Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու  «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարաքում առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին» որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի հիման վրա Համայնքի ավագանին սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը:
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից կատարված այն բոլոր գործողությունները, որոնք աղմուկ են առաջացնում և խանգարում են քաղաքացիների լիակատար հանգստությունը համարվում են լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողություններ։  
Լռության կամ գիշերային անդորրն ապահովելու ավագանու սահմանած ժամերը խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն։   
«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարաքում առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առեվտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն   իրականացնող   օբյեկտներում   լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու և դրանք պահպանելու հետ կապված հարաբերությունները։ 

  • Քննարկվել է

    28.10.2024 - 12.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 428

Տպել