Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի Հ.Ն-0773-I օրենքի (այսուհետև՝ Օրենք)  5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ և 3-րդ պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝

«Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Պետական փաստաթղթաշրջանառության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման նպատակով ձևավորվում է հանձնաժողով, որի կազմը հաստատում է կրթության պետական կառավարման  լիազոր մարմնի ղեկավարը:»։

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:
  • Քննարկվել է

    18.10.2024 - 18.11.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2136

Տպել

Առաջարկներ`

Հերիքնազ Գևորգյան

19.10.2024

Ես կողմ եմ,որովհետև,, լիազորող կողմը,, ելնելով իր պատասխանատվության մակարդակից ըստ էության կաշխատի ,որից կշահենք բոլորս։Ուղղակի առաջարկում եմ հնարավորինս հստակ լինեն դրա գործառույթները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: