Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով։
- Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝
ա. վարչական մաս՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 33 232,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
գ. վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս 700 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսերի գծով՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝
ա. վարչական մաս՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,
բ. ֆոնդային մաս՝ 700 000,0 հազար հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում վարչական բյուջեից հատկացում ֆոնդային բյուջե 700 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ։
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Որոշման նախագծի ընդունման նպատակը և ակնկալվող արդյունքը Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումն է։
ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ընդունվող ակտը նորմատիվ բնույթի իրավական ակտ է, քանի որ, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար և փոփոխություն է կատարվում նորմատիվ բնույթի իրավական ակտում:
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ստորաբաժանումներն ու անձինք են.
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժին:
-
Քննարկվել է
14.10.2024 - 03.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան
Հանրային քննարկում
04.11.2024 11:00
ք․Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ
Դիտումներ` 444
Տպել