Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման եվ (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի հիման վրա։    

     
Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին»  Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կանոնակարգվելու է Տաշիր համայնքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացումը (մատուցումը):

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

  Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.

Համայնքի  ավագանու  որոշումը  ենթաօրենսդրական  նոմատիվային  բյութի  իրավական  ակտ  է:
«Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի  2-րդ  հոդվածը  սահմանում  է՝
1)  նորմատիվ  իրավական  ակտ`  Հայաստանի  Հանրապետության  ժողովրդի,  ինչպես  նաև  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  կամ  պաշտոնատար  անձանց  ընդունած  գրավոր  իրավական  ակտ,  որը  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով անձանց  համար.
3)  ենթաօրենսդրական  նորմատիվ  իրավական  ակտ`  Սահմանադրության  և  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  լինելու  դեպքում  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  ընդունած  նորմատիվ  իրավական  ակտ.։
Հայամայնքի  ավագանին  Սահմանադրության  և  «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ   օրենքի  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  է  որպես  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմին  ընդունել  նորմատիվ  իրավական  ակտ։  Այն  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով  անձանց  համար

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է ապահովել համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների պատշաճ իրականացում՝ չխոչընդոտելով համայնքի բնակչության բնականոն կյանը։

 

 

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 465

Տպել