«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 18Հ-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ինչպես պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն համարվող անշարժ գույքի այնպես էլ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնել գործընթացի կանոնակարգմամբ։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Որոշմամբ պահանջներին համապատասխան իրականացվող մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ կան կազմակերպություններ, ընկերություններ և հիմնադրամներ, որոնց ինչպես իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն համարվող անշարժ գույքն այնպես է իրենց սեփականության համարվող անշարժ գույքն իրենց կանոնադրական գործառույթների շրջանակներում օգտագործվում են ոչ նպատակային։ Մասնավորապես, կան ոչ արդյունավետ աշխատող ընկերություններ, որոնց տրամադրված անհատույց օգտագործման հանձնված և իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքները գերազանցում են իրենց կանոնադրական գործառույթների իրականացման, ինչպես նաև առկա աշխատողների համար անհրաժեշտ աշխատատեղերի մակերեսները։ Նույն իրավիճակում են նաև կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք նույնպես ոչ արդյունավետ են օգտագործում իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքները։
Նման իրավիճակում պետական գույքի կառավարման լիազոր մարմինն ինչպես պետական գույքերի, այնպես էլ ընկերությունների մշտադիտարկման շրջանակներում զրկված է մի շարք դեպքերում պետության կողմից ընկերություններին, կազմակերպություններին և հիմնադրամներին վերջիններիս կողմից իրենց գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով սեփականության իրավունքով պատկանող գույքի ուսումնասիրության հնարավորությունից։ Այս հանգամանքով պայմանավորման մշակվել է Նախագիծը, որով առաջարկվում է մշտադիտարկում իրականացնել նաև կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի նկատմամբ։
Պետական գույքի մշտադիտարկման տարեկան ծրագրում ընդգրկվում են ՀՀ կառավարության 28.04.2005թ. N562-Ն որոշման պահանջներին համապատասխան պետական գույքի էլեկտրոնային հաշվառման բազայում հաշվառված գույքի՝ առկա միավորների ընդհանուր քանակի 1/10-ը` ոչ պակաս քան 400 միավոր (որոշմամբ սահմանված 1/3-ի փոխարեն), նախագծով առաջարկվում է Գույքի մշտադիտարկման իրականացման առավելագույն ժամկետը մինչև 20 աշխատանքային օրվա փոխարեն սահմանել մինչև 10 աշխատանքային օր: մշտադիտարկման ենթակա տարածքների օգտագործման ծանրաբեռնվածությունը անհրաժեշտության դեպքում չափել պետական մարմինների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, սեփականության իրավունքով հանձնված կամ ձեռքբերված տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվներով, որը սահմանվել է ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշամբ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների սեփականություն համարվող գույքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու գործընթացը, կբարձրանա պետական գույքի կառավարման արդյունավետությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Քննարկվել է
21.10.2024 - 09.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 418
Տպել