Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ին կայացած նիստի N 35 արձանագրության 22-րդ օրակարգային հարցի քննարկման ընթացքում Վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև Ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայքները ձեռք են բերում տարբեր սարքավորումներ, մեխանիզմներ, գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, հիմնում են սառնարանային տնտեսություններ և այլն, մինչդեռ դրանց մեծ մասը հնարավոր է ձեռք բերել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող լիզինգային ծրագրերով։ Այդ ծրագրերի շրջանակներում ներկայումս հնարավոր է ձեռք բերել միայն գյուղատնտեսական տեխնիկա։

Ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի ձեռքբերման դիմումի մերժման հիմք է սահմանվել Հայաստանի Հանրապետության մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում արդեն իսկ տրամադրված համաձայնությունը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ նոր շահառուների ներգրավման համար։

Բացի այդ Ծրագրով սահմանված է, որ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուն հայտարարությունով ստանձնում է որոշակի բնակավայրերում սպանդանոցային ծառայությունների մատուցման պարտավորություն, մինչդեռ ստանձնած պարտավորություների նկատմամբ մոնիթորինգ նախատեսված չէ։

3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝

- Ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ  տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով,

- ուժը կորցրած է ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանը,

- Ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով և 41.4-րդ կետով սահմանված պահանջներով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերած լիզինգառուի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մոնիթորինգը վերապահվում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի շահագործման վայրի մարզի համայնքին։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրից օգտվելու հնարվորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Ծրագրի գծով պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Գյուղատնտեսական հումք մշակող ընկերությունների արտադրական կարողությունների հզորացում և  արդիականացում՝ տարեկան շուրջ 250 միավոր սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  227-րդ էջ)։

 

 

  • Քննարկվել է

    14.10.2024 - 29.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 737

Տպել

Առաջարկներ`

«ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» Հ/Կ

29.10.2024

Առաջարկում ենք ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրի մարման ժամկետը սահմանել մինչև 10 տարի, որը կսուբսիդավորվի մինչև 5 տարի ժամկետով։ Այս փոփոխության արդյունքում շահառուի ամսական վճարման ենթակա գումարները կնվազեն, ինչը կարևոր դեր կխաղա կազմակերպության ֆինանսական հոսքերի վրա սկզբնական զարգացման փուլում։

Տեսնել ավելին