծառայողը, որպես էթիկայի հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
  9. էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  10. Անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ), անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, բողոքի մեկ օրինակը ներկայացնելով գլխավոր քարտուղարին:
  11. Էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:
  12. Էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են փրկարարական ծառայության նկատմամբ:

 

Հոդված 25.3  Էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

  1. Հարկային ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում հարկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:»:

 

Հոդված 25.4 Հարկային ծառայողների վարքագծի կանոնները

  1. Հարկային ծառայողների վարքագծի կանոնները՝ հարկային ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Պետական եկամոտների կոմիտեի նախագահը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի
ՀՕ-43-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1 գլխով.

 

«ԳԼՈՒԽ 5.1

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 30.1.  Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովը

  1. Համայնքային ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևում են համայնքային էթիկայի հանձնաժողովները:
  2. Համայնքային էթիկայի հանձնաժողովները՝

1) քննում և լուծում են համայնքային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները` ծառայողական քննության միջոցով.

2) համայնքային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ են ներկայացնում իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին:

  1. Յուրաքանչյուր համայնքում ստեղծվում է տվյալ համայնքի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով` բաղկացած 7 անդամից: Հանձնաժողովի կազմում ընգրկվում են համայնքի ղեկավարի տեղակալներից մեկը և համայնքի երեք վարչական ղեկավարներ՝ համայնքի ղեկավարի որոշմամբ, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետի որոշմամբ նշանակված մեկ ներկայացուցիչ և համայնքի քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, որն ունի հասարակական գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության կամ համայնքի զարգացմանն ուղղված գործունեության կամ համանման գործունեության առնվազն երկու տարվա փորձառություն: Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը երեք տարի ժամկետով: Էթիկայի հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն մասով սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան առնվազն նախորդող օրը: Համայնքի միևնույն վարչական միավորի ղեկավարը չի կարող երկու անգամ անընդմեջ նշանակվել, որպես էթիկայի հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի ձևավորմանն անչվող և սույն օրենքով չկարգավորվող հարցերը, այդ թվում` համայնքի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նշանակման, ընտրության կարգը սահմանվում են Համայնքի ղեկավարի որոշմամբ:
  2. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված համայնքի ղեկավարի տեղակալը: Էթիկայի հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
  3. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Էթիկայի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ: Ընդ որում` համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից որոշումները, եզրակացությունը ընդունվում են հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
  4. Այն պարագայում, երբ էթիկայի հանձնաժողովի որոշակի անդամի ներգրավվումը հանձնաժողովի աշխատանքներին անհնար է, ապա այդ անդամը կամ տվյալ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն այդ մասին անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Այն դեպքում, երբ անհնարինությունը վերաբերվում է հանձնաժողովի նախագահին, ապա ներկայացվում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամին: Տեղեկացման հիման վրա հանձնաժողովի նախագահը (տարիքով ավագ անդամը) անմիջապես որոշում է կայացնում անհնարինության փաստի առկայության կամ դրա բացակայության հավաստման մասին` նկարագրելով համապատասխան փաստական հիմնավորումները: Անհնարինության փաստի առկայությունն հավաստելու դեպքում տվյալ անձի` համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամությունը դադարում է: Անդամությունը դադարեցված անձի փոխարինումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` էթիկայի հանձնաժողովի կազմի նկատմամբ սահմանված պահանջների պահպանմամբ:
  5. Եթե ծառայողական քննության որևէ փուլում համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամին հայտնի է դառնում իր կողմից` որևէ դեպքով ծառայողական քննության իրականացման աշխատանքներում ներգրավվելու հետ կապված «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դրույթների իմաստով շահերի բախման առկայության մասին, ապա վերջինս պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել շահերի բախման հայտարարություն: Ծառայողական քննության կողմը կամ հանձնաժողովի անդամը կարող են միջնորդել հանձնաժողովին` քննության առարկա դարձնել հանձնաժողովի մեկ այլ անդամի մոտ շահերի բախման առկայության վերաբերյալ հարցը: Սույն գլխի իմաստով ծառայողական քննության կողմ է հանդիսանում այն անձը, ում կարող են վերագրվել ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները:
  6. Էթիկայի հանձնաժողովի կողմից շահերի բախման առկայությունն հաստատելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում տվյալ անձը չի մասնակցում կոնկրետ դեպքով ծառայողական քննությանը վերաբերվող` համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի նիստերին, աշխատանքներին: Ծառայողական քննության տվյալ դեպքով էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցող անձի փոխարինումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով` հանձնաժողովի կազմի նկատմամբ սահմանված պահանջների պահպանմամբ: Փոխարինող հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են այն դեպքով նշանակված ծառայողական քննության ավարտով, որի հետ կապված վերջինս նշանակվել էր:

 

Հոդված 30.2. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

  1. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով ահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են համայնքային ծառայության նկատմամբ:
  2. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
  3. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:
  4. Համայնքային ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  5. Համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունված եզրակացությունն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
  6. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում համայնքային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում:
  7. Ծառայողական քննության կողմը եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին:
  8. Եզրակացությունն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված բողոքի օրինակը չստանալու դեպքում ութերորդ աշխատանքային օրը, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարը եզրակացությունը հրապարակում է համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:»:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 32. Համայնքային ծառայողների կարգապահական պատասխանատվությունը

  1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու և (կամ) ծառայողական լիազորությունները վերազանցելու և (կամ) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու և (կամ) համայնքային ծառայողի վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների), և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները խախտելու, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի անդամի վրա ներգործելու կամ նրա գործունեությանը միջամտելու դեպքերում համայնքային ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) համայնքային ծառայողին նույն պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում շնորհված ավելի բարձր դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով.

ե) զբաղեցրած պաշտոնից ազատում:

  1. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված համայնքային ծառայողից:

Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը: Ընդ որում` սույն օրենքի 30.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում խախտման հայտնաբերման օր է համարվում ծառայողական քննության վերաբերյալ եզրակացության ընդունման օրը, եթե եզրակացությամբ փաստվում է խախտումների առկայությունը:

Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:

Սույն մասով նախատեսված ժամկետները կասեցվում են ծառայողական քննության կասեցման ժամկետով:

Կարգապահական տույժ նշանակելու մասին համայնքային ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե համայնքային ծառայողը իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համարվում է հանված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված խրախուսանքի տեսակի կիրառման միջոցով, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ծառայող:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը` համապատասխան ավելի բարձր դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ:
  3. Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

 

 Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-ին հոդվածով.

«Հոդված 32.1 Համայնքային ծառայողների վարքագծի կանոնները

  1. Համայնքային ծառայողների վարքագծի կանոնները՝ Համայնքային ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա։»:

 

Հոդված 4.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «պետական պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերից հետո լրացնել  «համայնքի ավագանու անդամների,» բառերը:

2) 1-ին և 1.1-ին կետերում «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը, իսկ «Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի համայնքային հայեցողական» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին և 8-րդ կետերում «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը, իսկ «Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի համայնքային հայեցողական» բառերը:

2) լրացնել հետևյալ  բովանդակությամբ նոր 1.1-ին կետով.

«1.1) քննում և լուծում է համայնքի ավագանու անդամների  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ սահմանափակումների վերաբերյալ դիմումներ.»

3) 10-րդ կետում «էթիկայի» բառերից հետո լրացնել «կամ նման գործառույթներ իրականացնող» բառերով։

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-րդ կետով.

«12.1)   տարեկան առնվազն մեկ անգամ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացման ազդեցության և հասարակական ընկալումների պարզման նպատակով իրականացնում է հարցումներ.»։   

4) 22-րդ կետում «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը, իսկ «Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի համայնքային հայեցողական» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի.

1) 1-ին և 2-րդ մասերում «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը, իսկ «Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի համայնքային հայեցողական» բառերը:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.

«2.1. Հանձնաժողովը համայնքի ավագանու անդամի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների  և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի հանրապետության օրենքով սահմանված այլ սահմանափակումների առերևույթ խախտումների դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը, իսկ «Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների» բառերից հետո լրացնել «, Երևան համայնքի համայնքային հայեցողական» բառերը:

2) 2-րդ մասում «քննիչի» բառից հետո լրացնել «, համայնքի ավագանու անդամի» բառերը:

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մասով․

«7.1. Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին ձևավորում է ավագանու անդամների կազմված մշտական Էթիկայի հաձնաժողով՝ ապահովելով ավագանու անդամ բոլոր քաղաքական ուժերի հավասար ներկայացվածությունը, իսկ մինչև ավագանու 9 անդամ ունեցող համայնքներում ավագանին յուրաքանչյուր դեպքով ձևավորում է ավագանու նվազագույնը երեք անդամներից  կազմված էթիկայի հանձնաժողով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին հոդվածով՝

«Հոդված 13.1.

Ավագանու մինչև 9 անդամ ունեցող համայնքներում համայնքի ավագանու էթիկայի հանձնաժողովների ստեղծման և կազմավորման կարգը

  1. Ավագանու մինչև 9 անդամ ունեցող համայնքների ավագանու էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է երկու ամիս ժամկետով՝ ավագանու վարքագծի կանոնների և շահերի բախման կանոնների խախտումները քննելու և լուծելու նպատակով: Ավագանու կողմից ընդունված որոշմամբ էթիկայի հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ ամիս ժամկետով կարող է երկարաձգվում:
  2. Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են պատահականության սկզբունքով:
  3. Էթիկայի հանձնաժողովի նախագահին ընտրում են էթիկայի հանձնաժողովի անդամները՝ ձայների մեծամասնությամբ:
  4. Համայնքի ղեկավարը չի կարող լինել էթիկայի հանձնաժողովի նախագահ:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.2-րդ հոդվածով․

«Հոդված 13.2.

Ավագանու 9 և ավել անդամ ունեցող համայնքներում համայնքի ավագանու էթիկայի հանձնաժողովների ստեղծման և կազմավորման կարգը

  1. Ավագանու 9 և ավել անդամ ունեցող համայնքների ավագանու էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու պահից մեկամսյա ժամկետում:
  2. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը որոշում է համայնքի ավագանին, սակայն ոչ պակաս այն թվից, որի պարագայում հնարավոր կլինի ապահովել էթիկայի հանձնաժողովում բոլոր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը:
  3. Էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրում են խմբակցությունները:
  4. Էթիկայի հանձնաժողովի կազմը, էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխությունը հաստատում է, ինչպես նաև՝ հանձնաժողովի նախագահին և հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է համայնքի ղեկավարը:
  5. Էթիկայի հանձնաժողովի նախագահը և էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը նշանակվում են էթիկայի հանձնաժողովի անդամներից՝ ընտրվելով էթիկայի հանձնաժողովի առաջին նիստին՝ հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.3-րդ հոդվածով․

«Հոդված 13.3.

Ավագանու էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

  1. Էթիկայի հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
  2. Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է դրա ձևավորումից հետո 10 օրվա ընթացքում:
  3. Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստին շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում էթիկայի հանձնաժողովի անդամը հրաժարվում է էթիկայի հանձնաժողովի անդամությունից:
  4. Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստերը տեղի են ունենում էթիկայի հանձնաժողովի կամ նախագահի նշանակած օրերին:
  5. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին ներկա են էթիկայի հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
  6. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ձայների առկայության դեպքում, իսկ ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանդիսանում հանձնաժողովի նախագահի ձայնը:
  7. Հանձնաժողովի նիստերը փակ են և ավագանու անդամի վերաբերյալ ձեռք բերված տվյալները ենթակա չեն հրապարակման, բացառությամբ ավագանու այն անդամի գրավոր համաձայնության դեպքում, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննություն:
  8. Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել և օրենքով սահմանված կարգով ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր ու փաստաթղթեր.

2) Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրության համար պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) Էթիկայի հանձնաժողով հրավիրել անձանց, ովքեր ներկայացրել են կամ կարող են ներկայացնել հանձնաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

  1. Էթիկայի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները, նյութերը, փաստաթղթերը և եզրակացությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց կողմից պետք է ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:
  2. Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Էթիկայի հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Էթիկայի հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
  3. Քննության ընթացքում ավագանու այն անդամը, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննությունը, իրավունք ունի ծանոթանալ իր կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու մեղադրանքի բովանդակությանը, տալու բացատրություններ և պարզաբանումներ, հարցեր, ծանոթանալ քննության այն նյութերին, որոնց ծանոթացումը թույլատրելի կհամարվի էթիկայի հանձնաժողովի կողմից, ներկայացնել առարկություններ:
  4. Քննության ավարտից հետո ավագանու այն անդամը, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննությունը, իրավունք ունի ստանալ քննության նյութերի պատճենները:
  5. Էթիկայի հանձնաժողովի կողմից քննության ավարտին կազմում է եզրակացություն՝

1) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման բացակայության մասին,

2) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման առկայության մասին:

  1. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացության կազմման դեպքում այն ներկայացնում է ավագանու նիստի ժամանակ:
  2. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված եզրակացության հիման վրա ավագանու անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով ավագանու նիստը հրավիրվում է եզրակացությունը ավագանուն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Ավագանու նիստին որպես զեկուցող հանդես է գալիս էթիկայի հանձնաժողովի կողմից նշանակված էթիկայի հանձնաժողովի անդամը:
  3. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննարկումն ավարտում է հարցի քննարկում սկսելու վերաբերյալ իր որոշման ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մեկ անգամ մինչև մեկ ամսով: Հարցի քննարկման նոր ժամկետի մասին Էթիկայի հանձնաժողովը ծանուցում է դիմողին և ավագանու այն անդամին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է: Հարցի քննարկումը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ ներառյալ կասեցման ժամկետը:
  4. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննարկումը, եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով վերջնական դատական ակտ կայացնելը.

2) եթե ավագանու այն անդամը, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է, հարգելի պատճառներով բացակայում է, և Էթիկայի հանձնաժողովը նախքան եզրակացություն տալու մասին որոշում ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը:

  1. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:
  2. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք պարունակում են ավագանու անդամի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտման առերևույթ հատկանիշներ Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարը 24 ժամվա ընթացքում հարցին առընչվող բոլոր նյութերը ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
  3. Հարցի քննարկումը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
  4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ կապված մանրամասները սահմանվում են ավագանու որոշմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.4-րդ հոդվածով․

«Հոդված 13.4.

Քննության հարուցման առիթները

  1. Քննության հարուցման առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3) ավագանու կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը՝ էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ:

  1. Քննություն չի հարուցվում, եթե՝

1) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար առկա է էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցված քննություն,

2) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է էթիկայի հանձնաժողովի կողմից քննություն չհարուցելու կամ քննությունը կարճելու վերաբերյալ որոշում,

3) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ավագանուն՝ վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման առկայության հարցը որոշելու նպատակով,

4) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է համայնքի ղեկավարի որոշում,

5) ավագանու անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի կողմից կայացվում է պատճառաբանված որոշում:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով․

«4.1. Համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոններն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների երկու երրորդի որոշմամբ:»:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.5-րդ և 14.1-ին կետերով․

«4.5. Սահմանում է համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները՝ առաջնորդվելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցով:»:

«14.1. Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում կամ կազմում արձանագրություն ավագանու անդամի կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ՝ այն ներկայացնելով համայնքի ղեկավարին՝ կարգապահական տույժի տեսակը ընտրելու և կիրառելու նպատակով:»:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով․

«6.1) պահպանել համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները և այլ սահմանափակումները.»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21.2-րդ հոդվածով․

«Հոդված 21.2.

Համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

  1. Համայնքի ավագանու անդամի նկատմամբկարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակայնացնելով,

2) նկատողություն,

3) խոսափողի անջատում,

4) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում,

5) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից,

  1. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգապահական միջոցը:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:
  5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:»:

 

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «պաշտոն է զբաղեցնում» բառերից հետո լրացնել «՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 70-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «դիմում է ներկայացրել» բառերից հետո լրացնել «՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա» բառերը:

2) 1-ին մասի 5-րդ կետում «համայնքի ղեկավարին բառերից հետո լրացնել «՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա»  բառերը:

 

Հոդված 12.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Համայնքների ավագանիները ընդունում են համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ  բովանդակությամբ նոր 1.1-ին և 1.2-րդ կետերով․

«1.1) Սահմանում է համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները՝ առաջնորդվելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներով և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցով:

1.2) Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշում է կայացնում կամ կազմում արձանագրություն ավագանու անդամի կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ՝ այն ներկայացնելով քաղաքապետին՝ կարգապահական տույժի տեսակը ընտրելու և կիրառելու նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով՝

«7) պահպանել ավագանու անդամի վարքագծի կանոնները, անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումները:»:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 4-րդ կետում «դիմում է ներկայացրել» բառերից հետո լրացնել «՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա» բառերը:

2) 1-ին մասի 5-րդ կետում «համայնքի ղեկավարին բառերից հետո լրացնել «՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության հիման վրա»  բառերը:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1-ին հոդվածով․

«Հոդված 20.1.

Ավագանու անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

  1. Ավագանու անդամի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակայնացնելով,

2) նկատողություն,

3) խոսափողի անջատում,

4) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում,

5) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից,

  1. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման ծանրությանը և մեղավորության աստիճանին:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգապահական միջոցը:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:
  4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:
  5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե մինչ այդ համայնքի ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը:»:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ մասով․

«1.2. Ավագանու անդամի վարքագծի կանոններն ընդունվում են ավագանու նիստին ներկա անդամների երկու երրորդի որոշմամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ոչ ավելի, քան 4 մշտական հանձնաժողով» բառերը փոխարինել «ոչ ավելի, քան 5 մշտական հանձնաժողով, այդ թվում՝ էթիկայի հանձնաժողովը» բառերով:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով․

«2.1. Էթիկայի հանձնաժողովի ստեղծման և կազմավորման կարգը սահմանվում է սույն օրենքի 33.1-ին հոդվածով»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33.1-ին հոդվածով՝

«Հոդված 33.1.

Էթիկայի հանձնաժողովի ստեղծման և կազմավորման կարգը

  1. Ավագանու էթիկայի հանձնաժողովը ձևավորվում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու պահից մեկամսյա ժամկետում:
  2. Էթիկայի հանձնաժողովի անդամների թիվը որոշում է ավագանին, սակայն ոչ պակաս այն թվից, որի պարագայում հնարավոր կլինի ապահովել էթիկայի հանձնաժողովում բոլոր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը:
  3. Էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին առաջադրում են խմբակցությունները:
  4. Էթիկայի հանձնաժողովի կազմը, էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխությունը հաստատում է, ինչպես նաև՝ հանձնաժողովի նախագահին և հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է քաղաքապետը:
  5. Էթիկայի հանձնաժողովի նախագահը և էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը նշանակվում են էթիկայի հանձնաժողովի անդամներից՝ ընտրվելով էթիկայի հանձնաժողովի առաջին նիստին՝ հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33.2-րդ հոդվածով․

«Հոդված 33.2.

Էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

  1. Էթիկայի հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:
  2. Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է դրա ձևավորումից հետո 10 օրվա ընթացքում:
  3. Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստին շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում էթիկայի հանձնաժողովի անդամը հրաժարվում է էթիկայի հանձնաժողովի անդամությունից:
  4. Էթիկայի հանձնաժողովի հաջորդ նիստերը տեղի են ունենում էթիկայի հանձնաժողովի կամ նախագահի նշանակած օրերին:
  5. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին ներկա են էթիկայի հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
  6. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ձայների առկայության դեպքում, իսկ ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանդիսանում հանձնաժողովի նախագահի ձայնը:
  7. Հանձնաժողովի նիստերը փակ են և ավագանու անդամի վերաբերյալ ձեռք բերված տվյալները ենթակա չեն հրապարակման, բացառությամբ ավագանու այն անդամի գրավոր համաձայնության դեպքում, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննություն:
  8. Էթիկայի հանձնաժողովը կարող է՝

1) դիմել և օրենքով սահմանված կարգով ստանալ Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ, նյութեր ու փաստաթղթեր.

2) Էթիկայի հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրության համար պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

3) Էթիկայի հանձնաժողով հրավիրել անձանց, ովքեր ներկայացրել են կամ կարող են ներկայացնել հանձնաժողովում քննարկվող հարցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

  1. Էթիկայի հանձնաժողովի պահանջած տեղեկությունները, նյութերը, փաստաթղթերը և եզրակացությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց կողմից պետք է ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը Էթիկայի հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում:
  2. Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները Էթիկայի հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Էթիկայի հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:
  3. Քննության ընթացքում ավագանու այն անդամը, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննությունը, իրավունք ունի ծանոթանալ իր կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու մեղադրանքի բովանդակությանը, տալու բացատրություններ և պարզաբանումներ, հարցեր, ծանոթանալ քննության այն նյութերին, որոնց ծանոթացումը թույլատրելի կհամարվի էթիկայի հանձնաժողովի կողմից, ներկայացնել առարկություններ:
  4. Քննության ավարտից հետո ավագանու այն անդամը, ում կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտում կատարած լինելու վերաբերյալ իրականացվում է քննությունը, իրավունք ունի ստանալ քննության նյութերի պատճենները:
  5. Էթիկայի հանձնաժողովի կողմից քննության ավարտին կազմում է եզրակացություն՝

1) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման բացակայության մասին,

2) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման առկայության մասին:

  1. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացության կազմման դեպքում այն ներկայացնում է ավագանու նիստի ժամանակ:
  2. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված եզրակացության հիման վրա ավագանու անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով ավագանու նիստը հրավիրվում է եզրակացությունը ավագանուն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Ավագանու նիստին որպես զեկուցող հանդես է գալիս էթիկայի հանձնաժողովի կողմից նշանակված էթիկայի հանձնաժողովի անդամը:
  3. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննարկումն ավարտում է հարցի քննարկում սկսելու վերաբերյալ իր որոշման ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մեկ անգամ մինչև մեկ ամսով: Հարցի քննարկման նոր ժամկետի մասին Էթիկայի հանձնաժողովը ծանուցում է դիմողին և ավագանու այն անդամին, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է: Հարցի քննարկումը չի կարող գերազանցել վեց ամիսը՝ ներառյալ կասեցման ժամկետը:
  4. Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննարկումը, եթե՝

1) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով վերջնական դատական ակտ կայացնելը.

2) եթե ավագանու այն անդամը, որի վերաբերյալ հարցը Էթիկայի հանձնաժողովը քննարկում է, հարգելի պատճառներով բացակայում է, և Էթիկայի հանձնաժողովը նախքան եզրակացություն տալու մասին որոշում ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը:

  1. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին:
  2. Եթե Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս փաստեր, որոնք պարունակում են ավագանու անդամի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտման առերևույթ հատկանիշներ Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ համայնքի ղեկավարը 24 ժամվա ընթացքում հարցին առընչվող բոլոր նյութերը ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
  3. Հարցի քննարկումը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
  4. Էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ կապված մանրամասները սահմանվում են ավագանու որոշմամբ:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 33.4-րդ հոդվածով․

«Հոդված 33.4.

Քննության հարուցման առիթները

  1. Քննության հարուցման առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2) վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3) ավագանու կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը՝ էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ:

  1. Քննություն չի հարուցվում, եթե՝

1) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար առկա է էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցված քննություն,

2) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է էթիկայի հանձնաժողովի կողմից քննություն չհարուցելու կամ քննությունը կարճելու վերաբերյալ որոշում,

3) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ավագանուն՝ վարքագծի կանոնների, շահերի բախման իրավիճակների կանոնների խախտման առկայության հարցը որոշելու նպատակով,

4) ավագանու նույն անդամի նկատմամբ նույն արարքի և դեպքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է քաղաքապետի որոշում,

5) ավագանու անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի կողմից կայացվում է պատճառաբանված որոշում:»:

 

Հոդված 10.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Համայնքների ավագանիները ընդունում են համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում::

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.10.2024 - 13.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 476

Տպել