«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի ______ N__-Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերությանը և 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմնի (այսուհետ՝ վերահսկող մարմին) և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատորի (այսուհետ՝ լիազորված օպերատոր) միջև փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 13-րդ ամսվա 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Համաձայնագրի շրջանակներում վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխգործակցության հետ կապված հարաբերությունները։
- Լիազորված օպերատորը սույն կարգով սահմանված տեղեկությունների՝ վերահսկող մարմնին տրամադրման նպատակով, ապահովում է իր կողմից կիրառվող համակարգին վերահսկող մարմնի համար հասանելիություն հետևյալ ձևաչափերով՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները՝
- լիազորված օպերատորի կողմից կիրառվող համակարգից «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gօv.am) հարթակի միջոցով վերահսկող մարմնին կիրառական ավտոմատացված ծրագրային ինտերֆեյսի (API) կիրառմամբ տվյալների տրամադրմամբ,
- մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափի գործարկումը, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում՝ վերահսկող մարմնի պահանջով լիազորված օպերատորի կողմից կիրառվող համակարգից օգտվելու հասանելիության տրամադրմամբ,
- սույն կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված ձևաչափերով սույն որոշմամբ սահմանված որոշ տվյալների տրամադրման անհնարինության դեպքում՝ վերահսկող մարմնի հարցմամբ լիազորված օպերատորի կողմից կիրառվող համակարգից համապատասխան տվյալների տրամադրմամբ։
- Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջը և 3-րդ ենթակետով նախատեսված հարցումը վերահսկող մարմնի կողմից ներկայացվում են էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ նշված պահանջի կատարումը կամ վերահսկող մարմնի հարցմամբ համապատասխան տվյալների տրամադրումը լիազորված օպերատորը ապահովում է նշված պահանջը կամ հարցումը ստանալուց հեոո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
- Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության շրջանակներում սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան տրամադրված հասանելիության միջոցով լիազորված օպերատորը պետք է ապահովի վերահսկող մարմնին Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվության, սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկատվության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 138 որոշման 1-ին կետով սահմանված տեղեկատվության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի N 81 որոշման 1-ին կետով սահմանված տեղեկատվության տրամադրումը։
- Վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում`
- լիազորված օպերատորը վերահսկող մարմնին է տրամադրում հետևյալ տեղեկությունները՝
ա) յուրաքանչյուր հետագծման օբյեկտի նկատմամբ հետագծման մեկնարկի և ավարտի ժամկետների մասին.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 127 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «в» ենթակետին համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի փոխադրման ընթացքում արտակարգ իրավիճակների առաջացման և (կամ) չարտոնված գործողությունների առաջացման մասին.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 129 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան՝ նույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված փոխադրման հետագծման մեկնարկի մասին.
- վերահսկող մարմինը լիազորված օպերատորին է տրամադրում հետևյալ տեղեկությունները՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 127 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի «а» և «в» ենթակետերին համապատասխան՝ տեղեկատվության ստացման և ընդունված որոշման վերաբերյալ.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 128 որոշման 1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված փաստաթղթերը և տեղեկատվությունը` մաքսային մարմնի կողմից տեղորոշման կապարակնիք կիրառելու մասին որոշում կայացնելու դեպքում.
գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 129 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետին համապատասխան՝ տեղորոշման կապարակնիքի ակտիվացման նպատակով համապատասխան էլեկտրոնային փաստաղթերը (տեղեկատվությունը).
դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 129 որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետին համապատասխան՝ տեղորոշման կապարակնիքի ապաակտիվացման թույլտվության վերաբերյալ.
ե) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 130 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետին համապատասխան՝ նույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը.
զ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի N 12 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությամբ հաստատված կարգի 7-րդ կետին համապատասխան՝ տեղորոշման կապարակնիքը հանելու թույլտվության վերաբերյալ.
է) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի N 12 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությամբ հաստատված կարգի 10-րդ կետին համապատասխան՝ նույն կետով սահմանված գործողություններից որևէ մեկի կատարման անհրաժեշտության մասին.
ը) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի N 12 որոշման 1-ին կետի երրորդ պարբերությամբ հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերության համապատասխան՝ նույն կետի առաջին պարբերությամբ սահմանված տեղորոշման կապարակնիքի փոխարինման մասին ընդունված որոշման և դրա ընդունման պատճառների վերաբերյալ,
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի N 12 որոշման 1-ին կետի երրորդ պարբերությամբ հաստատված կարգի 5-րդ կետի «б» ենթակետին համապատասխան՝ նույն կետի «а» ենթակետով նախատեսված տեղեկատվության ստացումից հետո լիազորված օպերատորը վերահսկող մարմնի հետ համաձայնեցնում է տեղորոշման կապարակնիքի փոխարինման վայրը և ժամանակը։
-
Քննարկվել է
24.10.2024 - 08.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 477
Տպել