Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը – «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փափախություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագծի) ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին»  N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված 2-ի 2․2-րդ թիրախային ուղղության 3․ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 3․2-րդ մասի 5-րդ կետի պահանջից, համաձայն որի՝ նախատեսվում է ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերում կատարել փոփոխություն՝ հանքի շահագործման ընթացքում դիտարկելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների երկարաժամկետ տեղադրման տարածքների աստիճանական (փուլային) ռեկուլտիվացիան:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու դիմումին կից ներկայացվող հանքի փակման ծրագիրը պետք է ներառի օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից), իսկ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետով սահմանված է, որ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է` նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի։

Նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի դիտարկել հանքի շահագործման ընթացքում խախտված հողատարածքների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների երկարաժամկետ տեղադրման տարածքների աստիճանական (փուլային) ռեկուլտիվացիան, որի արդյունքում ռեկուլտիվացիայի ամբողջ ծավալը չի մնա շահագործման ավարտին։ Ռեկուլտիվացման աշխատանքների ողջ ծավալը վերջում թողնելու դեպքում ընդերքօգտագործողի վրա առաջանում է թե՛ ֆինանսական,  թե՛ տեխնիկական հսկայական բեռ, իսկ վերահսկող մարմնի կողմից կատարվող աշխատանքների պատշաճ վերահսկողության համար մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – Որոշման ընդունման արդյունքում որպես պայմանագրային պարտավորություն կսահմանվի խախտված հողատարածքների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (աստիճանական) փուլային ռեկուլտիվացիայի իրականացումը, ինչը կթեթևացնի ընդերքօգտագործողի բեռը՝ ողջ ռեկուլտիվացիոն աշխատանքները նախագծի ավարտի ժամանակ իրականացնելու համեմատ, ինչպես նաև հնարավորություն կտա ոլորտի տեսչական մարմնին ապահովել կատարվող ռեկուլտիվացիոն աշխատանքների պատշաճ վերահսկողություն, առկա բացերը ժամանակին բացահայտելու և ապահովելու վերականգնված տարածքների երկարաժամկետ կայունությունը:
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցում չի նախատեսվում:
  4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո փոփոխություն կիրականացվի ՀՀ ՏԿԵ նախարարի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» թիվ 15-Ն հրամանում:
  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Ներկայացվող նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» N 730-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված 2-ի 2․2-րդ թիրախային ուղղության 3․ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 3․2-րդ մասի 5-րդ կետի պահանջից:
  • Քննարկվել է

    25.10.2024 - 10.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 474

Տպել