ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով – 2467691.8 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 1820336.2(հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 400,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2471211.8 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 2146696.3 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)
- Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։
3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
- Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշումը և «Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31․05․2024թ-ի N 63- Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
30.10.2024 - 15.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան
Դիտումներ` 253
Տպել