«Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----- ------------------ -Ի 2024 թվականի N------ Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով, Անտառային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշումները և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Անտառային հողերի վարձակալության պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 164-Ն հրամանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ,ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ՝ ԲՀՊՏ), պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
- ԲՀՊՏ-ների կամ պետական անտառների և անտառային հողերի օգտագործողներ կարող են հանդիսանալ՝
- պետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, ԲՀՊՏ-ների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինի լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազորված մարմին) ԲՀՊՏ-ների կամ անտառների և անտառային հողերի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն),
- ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (այսուհետ՝ Օգտագործող):
- Օգտագործողին ԲՀՊՏ-ների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքերով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝ Օգտագործողի և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով կամ անտառահատման տոմսի հիման վրա , որոնց պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության կողմից ներկայացվում է Լիազորված մարմնին, ինչպես նաև պետական անտառներում, անտառային հողերում և ԲՀՊՏ-ներում պահպանության և անտառային ու ԲՀՊՏ-ների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնին՝ էկոպարեկային ծառայությանը։
- ԲՀՊՏ-ներն օգտագործման են տրամադրվում ԲՀՊՏ-ների կառավարման պլաններների հիման վրա, բնության հուշարձանի դեպքում՝ տվյալ բնության հուշարձանի համար կազմված անձնագրին համապատասխան, իսկ կառավարման պլանի գործողության ժամկետը լրացած լինելու դեպքում՝ հիմք է հանդիսանում վերջին կառավարման պլանը:
- Պետական անտառներն ու անտառային հողերն օգտագործման են տրամադրվում անտառակառավարման պլանների հիման վրա, իսկ դրանց գործողության ժամկետը լրացած լինելու դեպքում՝ հիմք է հանդիսանում վերջին կառավարման պլանը:
- ԲՀՊՏ-ների օգտագործումն իրականացվում է ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով տրամադրման միջոցով, ինչպես նաև առանց հողամասի նկատմամբ իրավունքների ձեռքբերման՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված՝ օգտագործման թույլատրելի ձևերին համապատասխան։
- Անտառօգտագործումն իրականացվում է պետական անտառների և անտառային հողերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման միջոցով, ինչպես նաև առանց հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման։
- ԲՀՊՏ-ների օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների):
- ԲՀՊՏ-ների օգտագործման վարձավճարների մեկնարկային գները հաստատվում է Կազմակերպության կառավարումն իրականացնող կոլեգիալ մարմնի՝ խորհրդի կողմից:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
- ԲՀՊՏ-ներում առանց համապատասխան հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման թույլատրվում են օգտագործման հետևյալ ձևերը.
- Պետական արգելոցներում՝
ա. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
բ. պետական արգելոցի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
գ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
դ. լիազորված պետական մարմնի սահմանած կարգով խոտհունձ և մեղվաբուծություն՝ պետական արգելոցի և դրա աշխատակիցների կարիքների համար հատկացված հողակտորներում.
2) Ազգային պարկի արգելոցային գոտում՝
ա. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,
բ. ազգային պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
գ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
3) Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում՝
ա. քաղաքացիների հանգիստը,
բ. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),
գ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
դ. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
ե. սիրողական և մարզական ձկնորսությունը այդ նպատակով առանձնացված վայրերում,
զ. սանիտարական և խնամքի հատումները,
է. էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,
ը. սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները,
թ. տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը այդ նպատակով առանձնացված վայրերում,
ժ. վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.
4) Ազգային պարկի տնտեսական գոտում՝
ա. զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը,
բ. օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,
գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը,
դ. բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),
ե. ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,
զ. ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,
է. սանիտարական և խնամքի հատումները,
ը. տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով.
- Պետական արգելավայրերում ինչպես նաև ազգային պարկերի արգելավայրային գոտիներում թույլատրվում է սույն կարգի 10-րդ մասի 1-ից 4-րդ կետերով սահմանված օգտագործման այն ձևերը, որոնք չեն հակասում տվյալ արգելավայրի կանոնադրությանը և չեն խախտում արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ չեն սպառնում հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
- Սույն կարգի 10-րդ մասի 1-ից 4-րդ ենթակետերով թվարկված ԲՀՊՏ օգտագործման դեպքում հայտատու ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու) հետ կնքվում է ԲՀՊՏ օգտագործման պայմանագիր՝ համաձայն Ձև 5-ի, սույն կարգի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգով:
- Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ԲՀՊՏ օգտագործման պայմանագրի հիման վրա հայտատուին տրվում է օգտագործման թույլկտվություն՝ համաձայն Ձև 6-ի:
- ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
- Առանց անտառային էկոհամակարգին վնաս հասցնելու՝ անտառներում անտառօգտագործումն առանց համապատասխան հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման՝ իրականացվում է․
- երկրորդական անտառանյութի մթերման,
- բնափայտ մթերման,
- կողմնակի անտառօգտագործման նպատակներով:
- Սույն կարգի 14-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով թվարկված անտառօգտագործման դեպքերում՝ կնքվում է անտառօգտագործման պայմանագիր՝ համաձայն Ձև 12-ի, որի հիման վրա տրվում է անտառային տոմս կամ անտառհատման տոմս, որոնց տրամադրման ընթացակարգն ու ձևը հաստատված է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի օգոստոսի 4-ի N 267-Ն հրամանով սահմանված կարգով:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Առանց ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման՝ ԲՀՊՏ-ների օգտագործումը կամ անտառօգտագործումն իրականացվում է՝ Լիազորված մարմնի կամ Կազմակերպության հետ կնքված պայմանագրերի կամ անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա։
- Առանց ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառային հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման ԲՀՊՏ-ների օգտագործման (բացառությամբ արդյունագործական և սիրողական ձկնորսության ձևերի) կամ անտառօգտագործման համար հայտատուն Կազմակերպությանը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի։
- Հայտին կից ներկայացվում են իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները։
- Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Կազմակերպություն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
- Կազմակերպությունը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Կազմակերպության կողմից նշված թերությունները:
- Հայտը և հայտին կից փաստաթղթերը լիակազմ և անթերի ներկայացնելուց հետո, Կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիրը կամ մերժում է հայտը սույն կարգի 22-րդ կետով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում:
- Ներկայացված հայտը մերժվում է Կազմակերպության կողմից, եթե.
- հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերը թերի են (չեն լրացվել սույն կարգին համապատասխան լիազորված մարմնի կողմից պատշաճ ծանուցելուց հետո) կամ բացակայում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևիցե մեկը կամ դրանցում բերված տեղեկատվությունները չեն համապատասխանում իրականությանը,
- օրենքով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով կամ անտառակառավարման պլանով կամ ԲՀՊՏ-ների կառավարման պլանով տվյալ տարածքում արգելված են օգտագործման տվյալ ձևերը,
- արդեն իսկ բավարարվել է միևնույն ժամանակահատվածի և միևնույն տարածքի համար մեկ այլ հայտատուի կողմից տվյալ տարածքի համար տվյալ ժամկետով անտառօգտագործման ներկայացված հայտը,
- առաջարկվող օգտագործման տեսակն իրականացվում է կամ կառավարման պլանով նախատեսվում է իրականացվել անտառային տնտեսություն վարող կամ ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների կողմից:
- Խոտհնձի և արածեցման նպատակով անտառներն ու անտառային հողերը օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-իN 389-Ն որոշումներով սահմանված կարգերով:
- ԲՀՊՏ-ների կառավարման պլանով առանձնացված ռեկրեացիոն գոտիներում սիրողական ձկնորսության իրավունքի ձեռքբերումը և օգտագործումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2019 թվականի փետրվարի 12-ի N 33-Ն հրամանով սահմանված կարգի:
- «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում արդյունագործական ձկնորսության իրավունքի ձեռքբերումը և օգտագործումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն և Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1276 -Ն որոշումներով սահմանված կարգի:
- Պետական անտառներում, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում՝ ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, սանիտարական և խնամքի հատումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշմամբ սահմանված կարգով:
- Պետական անտառներում և ԲՀՊՏ-ների օրենսդրությամբ թույլատրելի գոտիներում բնափայտի մթերումն իրականացվում է համաձայն Հայաստանի գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի մայիսի 6-ի N 80-Ն հրամանով սահմանված կարգով:
- Կողմնակի անտառօգտագործում պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման դեպքում, մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակներով՝ համաձայն Հայաստանի գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 159-Ն հրամանով սահմանված կարգով:
- ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- Անտառային հողերը կարող են անհատույց օգտագործման տրամադրվել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված դեպքերում՝ սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցութային կարգով և սույն կարգի 41-53-րդ կետերով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
- Սույն կարգի 53-րդ կետով սահմանված հրապարակային ծանուցումից հետո հայտատուն անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար Կազմակերպություն է ներկայացնում հայտ՝ համաձայն Ձև 2-ի և անտառապատման կամ անտառվերականգնման ծրագիր, որը ներառում է.
- անտառի նպատակային նշանակությունը,
- նախնական ներդրումների չափը,
- անտառային ծառաթփատեսակների կազմը՝ հաշվի առնելով տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները,
- խնամքի աշխատանքների՝ ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը,
- տեղեկատվություն՝ անտառային սերմեր և տնկանյութ օգտագործելու վերաբերյալ,
- նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
- Մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի հետ Կազմակերպությունն անշարժ գույքի նկատմամբ Կազմակերպության իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անտառային հողերն անհատույց իրավունքով օգտագործման տալու մասին պայմանագիր՝ համաձայն Ձև 13-ի, դրանում ներառելով դրույթներ սույն կարգի 32-րդ կետով սահմանված ժամկետների վերաբերյալ: Այդ ժամկետներում անտառապատման կամ անտառվերականգնման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ) չներկայացնելը Կազմակերպության կողմից պայմանագրի միակողմանի լուծման հիմք է հանդիսանում:
- Հայտատուն պայմանագրի կնքումից հետո հնգամսյա ժամկետում Կազմակերպությանը ներկայացնում է նախագիծ, որը ներառում է՝
1) ընդհանուր բացատրագիրը (ներածություն, տարածքների բնակլիմայական բնութագիր, հողեր, բուսականություն, օբյեկտի տեղադրություն և նկարագրություն, անտառապատման կամ անտառվերականգնման աշխատանքների իրականացման պարտադիր պայմաններ), հիմնադրման սխեմաները, քարտեզները,
2) ծավալային աշխատանքների ամփոփագիր (նախատեսված աշխատանքների անվանում, չափի միավոր, աշխատանքների ծավալ),
3) շուկայական գներով հաշվարկված նախահաշիվը (նախատեսված աշխատանքների անվանումը, չափի միավորը, աշխատանքների ծավալն ըստ նախագծի, միավորի արժեք (հազ. դրամ), ընդհանուր գումար (հազ. դրամ):
- Պայմանագիրը լուծելուց հետո երկու ամսվա ընթացքում հայցվող տարածքի համար հայտարարվում է նոր մրցույթ:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
- ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը կամ պետական անտառները և անտառային հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են ժամանակավոր օգտագործման համար։
- ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի, անտառների և անտառային հողերի վարձակալության իրավունքը տրամադրվում է սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցույթի միջոցով՝ անտառներն և անտառային հողերը մինչև 60 տարի, իսկ անտառային հողերի՝ գյուղատնտեսական նպատակներով նախատեսված հողատեսքերի դեպքում՝ մինչև 25 տարի, ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը մինչև 99 տարի ժամկետներով:
- Անտառները և անտառային հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում դրանց վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման, իսկ ԲՀՊՏ-ների դեպքում՝ վարձավճարների դրույքաչափը հաստատվում է Կազմակերպության կառավարումն իրականացնող կոլեգիալ մարմնի՝ խորհրդի կողմից:
- ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը կամ անտառները և անտառային հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցութային ընթացակարգով:
- «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման սկզբունքները սահմանվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշումներով սահմանված կարգով։
- Պետական անտառներում և անտառային հողերում սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցութային ընթացակարգով վարձակալության կարող են տրամադրվել.
1) կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով,
2) մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով,
3) գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով,
4) գիտահետազոտական նպատակներով:
- ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերը) հողամասերը սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցութային ընթացակարգով վարձակալության կամ կառուցապատման կարող են տրամադրվել Կազմակերպության կառավարման պլանով առանձնացված.
1) ազգային պարկի ռեկրեացիոն գոտում.
ա. ռեկրեացիայի
բ. համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակներով,
2) ազգային պարկի տնտեսական գոտում.
ա. էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրության,
բ. տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրության,
գ. պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակներով:
- ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ) ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ԲՀՊՏ-ների կամ անտառների և անտառային հողերի նկատմամբ անհատույց իրավունք կամ վարձակալության կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելու նպատակով հայտատուն կազմակերպություն է ներկայացնում դիմում՝ համաձայն Ձև 3-ի:
- Դիմումը և դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են Կազմակերպություն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
- Դիմումում նշվում է.
1) իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
2) ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի օգտագործման կամ անտառների և անտառային հողերի օգտագործման տեսակը,
3) հայցվող հողամասի տեղադիրքը և տարածքի չափը /հա/,
- Դիմումին կից ներկայացվում են.
1) իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
2) հայցվող տարածքի կոորդինատները:
- Կազմակերպությունը դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և դիմումում կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Կազմակերպության կողմից նշված թերությունները:
- Լիակազմ դիմումն ստանալուց հետո Կազմակերպությունն 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայցվող հողամասի ուսումնասիրություն, սույն կարգի 54-րդ մասով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում կամ եղանակային պայմաններով պայմանավորված ուսումնասիրման անհնարինության դեպքում՝ Կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին մերժման կամ դիմումի քննարկման ժամկետն երկարաձգելու կամ հայցվող հողամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված մասնագետների կողմից չափագրված հատակագիծը ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
- Սույն կարգի 46-րդ կետով սահմանված դեպքում հայցվող հողամասի հատակագիծը ստանալուց հետո՝ Կազմակերպությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում, ստացված բոլոր փաստաթղթերը, ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կառուցապատման իրավունքի ձեռքբերման դեպքում՝ նաև քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, տրամադրում է Լիազորված մարմնին:
- Լիազորված մարմինը լիակազմ փաթեթը 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կադաստրի կոմիտե, որն էլ մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, բնակավայր, կադաստրային ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի, ծանրաբեռնվածության, ինչպես նաև այլ տարածքների կամ այլ վարձակալված հողամասերի հետ հնարավոր համադրման վերաբերյալ:
- Լիազորված մարմինը, կադաստրի կոմիտեի պատասխան գրությունն ստանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում մրցույթ հայտարարելու մասին:
- Կազմակերպությունը, սեփական նախաձեռնությամբ, կարող է գույքագրել և առանձնացնել անտառապատման կամ անտառվերականգնման կամ վարձակալության կամ կառուցապատման ենթակա հողամասերը, սահմանված կարգով ստանալ լիցենզավորված կազմակերպության կողմից հայցվող հողամասի հատակագիծը: Կազմակերպությունը գույքագրման արդյունքները, հատակագիծը, ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կառուցապատման իրավունքի ձեռքբերման դեպքում՝ նաև քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը՝ ներկայացնում է Լիազորված մարմնին:
- Լիազորված մարմինը լիակազմ փաթեթը 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կադաստրի կոմիտե, որն էլ մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմնին է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, բնակավայր, կադաստրային ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի, ծանրաբեռնվածության, ինչպես նաև այլ տարածքների կամ այլ վարձակալված հողամասերի հետ համադրման վերաբերյալ: Կադաստրի կոմիտեից պատասխան գրությունն ստանալուց հետո Լիազորված մաիմինն 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
- Դիմումները մերժվում են, եթե.
1) առկա է հողամասի պատկանելիության վերաբերյալ կադաստրային տվյալների անհամապատասխանություն,
2) հայցվող տարածքում հրդեհի դեպքում հնարավոր չի լինի պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ
3) հայցվող տարածքի տրամադրմամբ կխաթարվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանությունը,
4) հայցվող տարածքում Կազմակերպությունը պլանավորել է իրականացնել անտառապատման կամ անտառվերականգնման աշխատանքներ,
5) հայցվող տարածքի տրամադրումը կսահմանափակի այլ անձանց ազատ տեղաշարժը տվյալ տարածքում,
6) հայցվող տարածքի սանիտարական վիճակի պահպանության ապահովումը կդառնա անհնարին կամ ոչ պատշաճ:
- Մրցույթի միջոցով՝ սույն կարգով նախատեսված դեպքերում անհատույց օգտագործման կամ վարձակալության կամ կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար հայտատուները հայտերը ներկայացնում են Լիազորված մարմնին հրապարակային ծանուցումից հետո:
- Առանց հրապարակային ծանուցման ներկայացված հայտերը Լիազորված մարմնի կողմից ենթակա են մերժման:
- Լիազորված մարմնի կողմից մրցույթի հրապարակային ծանուցումից հետո անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներակայացնում ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը կամ պետական անտառները և անտառային հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով ձեռք բերելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ՝ համաձայն Ձև 4-ի:
- Հայտին կից ներակայացվում է.
1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
2) անտառօգտագործման կամ ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի օգտագործման ներդրումային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն Ձև 11-ի, որը ներառում է նկարագրական մաս և բնապահպանական, սոցիալական, ֆինանսական,տնտեսական բաղադրիչներ:
ա. նկարագրական մասը ներառում է Ծրագրի անվանումը, նպատակն ու հիմնավորումը, ինպես նաև հայցվող տարածքի վերաբերյալ տեղեկատվություն՝ հողամասի չափի (մակերես), նպատակային և գործառնական նշանակության, հաղորդակցուղիներից հեռավորության, սահմանների և ծածկագրի վերաբերյալ, ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կառուցապատման իրավունքի ձեռքբերման դեպքում՝ ներառվում է նաև կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, կառույցի հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը, կառուցապատման իրականացման ժամանակացույցը.
բ. բնապահպանական բաղադրիչը ներառում է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված՝ առնվազն CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների (անտառապատում, անտառվերականգնում և այլն), կանոնավոր աղբահանության կազմակերպման, սանիտարահիգիենիկ վիճակի բարելավման, սանհանգույցների առկայության, հակահրդեհային միջոցառումների, կեղտաջրերի կենսաբանական լոկալ մաքրման կայանների, սեպտիկ հորերի տեղադրման, այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործման, անթափոն արտադրություն, պլաստիկի օգտագործման, աղբի տեսակավորման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն.
գ. սոցիալական բաղադրիչը ներառում է տեղեկատվություն նախատեսվող աշխատատեղերի ստեղծման, հարակից համայնքների բնակչության ներգրավվածության (ցանկության դեպքում սոցիալապես խոցելի խմբերի անձանց ներգրավվածության), հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար մատչելի պայմանների ապահովման մասին.
դ. ֆինանսական բաղադրիչը ներառում է տեղեկատվություն նախատեսվող ներդրումների չափի, ներդրումների բաշխման ժամանակացույցի, միավոր հողատարածքի համար առաջարկվող տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ.
ե. տնտեսական բաղադրիչն ներառում է տեղեկատվություն տնտեսական գործունեության կազմակերպման ձևերի վերաբերյալ, Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների հաջորդականության և դրանց իրականացման ժամանակացույցի, Ծրագրի իրականացման իրատեսականության վերաբերյալ, մասնավորապես՝ հայտատուի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված ավարտուն ծրագրերի առկայության վերաբերյալ:
3) սխեմաներ և քարտեզներ.
4) նախավճարի մուծումը հավաստող փաստաթղթի պատճենը,
5) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա կողմից լիազորված անձը,
6) բանկային երաշխիք՝ ներդրումային ծրագրի համար:
- ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԱԿՑՈՒՄԸ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ) ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Սույն կարգով նախատեսված դեպքերում ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը, անտառները կամ անտառային հողերը մրցույթով՝ վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը հաստատում է Լիազորված մարմինը:
- Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Լիազորված մարմնի մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչներ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, կադաստրի կոմիտեի, համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի, տվյալ տարածքի կառավարումն իրականացնող Կազմակերպության ներկայացուցիչ, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանից), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերը կամ անտառները կամ անտառային հողերը:
- Հանձնաժողովի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3):
- Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հրապարակային ծանուցման տեքստը և մրցույթն սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցույթն անցկացնելու մասին կատարում է հրապարակային ծանուցում՝www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և Լիազորված մարմնի www.env.am պաշտոնական և սոցիալական կայքերում:
- Մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) մրցույթի կազմակերպչի անվանումը, մրցույթի կազմակերպման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,ժամը, մրցույթի անցկացման վայրը (հասցեն),
2) մրցույթին մասնակցության հայտերի ընդունման վայրը (հասցե) ժամկետը (ժամերն ըստ օրերի),
3) ԲՀՊՏ-ների օգտագործման կամ անտառօգտագործման տեսակը, ժամկետը, վայրը, մակերեսը,
4) տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ հայցվող տարածքի միավոր մակերեսի համար (բացառությամբ սույն կարգի 5-րդ գլխով սահմանված դեպքի),
5) հայտատուի կողմից ԲՀՊՏ-ների կամ անտառի տարածքին ծանոթանալու օրերը և ժամերը,
6) մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը,
7) մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը,
8) մրցույթին մասնակցության նախավճարի չափը (նախավճարի գումարը չի կարող գերազանցել հայցվող տարածքի մեկնարկային տարեկան վարձավճարի գնի 5 տոկոսը) և վճարման հաշվեհամարը, մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման ընթացակարգը (բացառությամբ սույն կարգի 5-րդ գլխով սահմանված դեպքի):
- Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է առկա կամ հեռավար նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:
- Հանձնաժողովի անդամները նիստի անցկացման օրվա և ժամի մասին հանձնաժողովի քարտուղարի կողմից` պատշաճ ծանուցվում են նիստի անցկացումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:
- Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստում անցկացվող քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
- Հանձնաժողովի նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի և ստորագրվում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
- Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում) գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
- Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,
2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները,
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
- Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, որը պարտադիր լինում է Լիազորված մարմնի աշխատակազմից, վերջինիս բացակայության դեպքում պարտականությունների կատարումը դրվում է հանձնաժողովի անդամներից մեկի վրա:
- Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես գրավոր տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին.
3) լրացնում և ստորագրում է գնահատման թերթիկը` համաձայն Ձև N9-ի և Ձև N10-ի ձևերի:
- Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) հանձնաժողովին տրամադրում է նիստին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում մրցույթին մասնակցող հանձնաժողովի անդամների ստորագրությանը, իսկ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը՝ նաև մրցույթի հաղթողի ստորագրությանը կամ վերջինիս կողմից լիազորված անձի ստորագրությանը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և ապահովում փաստաթղթերի հանձնումը Կազմակերպությանը:
- Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ՝ զանգվածային լրատվության այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին ծանուցումը: Ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե չեն փոփոխվում դրանում նշված էական պայմանները:
- Մրցույթի էական պայմաններն են.
1) ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառների և անտառային հողերի նպատակային ու գործառնական նշանակությունը,
2) ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառների և անտառային հողերի գտնվելու վայրը, վարձավճարի չափը,
3) ԲՀՊՏ-ների օգտագործման կամ անտառօգտագործման տեսակը, հաղորդակցուղիների առկայությունը,
4) ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառների և անտառային հողերի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ՝ սերվիտուտների) առկայություն,
5) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ,
6) ԲՀՊՏ-ների օգտագործման կամ անտառօգտագործման ծրագիր, որը ներառում է նկարագրական մաս և բնապահպանական, սոցիալական, ֆինանսական,տնտեսական բաղադրիչներ:
- Մրցույթի պայմանների էական փոփոխման դեպքում հանձնաժողովը հրապարակում է մրցույթի անցկացման մասին նոր ծանուցում` նախկինը հայտարարելով չեղյալ:
- Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ հայտատուի լիազորած անձի միջոցով կամ փոստով: Ծրարի վրա կարող են գրվել մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն), «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը, հայցվող տեղամասի անվանումը և չափը, հայտատուի տվյալները :
- Հայտը (ծրարը) ներկայացնելու ժամկետ է համարվում Լիազորված մարմնի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հայտի (ծրարի) վրա:
- Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաև հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում ներկայացնողին:
- Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
- Մրցույթի հայտը (ծրարը) առանց բացվելու գրանցվում է Լիազորված մարմնում և անմիջապես հանձնվում մրցութային հանձնաժողովի քարտուղարին: Մրցույթի հայտը գրանցվում է առանձին՝ տվյալ մրցույթի համար կազմված գրանցամատյանում՝ ըստ ստացման հերթականության, ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:
- Մրցույթին մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին` մրցույթին մասնակցության հայտերի բացման նպատակով հրավիրված նիստում:
- Մրցույթի հայտատուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է ներկա գտնվել մրցույթին մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
- Ծրարները զննվում են հանձնաժողովի անդամների կողմից. հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի ցանկության դեպքում կարող են զննվել նաև նրանց կողմից:
- Հայտերը, որոնք չեն համապատասխանում տվյալ մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում, և դրա մասին 3-օրյա գրավոր տեղեկացվում է հայտատուներին` նշելով պատճառները:
- Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի օգտագործման կամ անտառօգտագործման ծրագիրը գնահատում են 100 բալանոց միավորների՝ համաձայն Ձև9 գնահատման թերթիկի:
- Մրցութային հանձնաժողովի ամփոփիչ գնահատականը ձևավորվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից գնահատված Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի միջին գնահատականի հանրագումարից:
- Ծրագիրը նվազագույն պահանջները հաղթահարած է համարվում, եթե հավաքել է առնվազն 60 միավոր, որից առնվազն 30 միավորը բաժին է ընկնում բնապահպանական բաղադրիչին և առնվազն 7 միավորը՝ նկարագրական բաղադրիչին:
- Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած հայտատուն:
- Անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անտառային հողերի անհատույց օգտագործման վերաբերյալ ներկայացված անտառապատման կամ անտառվերականգնման ծրագիրը՝ համաձայն Ձև 10-ի, գնահատում է 1-10 բալանոց միավորների:
- Անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելիս՝ մրցութային հանձնաժողովը հայտատուի անտառապատման կամ անտառվերականգնման ծրագիրը գնահատում է`
1) սահմանված առավելագույն միավորով, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է անտառապատման կամ անտառվերականգնմասն հիմնական միջոցառումների իրականացումը, մասնավորապես, բացի տնկումից կամ ցանքից, հիմնադրված տնկարկների ագրոտեխնիկական խնամք (վեգետացիայի ընթացքում 1-ին տարին` 4, 2-րդ տարին` 3, 3-րդ տարին` 2, 4-րդ տարին` մեկ անգամ), առաջին վեգետացիայից հետո հիմնադրված անտառային մշակաբույսերի լրացման աշխատանքներ, ըստ անհրաժեշտության խնամք միջշարքային տարածությունում՝ խոտհնձի միջոցով (վեգետացիայի ընթացքում` մեկ անգամ), ելնելով տեղանքից` անտառապատված տարածքի ցանկապատում: Անտառային ծառաթփատեսակներն առաջարկելիս հաշվի են առնվում տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները: Հստակ նշվում է հիմնվող անտառի նպատակային նշանակությունը: Անտառային ծառատեսակների սերմերի և տնկանյութի ընտրության հարցում շեշտադրում է կատարվում դրանց որակական հատկանիշների վրա: Կախված բնակլիմայական պայմաններից՝ ոռոգվող տարածքներում նախատեսվում են ոռոգման ցանցի անցկացում (դրա բացակայության դեպքում) և ոռոգման իրականացում (վեգետացիայի ընթացքում 5-6 անգամ): Ծրագրի մեջ հստակ նշվում է նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որը ներառում է անտառապատման կամ անտառվերականգնման աշխատանքների մեկնարկից մինչև անտառի շարք անցկացնելը,
2) սահմանված առավելագույն միավորից մինչև 20 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 91-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե մեկից կամ երկուսից, որի կամ որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դա կամ դրանք չեն նախատեսվում կամ թերի է (են), կամ հստակ չէ (չեն),
3) սահմանված առավելագույն միավորից մինչև 21-50 տոկոսով պակաս, եթե նախատեսվող ներդրումների չափը ներառում է սույն կարգի 91-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումները, բացի դրանցից, որևիցե երեքից կամ չորսից, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն,
4) սահմանված առավելագույն միավորի մինչև 30 տոկոսը, եթե նախատեսվող ներդրումների չափում չեն ներառվում սույն կարգի 91-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումներից որևիցե հինգը, որոնց անհրաժեշտությունը կա, սակայն դրանք չեն նախատեսվում կամ թերի են, կամ հստակ չեն:
- անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների հանրագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամների կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
- Հավասար միավորների դեպքում հաղթող է համարվում բնապահպանական բաղադրիչով առավելագույն գնահատումը ստացած հայտատուն:
- Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որն ստորագրում է նաև մրցույթի հաղթողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում վերջինիս լիազոր ներկայացուցիչը:
- Հանձնաժողովի գործունեությունը դադարում է մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչելու և հաղթողի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և դրա պատճենը Լիազորված մարմին ներկայացնելու պահից:
- Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ չեն ներկայացել մրցույթին նշանակված օրը և ժամին կամ արձանագրությունը ստորագրելուց հետո 15 օրվա ընթացքում հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում, և մրցույթի հաղթող է համարվում միավորների հանրագումարով իրենից հետո առավելագույն միավոր ստացած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
- Մրցույթը համարվում է չկայացած.
1) եթե մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) եթե մրցույթի մասնակիցների հայտերը չեն համապատասխանում մրցույթի մասին ծանուցման պայմաններին.
3) սույն կարգի 93-րդ կետով սահմանված դեպքում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
- Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
- Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցութային հանձնաժողովի քարտուղարը 7 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արձանագրությունը և մրցույթին առնչվող փաստաթղթերը փակ վիճակում առձեռն փոխանցում է Կազմակերպությանը, որը մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հաղթողի հետ կնքում է անտառօգտագործման կամ ԲՀՊՏ-ների օգտագործման մասին պայամանագիր՝ համաձայն Ձև 7-ի և Ձև 8-ի:
- Մրցույթում հաղթող չճանաչված մասնակցի վճարած նախավճարը հաշվարկվում է նրա կողմից կատարվելիք առաջին ամսվա վարձավճարի մեջ:
- Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցը մրցույթի մասնակցության նախավճարը հետ ստանալու նպատակով գրավոր դիմում է Կազմակերպություն, վերջինս 7 աշխատանքային օրվա ընթացքում նախավճարը վերադարձնում է դիմումնատուին:
- Մրցույթը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով:
- Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:
- ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Համապատասխան հողամասի նկատմամբ գրանցման ենթակա իրավունքով տրամադրվող ԲՀՊՏ-ների (բնապահպանական հողերի) հողամասերի կամ անտառները կամ անտառային հողերն օգտագործման չեն կարող տրամադրվել այլ անձանց (բացառությամբ սերվիտուտի իրավունքի):
- Սույն կարգի 8-րդ գլխով սահմանված մրցութային ընթացակարգով հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (բացառությամբ սույն կարգի 5-րդ գլխով սահմանված դեպքի) առաջին ամսվա վարձավճարի հետ միասին պարտավորվում են Կազմակերպությանը վճարել վերջինիս կողմից հողամասի վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքման համար կատարած պետական ծախսերի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, միասնական տեղեկանքի ձեռքբերման, նոտարական ծառայության և այլ անհրաժեշտ ծախսերի գումարները՝ վճարումն հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ Ա Ն Տ Ա Ռ Օ Գ Տ Ա Գ Ո Ր Ծ Մ Ա Ն
(ԱՌԱՆՑ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
Ցանկանում եմ ___________________________________________________________
(բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի
Տարածքում կատարել__________________________________________________________
__________________________________________________________________________
(նշել բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կամ անտառօգտագործման տեսակը, ծավալները (թվերով և բառերով), ժամկետը (թվերով և բառերով)
ԴԻՄՈՂ __________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը, հեռախոսահամարը)
_______ ________________________ 20 թ.
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՆ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԿԱՄ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
Ծանոթանալով 20 թ. __________ _____-ին ___________________________ կողմից
(Լիազորված մարմնի անվանումը)
_________________________________________________պետական անտառային հողերը
(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)
մրցույթով ____________________________________________________________
(գտնվելու վայրը, մակերեսը (հա)
Անտառապատման կամ անտառվերականգնման նպատակով անհատույց օգտագործման տրամադրելու մասին հրապարակված տեղեկատվությանը՝ ցանկանում եմ մասնակցել մրցույթին:
Հայտին կից ներկայացնում եմ՝
1) □ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
2) □ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը.
3) □ անտառապատման կամ անտառվերականգնման ծրագիր.
4) □ հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
Հայտատու՝ _______________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի
անունը, ազգանունը, ստորագրությունը, հեռախոսահամարը)
______ ___________________ 20 թ.
Ձև N 3
ԴԻՄՈՒՄ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
(իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը)
—————————————————————————————————————————————————————————————————————
(բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերի օգտագործման կամ անտառօգտագործման տեսակը)
————————————————————————————————————————————————————————————————————
(հայցվող հողամասի տեղադիրքտ և տարածքի չափը /հա/)
Դիմումին կից ներկայացվում է՝
- □ Հայցվող հողամասի հատակագիծը
- □ Հայցվող տարածքի կոորդինատները
Դիմումատու՝ ——————————————————————————————————————————————————————————————
(անուն ազգանուն, ստորագրություն)
«----» ---------- 202 թ.
Ձև N 4
Հ Ա Յ Տ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, ազգանունը, հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
Ծանոթանալով 20 թ. __________ _____-ին _____________________________________
(Լիազորված մարմնի անվանումը)
|
|
կողմից ______________________________________________________________
(կայքի կամ զանգվածային լրատվության միջոցի անվանումը)
______________________________________________________________________________
բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կամ պետական անտառները և անտառային հողերը
մրցույթով ___________________________________________________
__________________________________________________________________________
(գտնվելու վայրը, մակերեսը (հա), բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կամ անտառօգտագործման տեսակը,)
վարձակալության կամ կառուցապատման իրավունքով ձեռք բերելու մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ մասնակցել մրցույթին:
Հայտին կից ներկայացնում եմ՝
- □ իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության կամ ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարակատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը
- □ անտառօգտագործման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի օգտագործման ծրագիրը,
- □ սխեմաներ և քարտեզներ
- □ նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
- □ հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է նրա լիազորած անձը
- □բանկային երաշխիք
Տեղեկացված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մրցույթի կայացման մասին արձանագրությունը չստորագրելու, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում նշված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
Հայտատու՝ ________________________________________________________________
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրի համարը, երբ է տրված, ում կողմից, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ներկայացուցչի
անունը, ազգանունը, ստորագրությունը, հեռախոսահամարը)
«----» ---------- 20 թ.
Ձև N 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
( առանց համապատասխան հողերի նկատմամբ իրավունքների ձեռքբերման )
________________ §______¦ _______________ Ã.
(ÏÝùÙ³Ý í³ÛñÁ)
_________________________________________, ի դեմս տնօրեն _________________ (այսուհետ` Կողմ 1), որը գործում է Կազմակերպության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ___________________________, անձ.________________________(այսուհետ` Կողմ 2), մյուս կողմից, հիմք ընդունելով ----------------------------------դիմումը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
- Պայմանագրի առարկան
1.1. Կողմ 1-ը պարտավորվում է Կողմ 2-ին թույլատրել ------------------------------ տարածքում (հատակագիծը կցվում է) իրականացնել——————————————, իսկ Կողմ 2-ը պարտավորվում է դրա դիմաց վճարել վճար` սույն պայմանագրի 4-րդ կետով նշված չափով և ժամկետում:
- ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
2.1 Սույն պայմանագրով կատարվող աշխատանքների ժամկետը սահմանվում է՝ -----------թ-ից սկսած ------- աշխատանքային օր:
2.2 Սույն պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կողմ 1-ն իրավունք ունի`
3.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կողմ 2-ի իրականացրած աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու Կողմ 2-ի գործունեությանը.
3.1.2 Միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե Կողմ 2-ն էականորեն խախտել պայմանագրի պայմանները՝
ա) կատարել է պայմանագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող աշխատանք,
բ) Կատարված աշխատանքների արդյունքում վնաս է պատճառել բնությանը:
3.2. Կողմ 1-ը պարտավոր է`
3.2.1 Աշխատանքի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում՝ այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կողմ 2-ին՝ վերջինիս տրամադրելով 1 աշխատանքային օր թերությունները շտկելու համար։
3․3 Կողմ 2-ն իրավունք ունի՝
3․3․1 Կատարել աշխատանքների կատարման վերաբերյալ Կողմ 1-ի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում սույն պայմանագրի պայմաններին։
3.4. Կողմ 2-ը պարտավոր է`
3.4.1 Աշխատանքների ընթացքում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել բնությանը, կենդանական և բուսական աշխարհին:
3.4.2 Աշխատանքները կատարել անձամբ, պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով ։
3.4.3 Պայմանագրով սահմանված ժամկետում վճարել պայմանագրի 4-րդ կետում նշված վճարը:
- Պահպանել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված նորմերը.
- Վճարումների չափը և կարգը.
- Սույն պայմանագրով վճարի չափը կազմում է ------------------------- ՀՀ դրամ, ներառյալ հարկերը:
- Վճարումը կատարվում է պայմանագիրը կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
- Կողմ 2-ը պարտավորվում է Պայմանագրի 3.2 կետով նշված ժամկետի խախտման դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար Կողմ 1-ին վճարել տույժ` չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
- Ժամկետանց պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ կերպ՝ սկզբում մարվում է Պայմանագրով սահմանված տույժը, հետո՝ մայր գումարը.
- Պայմանագրի դադարումը և վաղաժամկետ լուծումը
5.1 Պայմանագիրը դադարում է՝
5.1.1. Պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
5.1.2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
5.1.3. Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով Պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:
5.2. Կողմ 1-ի կողմից Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե Կողմ 2-ը`
5.2.1. Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո 5 օրից ավել չի վճարել վարձավճարը.
5.2.2. Խախտել է Պայմանագրի էական պայմանները:
6.ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պայմանագիրը կնքված է 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
- Պայմանագրի շուրջ ծագած վեճերը լուծվում են կողմերի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում դատական կարգով:
- ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կողմ 1
--------------------------------- /ստորագրություն/ Կ.Տ
|
Կողմ 2
--------------------------------- /ստորագրություն/
|
Ձև N 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈԻ Ն _______________
|
||
Տրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________________________________________________ ___________________________________________________________________ |
|
|
o ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ |
|
|
Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը, ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— |
|
|
o ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ |
|
|
Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— |
|
|
Օգտագործման տեսակը ————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— |
|
|
Մասնակիցների քանակը (թվերով և բառերով) _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________
Օգտագործման ժամանակահատվածը (թվերով և բառերով) ——————————————————————————————————————————— ——————————————————————————————————————————— ———————————————————————————————————————————
——————————————————————————————————————————— Օգտագործման վայրը, (մասնաճյուղ, տեղամաս) ______________________________________________________________________________________
——————————————————————————————————————————— |
|
|
——————————————————— տնօրեն ———————————————— (Կազմակերպության անվանումը) (անուն, ազգանուն, ստորագրություն) Կ.Տ. |
|
Ձև N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ __ __ __
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ----------- Պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, հասցե՝-----------------------, ի դեմս տնօրեն` -------------------------------, ծնված՝ --------------------------, ՀԾՀ` ------------------------, անձնագիր՝ ---------------------, տրված՝ ____-ի կողմից -------------------թ-ին, հաշվառված՝--------------- -----------------------------ով գործում է Վարձատուի կանոնադրության համաձայն, ում անունից, համաձայն ___________________ թվականին տրված ____________________ լիազորագրով հանդես է գալիս ՀՀ քաղաքացի ________________, ծնված՝ ____________թ-ին, ՀԾՀ՝ _____________, նույնականացման քարտ` _______________, տրված՝ _____-ի կողմից, ______________թ-ին, հաշվառված՝ ______________ , այսուհետ՝ ՎԱՐՁԱՏՈՒ
Մյուս կողմից ՀՀ քաղաքացի_________________, ծնված՝ ______________թ.-ին, ՀԾՀ՝ ______________, անձնագիր՝ ______________, տրված՝ ______-ի կողմից, ____________.-ին, հաշվառված՝ _________________, այսուհետ` ՎԱՐՁԱԿԱԼ,
այսուհետ միասին անվանվելով՝ Կողմեր, իսկ յուրաքանչյուրն առանձին՝ Կողմ, ղեկավարվելով _____________________(իրավական հիմքերը), մրցույթի արդյունքների մասին _______թվականի _______-ի թիվ ______ արձանագրությամբ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ նաև` Պայմանագիր) հետևյալի մասին.
- Պայմանագրի առարկան
1.1. Վարձատուն պարտավորվում է Պայմանագրի 2.2.-րդ կետով սահմանված վարձավճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրել _______ (մակերեսը՝ բառերով) մակերեսով՝ Պայմանագրի 1.3.-րդ կետում նշված հողամասը (այսուհետ` Հողամաս)՝ համաձայն Պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, իսկ Վարձակալը պարտավորվում է վճարել դրա դիմաց Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:
1.2. Հողամասը տրամադրվում է _________________________________ նպատակով և անտառօգտագործման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ծրագիրը (այսուհետ՝ Անտառօգտագործման ծրագիր կամ Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ծրագիր) իրականացնելու պայմանով:
1.3. Հողամասը գտնվում է «__________________________________________ տարածքում (կադաստրային ծածկագիր՝ _______________, հողատեսքը՝ ______________________):
1.4. Քարտեզ-Էսքիզը և տեղազննման ակտը կցվում են հավելվածի տեսքով:
1.5. Պայմանագրի գործողության ընթացքում Հողամասի օգտագործման արդյունքում Վարձակալի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
1.6. Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ առկա չեն՝ համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից __________________________________ միասնական տեղեկանքի, գաղտնաբառ՝ _______________:
1.7. Հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանված են Պայմանագրի 1.2.-րդ կետով, 3.4.1.-ին, 3.4.3.-րդ, 3.4.4.-րդ, 3.4.8.-րդ, 3.4.9.-րդ և 3.4.12-րդ ենթակետերով:
- Պայմանագրի գործողության ժամկետը, վարձավճարի չափը, վարձավճարի վճարման և վարձավճարի չափի փոփոխման կարգը
2.1. Պայմանագիրը կնքվում է ______________ (ժամկետը՝ բառերով) տարի ժամկետով և գործում է մինչև ___________________ ամիս, ամսաթիվը ներառյալ:
2.2. Վարձավճարի չափը կազմում է տարեկան ____________________ (վարձավճարը բառերով) ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2.3. Վարձավճարը վճարվում է յուրաքանչյուր օրացուցային ամիս` տարեկան վարձավճարն ըստ ամիսների բաշխված հավասար չափերով, տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ից (տասնհինգից) ոչ ուշ՝ Վարձատուի գանձապետական ____________________ հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Առաջին ամսվա վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար՝ ոչ ուշ, քան Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում: Վերջին ամսվա վարձակալական վճարումները կատարվում են ոչ ուշ, քան մինչև Պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 10-ը (տասը):
2.4. Հողամասի կադաստրային արժեքի և/կամ անշարժ գույքի հարկի հարկման բազայի և/կամ դրույքաչափի բարձրացման դեպքում Վարձատուի պահանջով Պայմանագրի 2.2.-րդ կետում նշված վարձավճարի չափը ենթակա է այդ բարձրացմանը համամասնորեն ավելացման, որի պարագայում Վարձատուն պարտավոր է վարձավճարի փոփոխման մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցել Վարձակալին: Մեկամսյա ժամկետը հաշվարկվում է ծանուցումը Վարձակալի կողմից ստանալուն հաջորդող օրվանից: Նոր հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման սույն կետով սահմանված ծանուցման մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից: Վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ սույն կետով սահմանված ծանուցումը Վարձակալի կողմից ստանալուն օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում Կողմերը կնքում են Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով սույն կետի համաձայն որոշված վարձավճարի նոր չափը և դրա հաշվարկման ժամկետի սկիզբը, որը պետք է սկսվի սույն կետով սահմանված ծանուցման մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նոր՝ Պայմանագրի 2.2.-րդ կետում նշված վարձավճարի հաշվարկման համար հիմք հանդիսացած չափի համեմատ ավելի բարձր նվազագույն չափ սահմանվելու դեպքում Վարձատուի պահանջով Պայմանագրի 2.2.-րդ կետում նշված վարձավճարի չափը ենթակա է այդ բարձրացմանը համամասնորեն ավելացման, որի պարագայում Վարձատուն պարտավոր է վարձավճարի փոփոխման մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցել Վարձակալին: Մեկամսյա ժամկետը հաշվարկվում է ծանուցումը Վարձակալի կողմից ստանալուն հաջորդող օրվանից: Նոր հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման սույն կետով սահմանված ծանուցման մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից: Վարձավճարի չափի փոփոխման վերաբերյալ սույն կետով սահմանված ծանուցումը Վարձակալի կողմից ստանալուն օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում Կողմերը կնքում են Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով սույն կետի համաձայն որոշված վարձավճարի նոր չափը և դրա հաշվարկման ժամկետի սկիզբը, որը պետք է սկսվի սույն կետով սահմանված ծանուցման մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից:
- Կողմերի իրավունքները և պարտականությունները
3.1. Վարձատուն իրավունք ունի`
3.1.1. Վարձակալից պահանջելու Հողամասը տիրապետել և օգտագործել Պայմանագրով սահմանված նպատակներով, Պայմանագրի պայմաններին և Հողամասի նշանակությանը համապատասխան, պահանջելու պահպանել Հողամասի օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ և Պայմանագրով նախատեսված սահմանափակումները.
3.1.2. Վարձակալի կողմից վարձավճարի վճարման ժամկետի երկու անգամ անընդմեջ կամ մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ խախտման դեպքում նրանից պահանջելու վաղաժամկետ, միանվագ վճարմամբ վճարել խախտման հետևանքով չվճարված վարձավճարը, ինչպես նաև տույժ՝ Պայմանագրի 4.1.-ին կետով սահմանված չափով.
3.1.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու Պայմանագիրը.
3.1.4. Ցանկացած ժամանակ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործել Հողամաս` չխոչընդոտելով Վարձակալի բնականոն գործունեությունը.
3.1.5. Պայմանագիրը վաղաժամկետ լուծվելուց կամ դադարեցվելուց հետո Վարձակալի գրավոր համաձայնությամբ կամ Վարձատուի ծանուցմամբ սահմանված ողջամիտ ժամկետում բաժանելի բարելավումները և ամրակայված բաժանելի գույքը Վարձակալի կողմից Հողամասից չհանելու դեպքում իր հայցողությամբ տնօրինելու այն.
3.1.6. սույն պայմանագրի 3.4.3 կետով ներկայացված հաշվետվությամբ ներկայացված փաստաթղթերը ստուգել տեղում.
3.1.7. Պահանջել ծրագրի ավարտին վարձակալի կողմից իրականացրած ներդրումների վերաբերյալ լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատում.
3.1.8. Օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված այլ իրավունքներից:
3.2. Վարձատուն պարտավոր է`
3.2.1. Հողամասը հանձնել Վարձակալին ոչ ուշ, քան Պայմանագրից բխող վարձակալության իրավունքի պետական գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրը.
3.2.2. Չմիջամտել Վարձակալի գործունեությանը, եթե այդ գործունեությունը վնաս չի պատճառում Հողամասին, շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
3.3. Վարձակալն իրավունք ունի`
3.3.1. Տիրապետելու և օգտագործելու Հողամասը՝ Պայմանագրի պայմաններին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
3.3.2. Ինքնուրույն տնօրինելու Հողամասի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները.
3.3.3. Պայմանագրի 3.3.4.-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ իրականացնելու հողամասի նպատակային նշանակությանը և Պայմանագրին համապատասխան բաժանելի բարելավումներ:
3.3.4. Ցանկացած բաժանելի բարելավում իրականացնելուց առվազն 15 օրացուցային օր առաջ գրավոր տեղեկացնել Վարձատուին և բաժանելի բարելավումն իրականացնել միայն Վարձատուի գրավոր համաձայնությամբ՝ պահպանելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշմամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: Վարձատուն սույն կետով սահմանված գրավոր համաձայնություն տալու հարցը քննարկում և Վարձակալին պատասխանում է Վարձակալի դիմումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում.
3.3.5. Միայն Վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում Հողամասը ենթավարձակալության հանձնել երրորդ անձի.
3.3.6. --------------------- ծրագրով հողամասերի օգտագործման սահմանված ժամկետներում կառուցելու համապատասխան ծրագրով նախատեսված ժամանակավոր շինություններ, որոնք Պայմանագրի գործողության ավարտից հետո Վարձակալի միջոցներով ենթակա են քանդման կամ կարող են Կողմերի գրավոր համաձայնությամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել Վարձատուին:
3.4. Վարձակալը պարտավոր է`
3.4.1. Հողամասն օգտագործել բացառապես Պայմանագրով սահմանված պահանջներին և Հողամասի նշանակությանը համապատասխան.
3.4.2. Պայմանագրի 2.-րդ բաժնով սահմանված կարգով և ժամկետներում վճարել վարձավճարը.
3.4.3. Հողամասն օգտագործել ------------------- ծրագրին համապատասխան, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և կցվում է Պայմանագրին՝ որպես հավելված, և տարեկան մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, Վարձատուին ներկայացնել ------------ ծրագրի իրականացման վերաբերյալ գրավոր հաշվետվություն՝ դրան կցելով ------------------------ ծրագրի իրականացումը հավաստող փաստաթղթերը և այլ նյութերը.
3.4.4. Թույլ չտալ Հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի Հողամասի արժեքի նվազեցմանը, որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացմանը.
3.4.5. Ցանկացած ժամանակ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ապահովել իր կամ իր ներկայացուցչի հետ միասին Վարձատուի և (կամ) Լիազորված մարմնի իրավասու աշխատողների ազատ մուտքը Հողամաս՝ Վարձակալի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու պայմանով.
3.4.6. Պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալուց կամ Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումից հետո ողջամիտ ժամկետում միջոցներ ձեռնարկել իր կողմից Հողամասի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու միջոցով Հողամասը ազատելու և Հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնական վատթարացումը, հանձման-ընդունման ակտով Վարձատուին հանձնելու համար.
3.4.7. Վարձակալված Հողամասի վրա գտնվող և Վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել Վարձատուին.
3.4.8. Հողամասի տարածքում կանաչապատում իրականացնելիս բուսատեսակների ցանկը նախապես գրավոր համաձայնեցնել Վարձատուի հետ՝ տվյալ տարածքի համար օտարածին տեսակների ներմուծումը կանխարգելելու համար.
3.4.9. Պահպանել Հայաստանի Հանրապետության անտառային, քաղաքացիական, հողային և ջրային օրենսգրքերի, «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները և սահմանափակումները, այդ թվում՝ նաև հետևյալ պահանջները.
ա. ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով ստանալ ջրօգտագործման թույլտվություն.
բ. Հողամասի տարածքն ապահովել խմելու և կենցաղային ջրով.
գ. տեղադրել կեղտաջրերի լոկալ մաքրման կայաններ (այդ թվում՝ սեպտիկ հորեր).
դ. ապահովել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիգիենիկ պահանջներին, սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան հասարակական զուգարանների առկայություն.
ե. ապահովել Հողամասի տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը՝ կնքելով պայմանագիր աղբահանություն իրականացնող կազմակերպության հետ կամ տարածքի մաքրությունն ու աղբահանությունն իրականացնել սեփական միջոցներով.
3.4.10. Պայմանագրի ստորագրման և նոտարական վավերացման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում, այն ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման համար, և իր միջոցների հաշվին կատարել Պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը և նոտարական ծառայության վճարը.
3.4.11. Առանց Վարձատուի գրավոր համաձայնության վարձակալության իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի չփոխանցել կամ չզիջել, Հողամասի նկատմամբ գույքային իրավունքները գրավ չդնել, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում չներդնել կամ Հողամասն օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) երրորդ անձի չտրամադրել.
3.4.12. Ապահովել Հողամասի պահպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խախտումներից.
3.4.13. Պայմանագրի 2.4.-րդ և 2.5-րդ կետերով սահմանված դեպքերում Վարձատուի կողմից Պայմանագրի փոփոխման առաջարկ (ծանուցում) ստանալու դեպքում նույն կետերով սահմանված ժամկետներում օրենքով սահմանված կարգով Վարձատուի հետ կնքել համապատասխան փոփոխության համաձայնագիր, իսկ անհամաձայնության դեպքում՝ 10-օրյա ժամկետում Վարձատուին ներկայացնել գրավոր առարկություններ.
3.4.14. Պայմանագրի կնքման օրվանից և Վարձատուի կողմից համապատասխան հաշվարկի և հիմքերի ներկայացումից հետո՝ տասնօրյա ժամկետում, Վարձատուին փոխհատուցել Հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման համար վերջինիս կատարած ծախսերի՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի, միասնական տեղեկանքի ձեռքբերման, նոտարական ծառայության և այլ անհրաժեշտ ծախսերի գումարները.
3.4.15 Տարածքի կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ին առաջին ամսվա վարձավճարի հետ վճարել նաև գեոդեզիական աշխատանքների ծախսված գումարը:
- Կողմերի պատասխանատվությունը
4.1. Պայմանագրով սահմանված ժամկետներում վարձավճարի գծով վճարումները չկատարելու դեպքում Վարձակալը կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան տարեկան վարձավճարի չափը:
4.2. Եթե Վարձակալը Պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել Հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա Վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջելու կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե այդ վճարումը լիովին չի հատուցում Վարձատուին պատճառված վնասները, ապա վերջինս կարող է պահանջել հատուցել դրանց մնացած մասը:
4.3. Պայմանագրի 3.4.3.-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետներում _______ծրագրի իրականացման վերաբերյալ գրավոր հաշվետվությունը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում Վարձակալը Վարձատուի պահանջով վճարում է տուգանք՝ Պայմանագրի 2.2.-րդ կետով սահմանված տարեկան վարձավճարի 10 (տասը) տոկոսի չափով:
4.4. Պայմանագրի 4.1.-ին կետով սահմանված տույժի կամ 4.3.-րդ կետով սահմանված տուգանքի վճարումը Վարձակալին չի ազատում պարտավորությունների հետագա կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:
4.5. Եթե Վարձատուն Վարձակալի օգտագործմանը չի տրամադրել Հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել Հողամասը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, Վարձատուն պարտավոր է վճարել տույժ՝ իր պատճառով Հողամասի օգտագործման անհնարինություն առաջացրած յուրաքանչյուր օրվա համար տարեկան վարձավճարի 0.1 տոկոսի չափով:
4.6. Պայմանագրով չնախատեսված դեպքերում մեղավոր կողմն իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության է կրում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
- Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
5.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են տարերային աղետները, մասնավորապես՝ երկրաշարժը, ջրհեղեղը և այլն, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը:
5.2. Կողմը, որն ընկել է սույն պայմանագրի 5.1.-ին կետում սահմանված անհաղթահարելի ուժի հետևանքների ազդեցության տակ, պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան անհաղթահարելի ուժի այս կամ այն հանգամանքի առկայության մասին իմանալու օրվան հաջորդող առաջին 5 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին տեղյակ պահել մյուս Կողմին ՝ կցելով սույն պայմանագրի կամ դրա առանձին պարտավորության կատարման վերաբերյալ օբյեկտիվ անհնարինության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (այդպիսիք առկա լինելու դեպքում): Նման ծանուցման բացակայությունը զրկում է համապատասխան Կողմին հետագայում, որպես սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների կատարման խոչընդոտման օբյեկտիվ պատճառ, հղում կատարելու անհաղթահարելի ուժի ազդեցությանը կամ վերջինիս այս կամ այն հանգամանքներին:
5.3. Սույն պայմանագրի 5.1.-ին կետում սահմանված այս կամ այն անհաղթահարելի ուժի ի հայտ գալու դեպքում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման համապատասխան ժամկետները երկարաձգվում են մինչև անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հանգամանքների վերացման պահը (օրը):
5.4. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանի լուծելու սույն պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին: Նման գրավոր ծանուցումը համապատասխան Կողմը պարտավոր է ուղարկել կամ հանձնել մյուս կողմին ենթադրվող լուծման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
- Պայմանագրի դադարումը և վաղաժամկետ լուծումը
6.1. Պայմանագիրը դադարում է`
6.1.1. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում կամ
6.1.2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ
6.1.3. Պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով Պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:
6.2. Վարձատուի պահանջով Պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե Վարձակալը`
6.2.1. Հողամասն օգտագործել է Պայմանագրի պայմանների կամ Հողամասի նշանակության խախտումներով.
6.2.2. Էականորեն վատթարացրել է Հողամասի վիճակը.
6.2.3. Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ երկու անգամ անընդմեջ չի մուծել վարձավճարը.
6.2.4. Վարձատուի պահանջով երկու անգամ անընդմեջ չի ներկայացրել կամ թերի է ներկայացրել Պայմանագրի 3.4.3.-րդ ենթակետով սահմանված ________________ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.
6.2.5. Խախտել է Պայմանագրի 1.2.-րդ կետով պայմանը, 3.4.4.-րդ, 3.4.5-րդ, 3.4.7-րդ, 3.4.8.-րդ, 3.4.9-րդ, 3.4.11.-րդ կամ 3.4.12-րդ ենթակետով սահմանված պահանջները, սահմանափակումները կամ պայմանները, պարտականությունները.
6.2.6. Պայմանագրի 2.4.-րդ կամ 2.5.-րդ կետով նախատեսված դեպքում, կարգով և ժամկետներում չի կնքել Պայմանագրի 2.4.-րդ կամ 2.5.-րդ կետով սահմանված՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը: Սույն ենթակետով սահմանված հիմքով Պայմանագիրը լուծվելու դեպքում Վարձակալը Վարձատուի պահանջով պարտավոր է վճարել նաև մինչև Պայմանագրի լուծումը Հողամասը տիրապետելու և օգտագործելու ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի տարբերությունը, որը պետք է վճարեր Պայմանագրի 2.4.-րդ կամ 2.5.-րդ կետով սահմանված՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը կնքելու դեպքում.
6.2.7. Իրականացրել է ինքնակամ շինարարություն:
6.3. Վարձակալի պահանջով Պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
6.3.1. Վարձատուն Վարձակալի օգտագործմանը չի տրամադրել Հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել Հողամասը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
6.3.2. Վարձակալին հանձնված Հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Վարձատուն չի նշել Պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Վարձակալին և վերջինս չէր կարող հայտնաբերել Պայմանագիրը կնքելիս.
6.3.3. Եթե Հողամասը Վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
- Այլ պայմաններ
7.1. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ Պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագիրը պարտադիր է Կողմերի իրավահաջորդների համար:
7.2. Վարձակալած Հողամասում Վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:
7.3. Պայմանագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այդ մասին համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
7.4. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի շրջանակներում Կողմերի ծանուցումները, պահանջները, առարկությունները, առաջարկությունները կամ այլ փաստաթղթերը և տեղեկությունները /այսուհետ բոլորը միասին՝ առաքանիներ/ ուղարկվեն Կողմերի՝ սույն պայմանագրի 8-րդ բաժնում նշված գտնվելու կամ հաշվառման կամ բնակության վայրի հասցեներով /այսուհետ՝ փոստային հասցե/ կամ էլեկտրոնային փոստի հասցեներին, ինչը սույն պայմանագրի իմաստով համարվում է պատշաճ ծանուցում: Կողմը պարտավորվում է իր՝ սույն պայմանագրի 8-րդ բաժնում նշված փոստային հասցեի կամ էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության դեպքում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ծանուցել մյուս Կողմին, հակառակ դեպքում կրում է այդ ծանուցման չիրականացման բացասական հետևանքների ռիկսը: Կողմի՝ սույն պայմանագրի 8-րդ բաժնում նշված փոստային հասցեով ուղարկված առաքանիները համարվում են Կողմին հանձնված ուղարկման օրվան հաջորդող յոթերորդ օրացուցային օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում կհաստատվի, որ առաքանու հանձնումը տեղի չի ունեցել փոստային կապի ծառայություններ մատուցող կազմակերպության մեղքով կամ անհաղթահարելի ուժի հետևանքով: Կողմի՝ սույն պայմանագրի 8-րդ բաժնում նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված առաքանիները համարվում են Կողմին հանձնված ուղարկման օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:
7.5. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած բոլոր տեսակի վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով այդպիսիք առաջանալու դեպքում յոթնօրյա ժամկետում: Նշված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը (պայմանագրային ընդդատություն)։
7.6. Կողմերի՝ սույն պայմանագրով չկարգավորված իրավահարաբերությունները կարգավորվում են համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
7.7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Վարձակալի՝ Պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից:
7.8. Պայմանագիրը կնքվում է չորս հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ, մեկ օրինակը թողնվում է նոտարին, իսկ մեկ օրինակը ներկայացվում է Կադաստրի կոմիտե:
- 8. Օգտագործման տեսակով և օգտագործման նպատակով պայամանավորված՝ լրացուցիչ պայմաններ
- 9. Կողմերի վավերապայմանները և ստորագրությունները
ՎԱՐՁԱՏՈՒ |
ՎԱՐՁԱԿԱԼ
|
Ձև N 8
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N __________
_____________ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՀՈՂԱՄԱՍԻ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետություն, քաղաք___________ «» _____ 20թ.
Ամիս, ամսաթիվ
- Պայմանագրի առարկան
1.1.Պայմանագրին համապատասխան` Սեփականատերը պարտավորվում է Պայմանագրի 5.1.-րդ կետով սահմանված վճարի դիմաց Կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ________________ մարզ,___________________________________________ (__________________________) քմ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը։
1.2. Հողամասը տրամադրվում է _________________________________ նպատակով: ________________________ կառուցապատման համար նախատեսված գումարի չափը կազմում է ___________ (_______________) դրամ: Կառուցապատման աշխատանքները կկատարվեն ______________ թվականների ընթացքում, ըստ ներկայացված ներդրումների ցանկի (կցվում է) և ստորև նշված ժամանակացույցի.
Ներդրման անվանում |
Ներդրման գումար |
Սկիզբ |
Վերջնաժամկետ |
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
- |
|
|
|
Ընդամենը |
|
|
|
Հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումներն ամրագրված են Պայմանագրի 4.4.2.-րդ, 4.4.3.-րդ, 4.4.4.-րդ, 4.4.7.-րդ և 4.4.8.-րդ ենթակետերով սահմանված պահանջներում։
1.3. Հողամասը ______________________________ տարածք է:
1.4. Տրամադրվող հողամասի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչը հաստատվում է` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, ____________________________________ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ։
1.5. Պայմանագրի 1.1.-րդ կետում նշված Հողամասը վաճառված, գրավ դրված, ենթավարձակալության, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում՝ համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված երկու հազար քսանչորս թվականի ___________ NՄՏ-միասնական տեղեկանքի։
Հողամասն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված է ՊՈԱԿ-ին։
1.6. Քարտեզ-էսքիզը և տեղազննման ակտը կցվում են հավելվածի տեսքով։
1.7. Պայմանագրին կցված հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
1.8. Պայմանագրի գործողության ընթացքում Հողամասի օգտագործման արդյունքում Կառուցապատման իրավունք ունեցող անձի ստացած եկամուտները նրա սեփականությունն են։
1.9. Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավորվում է պահպանել Պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության հողային և Ջրային օրենսգրքերի, «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին» օրենքների, (Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքնեում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N1563-Ն և դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները և սահմանափակումները։
- Պայմանագրի ժամկետը
- Կառուցապատման իրավունքը տրամադրվում է ___________ (____) տարի ժամկետով և գործում է մինչև ______________ ։
- Հատուկ պայմանները
3.1. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
3.2. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է Հողամասը (բացառությամբ բաժանելի բարելավումների), հաշվի առնելով բնականոն վատթարացումը, հանձնման-ընդունման ակտով հանձնել Սեփականատիրոջը:
3.3. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո Կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում:
3.4. Կառուցապատման նպատակով հատկացված Հողամասի նկատմամբ Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են քաղաքաշինական նորմեր, կանոններ և սահմանափակումներ, ինչպես նաև Հողամասի նշանակության վերաբերյալ պահանջներ, որոնք Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է պահպանել։
Կառուցապատման իրավունքով տրվող Հողամասի __%-ը գտնվում է 1905.0 մետր բացարձակ նիշից ____: Մասնավորապես 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքների համար ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N1563-Ն որոշմամբ արգելվում է կառուցել հիմնական օբյեկտներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով կառուցապատման իրավունք ունեցողի կողմից հողամասի վրա կատարած բոլոր բաժանելի կամ անբաժանելի բարելավումների կորստի ռիսկը կրում է Կառուցապատման իրավունք ունեցող անձը:
Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում հողամասը ջրի տակ անցնելու դեպքում, ջրի տակ անցած հողամասերի մասով Պայմանագիրը համարվում է դադարած, եթե Կառուցապատման իրավունք ունեցող անձը սահմանված կարգով դիմել է ջրի տակ անցած հողամասի մասով նվազեցում կատարելու համար, որի հետևանքով դադարում են տվյալ հողամասի նկատմամբ Կառուցապատման իրավունք ունեցող անձի բոլոր իրավունքները՝ Կողմերի միջև կնքված փոփոխությունների վերաբերյալ համաձայնագիրը Կադաստրի կոմիտեում գրանցման պահից:
- Կողմերի իրավունքներըև պարտականությունները
4.1. Սեփականատերն իրավունք ունի`
4.1.1. Կառուցապատման իրավունք ունեցող անձից պահանջել Հողամասն օգտագործել Պայմանագրով սահմանված նպատակներով, պահանջել օգտագործելու Պայմանագրի պայմաններին և Հողամասի նշանակությանը համապատասխան, պահանջել պահպանելու Հողամասի օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով նախատեսված սահմանափակումները.
4.1.2. սահմանել Հողամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար մինչև _ տարի ժամկետ.
4.1.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից վճարը վճարելու ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջելու վաղաժամկետ կատարել վճարումը, ինչպես նաև տույժ` Պայմանագրի 6.2.-րդ կետով սահմանված չափով.
4.1.4. եթե Կառուցապատման իրավունք ունեցող անձը Հողամասից օգտվում է Պայմանագրով սահմանված նպատակների, Պայմանագրի պայմանների կամ Հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների խախտմամբ պահանջել լուծելու Պայմանագիրը և պահանջել հատուցելու վնասները.
4.1.5. ցանկացած ժամանակ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Կառուցապատման իրավունք ունեցող անձի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործել Հողամաս` չխոչընդոտելով վերջիններիս բնականոն գործունեությանը.
4.1.6 Պահանջել ծրագրի ավարտին վարձակալի կողմից իրականացրած ներդրումների վերաբերյալ լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատում.
4.1.7. օգտվել Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
4.2. Սեփականատերը պարտավոր է`
4.2.1. Պայմանագրով նախատեսված կառուցապատման իրավունքի պետական գրանցման պահից, 10-օրյա ժամկետում, հանձնման-ընդունման ակտով Կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել Հողամասը.
4.2.2. Համաձայնեցված կարգով Կառուցապատման իրավունք ունեցող անձի հետ մասնակցել կառուցապատման նպատակով Հողամասն արդյունավետ օգտագործելու և այն պատշաճ վիճակում պահպանելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
4.2.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձին նախազգուշացնել տրամադրված հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին:
4.3. Կառուցապատման իրավունք ունեցող անձն իրավունք ունի`
4.3.1. Սեփականատիրոջից պահանջելու Պայմանագրի 4.2.1.-րդ ենթակետով սահմանված ժամկետում և կարգով իրեն տրամադրել Հողամասը.
4.3.2. Սեփականատիրոջից պահանջելու իրեն տրամադրել Հողամասին վերաբերող համապատասխան փաստաթղթերը.
4.3.3. Տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ.
4.4. Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է`
4.4.1. Վճարել Պայմանագրի 5.-րդ բաժնի 5.1.-րդ կետով սահմանված վճարը, նույն բաժնով սահմանված ժամկետներում և կարգով.
4.4.2 Հողամասն օգտագործել Պայմանագրով սահմանված նպատակներին, Պայմանագրի պայմաններին և Հողամասի նշանակության վերաբերյալ պահանջներին համապատասխան,
4.4.3 Հողամասում կառուցապատման աշխատանքներն իրականացնել ___ թվականների ընթացքում՝ համաձայն Պայմանագրի 1.2 կետում նշված ժամանակացույցի.
4.4.4. Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների, քաղաքաշինական նորմերի, կանոնների, սահմանափակումների, ինչպես նաև Հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման Պայմանագրով նախատեսված ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը.
4.4.5. Ինչպես Պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ այն վաղաժամկետ լուծելու կամ դադարելու դեպքում, ոչ ուշ, քան 15 օր առաջ Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Հողամասի նախատեսվող ազատման մասին, և Հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնականոն վատթարացումը, հանձման-ընդունման ակտով հանձնել Սեփականատիրոջը.
4.4.6. Պայմանագրի 1.2 կետում նշված ներդրումների ժամկետի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Սեփականատիրոջը ներկայացնել կատարված ներդումների վերաբերյալ հաշվետվություն և անկախ փորձագետի կողմից տրված գնահատում:
4.4.7. Կանաչապատում իրականացնելիս բուսատեսակների ցանկը համաձայնեցնել Սեփականատիրոջ հետ՝ տարածք օտարածին տեսակների ներմուծումը կանխարգելելու համար.
4.4.8. Պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, Հայաստանի Հանրապետության հողային և Ջրային օրենսգրքերի, «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Թափոնների մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին» օրենքների, (Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքնեում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N1563-Ն և դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները և սահմանափակումները, մասնավորապես՝ (սակայն չսահմանափակվելով) նաև հետևյալ պահանջներով.
նախքան գործունեությունը սկսելն ապահովել ստորև նշված պարտադիր կատարման ենթակա, սույն պայմանագրի իմաստով, էական համարվող պայմաններ՝
ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ստանալ ջրօգտագործման թույլտվություն,
բ. տարածքն ապահովել խմելու և կենցաղային ջրով.
գ. տեղադրել կեղտաջրերի լոկալ մաքրման կայաններ.
դ. ապահովել սանհանգույցների առկայություն.
ե. ապահովել տարածքի սանիտարահիգիենիկ վիճակ՝ կնքելով պայմանագիր աղբահանություն իրականացնող կազմակերպությունների հետ կամ տարածքի մաքրությունն ու աղբահանությունն իրականացնել սեփական միջոցներով։
զ. ստանալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացություն.
է. Ստանալ «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվություն.
Կառուցապատողը պարտավոր է իր միջոցներով ողջամիտ ժամկետում ապամոնտաժել առանց համապատասխան շինարարական թույլտվության իրականացրած կառույցները, կամ դրանց ապամոնտաժման արժեքի չափով վճարել տուգանք Սեփականատիրոջը:
ը. ապահովել գործող սանիտարական կանոններին և նորմերին լողափի ջրի որակի և տարածքի uանիտարական վիճակի համապատաuխանությունը.
թ. կազմակերպել դեպի ջուր տանող հարմար, անվտանգ մոտեցումները.
ժ. բազմամյա տնկիների աճեցման, բույuերի և կենդանիների նոր տեuակների ներմուծման և կլիմայավարժեցման, վնաuատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով բացառել բույսերի պաշտպանության քիմիական միջոցների և պարարտանյութերի oգտագործումը..
ժա. բացառել առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը.
ժբ. արգելել լողափի գոտու տարածքում տրանuպորտային միջոցների (բացառությամբ փրկարարական ու շտապ բուժօգնության մասնագիտացված ավտոտրանսպորտի և այլ արտակարգ իրավիճակները կանխարգելող միջոցների) մուտքը: Ջրային տրանսպորտի և
սպորտային ինքնաշարժ միջոցներն օգտագործել լողալու գոտու ջրային uահմանից դուրս, իսկ դեպի ցամաք դրանց մուտքերը նախատեսել լողափերից դուրս` հատուկ առանձնացված տեղամասերում.
ժգ. կազմակերպել ավտոմեքենաների և այլ տրանuպորտային միջոցների կայանատեղեր` ավտոմոբիլային ճանապարհներին հարակից հատվածներում: Տրանuպորտի կայանատեղերին կից` դեպի լիճ ուղղությամբ նախատեuել uանիտարապաշտպան կանաչ գոտի.
ժդ. արգելել լողափի գոտում բաժանիչ պարիuպների կամ ցանկապատերի տեղադրում: Բուֆերային գոտում առանձին տարածքային հատվածներ կարող են սահմանազատվել ուղղահայաց կանաչապատմամբ ցանկապատերի (մինչև 1,5 մետր բարձրությամբ) կամ բուuական պատնեշների տեղադրման միջոցով.
ժե. բացառապես մաքրման կայանների միջոցով ապահովել կեղտաջրերի մաքրում` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների: Զուգարանների հորերը կոնսերվացնել ախտահանումից և սանիտարական ծառայությունների կողմից ակտավորումից հետո.
ժզ. բազմամյա տնկիների աճեցման, բույuերի և կենդանիների նոր տեuակների ներմուծման և կլիմայավարժեցման, վնաuատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով բացառել բույսերի պաշտպանության քիմիական միջոցների և պարարտանյութերի oգտագործումը.
ժէ. լողափը և բուֆերային գոտիներն ապահովել համապատասխան կահավորման ու սարքավորումների տարրերով:
4.4.9. «Սևանա լճի մասին», «Կենդանական աշխարհին մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքների և դրանցից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների չկատարումը Պայմանագրի լուծման հիմք է։
4.4.10. Պայմանագրի 1.2.-րդ կետով, ինչպես նաև 4.4.3.-րդ, 4.4.8-րդ ենթակետերով և 5-րդ գլխով սահմանված պայմանների խախտումը համարվում է Պայմանագրի էական պայմանների խախտում, բացառությամբ եթե կառուցապատման իրավունք ունեցող անձի մեղավորությունը բացակայում է.
4.4.11. Պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար, և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել Պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում` վճարել պետական տուրքը և նոտարական ծառայության վճարը.
4.4.12. Պետական գրանցման վկայականը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պատճենը ներկայացնել Սեփականատիրոջը։
4.4.13. Հողամասն օգտագործել ------------------- ծրագրին համապատասխան, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը և կցվում է Պայմանագրին՝ որպես հավելված, և տարեկան մեկ անգամ՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, Վարձատուին ներկայացնել ------------ ծրագրի իրականացման վերաբերյալ գրավոր հաշվետվություն՝ դրան կցելով ------------------------ ծրագրի իրականացումը հավաստող փաստաթղթերը և այլ նյութերը.
- Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները
5.1. Պայմանագրի 1.1.-րդ կետում նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տարեկան վճարը (այսուհետ՝ Վճար) կազմում է ________ (__________) ՀՀ դրամ՝ (ներառյալ ԱԱՀ), որի չափը չի կարող պակաս լինել անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափից և օրենքով սահմանված այլ հարկերի և պարտադիր վճարների հանրագումարից:
5.2. Սեփականատիրոջ պահանջով Վճարի չափը ենթակա է ավելացման՝
5.2.1. Հողամասի կադաստրային արժեքի բարձրացման դեպքում՝ մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Կառուցապատման իրավունք ունեցող անձին, որի դեպքում Կողմերի միջև 7-օրյա ժամկետում կնքվում է համապատասխան համաձայնագիր.
5.3. Պայմանագրով վճարումները կատարվում են Սեփականատիրոջ գանձապետական հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։
5.4. Վճարումներ Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից կատարվում է համաձայն աղյուսակի.
N |
Ամիսը |
Գումարը ` ՀՀ դրամ (ըստ տոկոսների) |
1 |
Հունվար |
դրամ (8,33%) |
2 |
Փետրվար |
դրամ (8,33%) |
3 |
Մարտ |
դրամ (8,33%) |
4 |
Ապրիլ |
դրամ (8,33%) |
5 |
Մայիս |
դրամ (8,33%) |
6 |
Հունիս |
դրամ (8,33%) |
7 |
Հուլիս |
դրամ (8,33%) |
8 |
Օգոստոս |
դրամ (8,33%) |
9 |
Սեպտեմբեր |
դրամ (8,33%) |
10 |
Հոկտեմբեր |
դրամ (8,33%) |
11 |
Նոյեմբեր |
դրամ (8,33%) |
12 |
Դեկտեմբեր |
դրամ (8,33%) |
5.5. Յուրաքանչյուր ամսվա վճարումներն իրականացվում են մինչև համապատասխան ամսվան հաջորդող ամսվա 15-ը (տասնհինգը):
5.6. Ժամկետանց պարտավորությունների մարումն իրականացվում է հետևյալ կերպ՝ սկզբում մարվում է Պայմանագրով սահմանված տույժը, հետո՝ մայր գումարը.
5.7. Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից Պայմանագրի 5.-րդ բաժնի 5.2.-րդ կետի 5.2.1.-րդ կամ 5.2.2.-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան համաձայնագրերը նույն ենթակետերում սահմանված ժամկետներում չկնքելը համարվում է համաձայնագրի կնքումից հրաժարում, ինչը հիմք է Սեփականատիրոջ կողմից Պայմանագիրը միակողմանի լուծման համար։
- Կողմերի պատասխանատվությունը
6.1. Սեփականատերը Պայմանագրի 4.-րդ բաժնի 4.2-րդ կետի 4.2.1.-րդ ենթակետով սահմանված ժամկետում և կարգով իր մեղքով Հողամասը Կառուցապատման իրավունք ունեցող անձին չտրամադրելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` Պայմանագրի 5.1.-րդ կետով սահմանված Վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
6.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը Պայմանագրի 5-րդ բաժնով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
6.3. Պայմանագրով սահմանված տույժի (տուգանքի) վճարումը Կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:
6.4. Եթե Կառուցապատման իրավունք ունեցող անձը Պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել Հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա Սեփականատերն իրավունք ունի պահանջելու Վճար կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար:
- Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
7.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7.2. Սույն պայմանագրի իմաստով Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը չի համարվում անհաղթահարելի ուժ և Կառուցապատման իրավունք ունեցող անձին չի ազատում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով սույն պայմանագրով ծագած պարտավորությունների կատարումից և ռիսկերը կրելուց:
- Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը
8.1. Սեփականատիրոջ պահանջով Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե Կառուցապատման իրավունք ունեցող անձը՝
8.1.1. Հողամասն օգտագործել է Պայմանագրի պայմանների կամ Հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների խախտումներով.
8.1.2. Էականորեն վատթարացրել է Հողամասի վիճակը.
8.1.3. Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անընդմեջ կամ մեկ տարվա ընթացքում երկու անգամից ավելի չի վճարել Պայմանագրի 5.1.-րդ կետով սահմանված Վճարը.
8.1.4. Խախտել է Պայմանագրի 3.4.-րդ կետով նախատեսված պահանջը.
8.1.5. Խախտել է Պայմանագրի 1.2-րդ կետով սահմանված պահանջներից որևէ մեկը, կամ Պայմանագրի 4.4.6-րդ կետը կամ 4.4.8.-րդ ենթակետով նախատեսված իրավական ակտերով սահմանված պահանջներից կամ սահմանափակումներից որևէ մեկը կամ Պայմանագրի 4.4.8.-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ սահմանված պարտադիր կատարման ենթակա պայմանագրի էական պայմաններից որևէ մեկը.
8.1.6. Հրաժարվել է կնքել Պայմանագրի 5.-րդ բաժնի 5.2.-րդ կետի 5.2.1.-րդ կամ 5.2.2.-րդ ենթակետերով նախատեսված համաձայնագիրը.
8.1.7. Իրականացրել է ինքնակամ շինարարություն.
8.2. Կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`
8.2.1. Սեփականատերը Կառուցապատման իրավունք ունեցող անձին Պայմանագրի 4.2.1.-րդ ենթակետով սահմանված ժամկետում և կարգով չի տրամադրել Հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել Հողամասը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
8.2.2. Հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Սեփականատերը չի նշել Պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Կառուցապատման իրավունք ունեցող անձին և վերջինս չպետք է հայտնաբերեր Պայմանագիրը կնքելիս.
8.2.3. Հանգամանքների բերումով, որոնց համար Կառուցապատման իրավունք ունեցող անձը պատասխանատու չէ, Հողամասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.
8.3. Կողմերը կարող են վաղաժամկետ լուծել Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով նախատեսված հիմքերով կամ Պայմանագրի խախտումների դեպքում:
- Պայմանագրի փոփոխումը, լուծումը, դադարումը և երկարաձգումը
9.1. Բացառությամբ Պայմանագրով սահմանված կոնկրետ դեպքերի, Պայմանագրի փոփոխումը, դրա փոխադարձ համաձայնությամբ լուծումը կամ դադարումը կատարվում են Կողմերի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առնվազն 60-օրյա ժամկտում մյուս կողմին գրավոր ծանուցելով։
9.2. Բացառությամբ Պայմանագրով սահմանված կոնկրետ դեպքերի, Պայմանագրում փոփոխությունները և լրացումները կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:
9.3. Պայմանագրի 4.-րդ բաժնի 4.1.2.-րդ և 4.4.3.-րդ ենթակետերում սահմանված ժամկետը հնարավոր է երկարաձգել ևս 1-տարով՝ Կողմերի գրավոր համաձայնությամբ։
9.4. Պայմանագիրը դադարում է.
9.4.1 Պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում։
9.5. Պայմանագրի ժամկետն ավարտվելուց 1 (մեկ) ամիս առաջ Կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին։
9.6. Կառուցապատման իրավունք ունեցող անձը Պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում Պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի:
9.7. Կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետը։
- Հողամասի բարելավումները
10.1. Հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:
- Վեճերի լուծման կարգը
11.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
- Այլ դրույթներ
12.1. Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով, 4 (չորս) հավասարազոր օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակ մնում է նոտարին, մեկ օրինակը ներկայացվում է Կադաստրի կոմիտե:
12.2. Պայմանագիրը պարտադիր է Կողմերի իրավահաջորդների համար:
12.3. Սույն Պայմանագրին համապատասխան ներկայացված ցանկացած ծանուցում պետք է կազմված լինի գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) ձևով և ստորագրված` ուղարկող Կողմի անունից գործելու համար լիազորված անձի կողմից: Այդպիսի ծանուցումը կարող է հանձնվել անձամբ, ուղարկվել փոստով` պատվիրված նամակով կամ փոխանցվել ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային կապով` սույն Պայմանագրում նշված կամ այլ կերպ տրամադրված հասցեներով կամ համարներով: Ծանուցումը կհամարվի ստացված`առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում` փաստացի հանձնման ամսաթվին և ժամանակին, իսկ ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով փոխանցման դեպքում` ֆաքսիմիլային (էլեկտրոնային) ապարատով տպված փոխանցման արձանագրությամբ հաստատված ուղարկման ամսաթվին և ժամանակին, պայմանով, որ եթե ֆաքսիմիլային կապով կամ էլեկտրոնային փոստով փոխանցումն իրականացվում է սովորական աշխատանքային ժամերից դուրս, ծանուցումը կհամարվի ստացված հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ին: Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) ձևով մյուս Կողմին տեղեկացնել սույն Պայմանագրում նշված հասցեի (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի) փոփոխության և նոր հասցեի մասին։ Հակառակ դեպքում համապատասխան ծանուցման ուղարկումը Պայմանագրում նշված համապատասխան հասցեին (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեին) կհամարվի պատշաճ ծանուցում։ Կողմերը սույն Պայմանագրի ստորագրմամբ անհետկանչելիորեն ընդունում են, որ սույն բաժնով նկարագրված հաղորդակցությունն ու ծանուցումն իրենց միջև կհամարվի պատշաճ հաղորդակցություն ու ծանուցում: Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ, իսկ համաձայնության չգալու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
12.4. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Կողմերի գտնվելու վայրը, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Սեփականատեր՝
|
Կառուցապատման իրավունք ունեցող անձ՝
______________________________________________
|
Ձև9
Գնահատման թերթիկ Բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերը, անտառները կամ անտառային հողերը վարձակալությամբ օգտագործման իրավունքով ձեռք բերելու
_____________________________________________________________________________ հասցեն կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)
Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի օգտագործման կամ անտառօգտագործման ծրագիրը գնահատման 1-100 բալանոց միավորների համակարգում գնահատվում է _______________________________________ բալ:
Գնահատող _______________________________________________________________
______________________________________________________________________
|
Հ/հ |
Ծրագրի բաղադրիչներ |
Բաղադրիչի չափորոշիչ |
Առավելագույն Գնահատում |
Գնահատական
|
1. |
Նկարագրություն |
Ծրագրի անվանումը, նպատակն ու հիմնավորումը ամփոփ տեղեկատվություն տարածքի վերաբերյալ, նկարագրական մաս Սխեմաներ, քարտեզներ, հատակագծեր, լուսանկարներ |
10 միավոր |
|
2. |
Բնապահպանական բաղադրիչ |
CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ(անտառապատում, անտառվերականգնում և այլն) կանոնավոր աղբահանության կազմակերպում, աղբի տեեսակավորում, սանհանգույցների առկայություն, հակահրդեհային միջոցառումներ , կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումներ, կեղտաջրերի կենսաբանական լոկալ մաքրման կայանների, սեպտիկ հորերի տեղադրում, Այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործում, անթափոն արտադրություն, բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, բնական ռեսուրսների կրկնակի օգտագործում պլաստիկի օգտագործման հնարավորինս նվազեցում և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ միջոցառումներ |
40 միավոր |
|
|
||||
3. |
Սոցիալ-տնտեսական բաղադրիչ |
Աշխատատեղերի ստեղծում, հարակից համայնքների բնակչության ներգրավվածություն աշխատանքներում, սոցիալապես խոցելի խմբերի անձանց ներգրավում աշխատանքում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար մատչելի պայմանների ապահովում, Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների հաջորդականությունը և դրանց իրականացման ժամանակացույց, Ծրագրի իրականացման իրատեսականությունը, ներդրողի կողմից նախկինում հաջողությամբ իրականացված ավարտուն ծրագրերի առկայություն
|
20 միավոր |
|
|
||||
4. |
Ֆինանսական բաղադրիչ |
Նախատեսվող ներդրումների չափը, ներդրումների բաշխման ժամանակացույցը, միավոր հողատարածքի համար առաջարկվող տարեկան վարձավճարի չափը |
30 միավոր |
|
|
||||
Ընդամենը /միավոր/ |
/ անուն,ազգանուն/ |
/ ստորագրություն/ |
Ձև 10
Գնահատման թերթիկ Անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունքով ձեռք բերելու համար մրցույթի
______________________________________________________________________________
Անտառային հողերի անտառապատման կամ անտառվերականգնման վերաբերյալ ծրագիրը գնահատման
Գնահատող ___________________________________________________________________
___________________________________________________________________________
|
ՁԵՎ N 11
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
- Ընդհանուր տեղեկություններ ներդրումային ծրագիրն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձի մասին
1.1. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը ___________________________________ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձի անունը, ազգանունը ___________________________________,
1.2. իրավաբանական անձի վկայականի, կանոնադրության համարը ________________ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը, ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել _______________________________________,անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը
1.3 իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի դեպքում՝ գրանցման վայրը (հասցեն) և տարեթիվը, փոստային հասցեն, հեռախոս, էլեկտրոնային հասցե, էլեկտրոնային փոստի հասցեներ(առկայության դեպքում) _____________________________________________________________________________,
1.5 իրավաբանական անձի դեպքում կանոնադրական կապիտալի չափը (առկայության դեպքում)
_________________________________________ դրամ,
(թվերով և տառերով)
1.6. իրավաբանական անձի նույնականացման ծածկագիրը _____________________________, հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________,
Կազմակերպության տնօրեն_______________________, հեռ._________________________:
- Կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող ներդրումային ծրագիրը / նկարագրական բաղադրիչ/
2.1. ներդրումային ծրագրի անվանումը
——————————————————————————————————————,
______________________________________________________________________________,
2.2. Ծրագրի հիմնական նպատակը և հիմնավորումը
______________________________________________________________________________,
______________________________________________________________________________,
2.3.Հայցվող տարածքի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
—————————————————————————————————————————————————————————————————————————————,
2.4. ներդրումային ծրագիրը իրականացվում է ____________________________________,
_______________________________________________________________________________,
(անմիջականորեն կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից)
_______________________________________________________________________________։
(կամ կապալային կամ այլ պայմանագիր կնքելու միջոցով)
- Ներդրումային ծրագրի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ /բնապահպանական բաղադրիչ/
3.1__________________________________________________________________________________________________________________________________________________________
(CO2 արտանետումների կրճատման միջոցառումներ (անտառապատում, անտառվերականգնում, կանաչապատում և այլն))
- __________________________________________________________________________________________________________________________________________________________
(Կանոնավոր աղբահանության կազմակերպում,սանիտարահիգիենիկ վիճակի բարելավում, սանհանգույցների առկայություն)
- ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(Հակահրդեհային միջոցառումներ ,կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումներ)
- __________________________________________________________________________________________________________________________________________________________
(Կեղտաջրերի կենսաբանական լոկալ մաքրման կայանների տեղադրում, սեպտիկ հորերի տեղադրում)
- __________________________________________________________________________________________________________________________________________________________
(Այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործում, անթափոն արտադրություն, բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործում, բնական ռեսուրսների կրկնակի օգտագործում)
3.6.__________________________________________________________________________________________________________________________________________________________
(պլաստիկի օգտագործման հնարավոր նվազեցում, աղբի տեսակավորում
3.7.______________________________________________________________________________________________________________________________________________________________________
(Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ միջոցառումներ)
- Ներդրումային ծրագրի ներդրումային բյուջեն և իրականացման ժամանակահատվածը /ֆինանսական բաղադրիչ/
4.1 սույն ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտ(ներ)ում
1) _____________________________________________________________________________,
2)_______________________________________________________________________________,
3)_______________________________________________________________________________.
4.2 սույն ներդրումային ծրագրի բյուջեն կազմում է _____________________________դրամ,
(թվերով և տառերով)
միավոր հողատարածքի համար առաջարկվում է ———————————— դրամ:
(թվերով և տառերով)
4.3 սույն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված ____________ ժամկետում ներդրողն ըստ տարիների նախատեսում է կատարել հետևյալ գումարի ներդրումները
1) ____________________________________________________________________________,
2) ___________________________________________________________________________,
3) _______________________________________________________________________ և այլն,
- Ներդրումային ծրագրով նախատեսվող տնտեսական գործունեության տեսակը, նախատեսված ֆինանսավորման ուղղությունները և ըստ ժամանակացույցի իրականացվող միջոցառումները
5.1. սույն ծրագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են
1) _____________________________________________________________________________,
(տարածքի բարելավմանն ուղղված շինմոնտաժային աշխատանքների իրականացում, նշել գումարը)
2) _____________________________________________________________________________,
(տարածքի բարելավմանն ուղղված այլ ծախսերի կատարում, նշել գումարը)
Տարածքի բարելավման ակնկալվող ներդրումներին վերաբերվում են միայն տարածքի վրա կատարվող և անբաժանելի բարելավում ապահովող միջոցները, որոնք էլ հիմք են հանդիսանում ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու համար,
5.2. սույն ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ըստ ժամանակացույցի նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները
1)_______________________________________________________________________________,
(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)
2)_______________________________________________________________________________,
(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)
3) ________________________________________________________________________ և այլն։
(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)
- Ներդրումային ծրագրի սոցիալական բաղադրիչները.
6.1. Նախատեսվում է ստեղծել ————————— աշխատատեղ:
6.2. Հարակից համայնքներից աշխատակիցների ներգրավվածության վերաբերյալ———————————————————————————————————————————————————————————————————————————————————
6.3. Սոցիալապես խոցելի խմբերի ներգրավվածության և նրաց համար մատչելի պայմանների ապահովման վերաբերյալ տեղեկատվություն———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Սույն ծրագրի իրականացման արդյունքում տարածքի բարելավման քանակական և որակական հստակ չափելի ցուցանիշների սահմանում, տարածքի բարոյական մաշվածության նվազման ուղղությամբ աշխատանքների արդյունքների առանձնացում և ներկայացում և այլ տարածքի բարելավումը բնութագրող ու աշխատատեղերի ստեղծմանն առընչվող տեղեկությունների ներկայացում։
- Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը
8.1. սույն ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերն են
1) __________________________________________________________________________,
2) __________________________________________________________________________,
3) _______________________________________________________________________ և այլն,
8.2 հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով իրականացվող միջոցառումներն են
1) _____________________________________________________________________________,
2) _____________________________________________________________________________,
3) _______________________________________________________________________ և այլն:
- Ծրագրի իրականացման իրատեսականությունը
____________________________________________________________________________________________
(Ծրագրի իրականացման երաշխիքներ)
Ձև 12
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
(առանց հողամասի նկատմամբ իրավունքի տրամադրման)
ք. Երևան ____ ________ 2024թ.
Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` սեփականատեր), ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրեն Սևակ Մարկոսյանի, ով գործում է Կազմակերպության կանոնադրության հիման վրա, մի կողմից և _________________________ը (այսուհետ՝ օգտվող) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Սույն պայմանագրի հիման վրա սեփականատերը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց օգտվողին ժամանակավոր օգտվելու հանձնել «_____________________» մասնաճյուղի ____________ տարածքում գտնվող _________ մակերեսով ___________ը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող սխեմայի և ---------------ի տարածքի որակական բնութագրի` դրա առկայության դեպքում։ Սխեման և տարածքի որակական բնութագիրը կցվում են սույն պայմանագրին և վերջինիս անբաժանելի մասերն են։
- Սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված ______________ օգտվողն օգտվում է _______________ կատարելու նպատակով։
- Սույն պայմանագրի գործողության ընթացքում __________________ օգտվելու արդյունքում օգտվողի ստացած եկամուտները նրա սեփականությունն են։
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սեփականատերն իրավունք ունի`
1) օգտվողից պահանջելու _________________ օգտվել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
2) օգտվողի կողմից օգտվելու վճարի վճարման ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջելու տուժանք` սույն պայմանագրով սահմանված չափով.
3) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մուտք գործելու ____________ համար տրամադրված հողատարածք` չխոչընդոտելով օգտվողի բնականոն գործունեությանը.
4) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
- Սեփականատերը պարտավոր է`
1) սույն պայմանագրի ստորագրումից հետո հնգօրյա ժամկետում օգտվողին տրամադրել սույն պայմանագրով որոշված համապատասխան _________________ օգտվելու իրավունք.
2) օգտվողին նախազգուշացնել պայմանագրի առարկա հանդիսացող՝ համապատասխան _____________ի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (վարձակալություն, գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին.
3) չմիջամտել օգտվողի գործունեությանը, եթե այդ գործունեությունը վնաս չի պատճառում _____________ համար տրամադրված հողամասին, շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
- Օգտվողն իրավունք ունի`
1) ____________ օգտվելու համար.
2) ինքնուրույն տնօրինելու ___________ օգտվելու արդյունքում ստացված եկամուտները.
3) պահանջելու սեփականատիրոջից սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել __________ օգտվելու իրավունքը.
4) _______________ օգտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս՝ իր ընտրությամբ`
ա. սեփականատիրոջից պահանջելու անհատույց վերացնել այդ թերությունները կամ համաչափ իջեցնել վարձավճարը.
բ. պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.
5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։
- Օգտվողը պարտավոր է`
1) ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել _________ օգտվելու համար սույն պայմանագրով նախատեսված վճարը (վարձավճարը).
2) սույն պայմանագրով օգտվելու հանձնված ___________ օգտվել՝ բացառապես սույն պայմանագրի պայմանների և __________ի նշանակությանը համապատասխան` թույլ չտալով __________ի որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացում.
3) օգտվելու համար հանձնված տարածքը պահել պատշաճ սանիտարական և հակահրդեհային վիճակում.
4) _________ի տարածքում չիրականացնել սույն պայմանագրով չնախատեսված որևէ այլ գործունեություն.
5) պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքում ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել _______ից օգտվելու դադարեցման մասին.
6) սույն պայմանագրով որոշված ժամկետի ավարտից հետո ____________ի տարածքն ազատել և հանձնել սեփականատիրոջը:
- ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ
- Պայմանագրի կնքման պահին ______________ից օգտվելու համար վարձավճարի չափը սահմանվում է ___________ ՀՀ դրամ:
- Սույն պայմանագրով __________ից օգտվելու համար սահմանված վճարումները կատարվում են փոխանցումով _________________ դրամ (ներառյալ 20):
- Ընթացիկ վճարումները օգտվողի կողմից վճարվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ներառյալ։
- ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար օգտվողը վճարում է տուժանք` տարեկան վարձավճարի գումարի 0.1 տոկոսի չափով:
- Սույն պայմանագրով սահմանված տուժանքի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից։
- Եթե օգտվողը պայմանագրի դադարումից հետո չի ազատել _________ի տարածքը կամ այն ազատել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի վարձավճար պահանջելու կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե նման վճարը լիովին չի մարում սեփականատիրոջը պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցել դրանց մնացած մասը։
- Սեփականատերը պատասխանատվություն չի կրում պայմանագրով նախատեսված __________ի այն թերությունների համար, որոնք նա նշել է սույն պայմանագիրը կնքելիս, կամ նախապես հայտնի է եղել օգտվողին կամ պետք է օգտվողի կողմից հայտնաբերվեին _________ի տարածքը զննելիս։
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐՈՒՄԸ
- Սույն պայմանագիրը գործում է մինչև ___________թ. և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
- Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի գրավոր համաձայնությամբ։
- Սույն պայմանագիրը դադարում է`
1) սույն պայմանագրի 15-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
2) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
3) պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում:
- Սույն պայմանագիրն օգտվողի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել օգտվողի կողմից`
1) եթե ______________ից օգտվողից անկախ պատճառով դարձել է օգտվելու համար ոչ պիտանի.
2) ցանկացած այլ հիմքերով` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով սեփականատիրոջը։
- Սույն պայմանագիրը սեփականատիրոջ պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`
1) օգտվողը վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի վճարել վարձավճարը կամ օգտվում է ոչ նպատակային.
2) օգտվողն էականորեն վատթարացրել է __________ի տարածքի վիճակը.
3) սեփականատիրոջ փոփոխման, ինչպես նաև _______ տակ գտնվող հողամասի օգտվելու համար հանձնվելու դեպքում:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
- Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում։
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պայմանագիրը կնքված է հայերենով՝ երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։
- Սույն պայմանագրում կատարված ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված` երկու կողմի կողմից:
- Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեփականատեր Օգտվող
_______________ ___________________________
Կ.Տ.
Ձև 13
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ——————ԹՎԱԿԱՆԻ --------------------
Մի կողմից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ի դեմս «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» Պետական մարմնի, հասցե՝ Հայաստան, ——————————————————————————————, գրանցման համար` —————————, ՀՎՀՀ` ——————————, ի դեմս նախարար` -------------------, որի անունից —————————— թվականին տրված թիվ —————————— լիազորագրով հանդես է գալիս ՀՀ քաղաքացի ———————————, ծնված՝ ——————————թ-ին, ՀԾՀ՝ ——————————, նույնականացման քարտ` ———————, տրված՝ ———— կողմից, ———-ին, հաշվառված՝ —————————————— այսուհետ՝ «ՓՈԽԱՏՈՒ»,
Մյուս կողմից «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, հասցե՝ ——————————————, ի դեմս տնօրեն` —————————, ով գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, որի անունից համաձայն ———————— թվականի տրված թիվ ——————— լիազորագրով գործում է ՀՀ քաղաքացի —————————————, ծնված՝ ——————————-ին, ՀԾՀ՝ ————————, նույնականացման քարտ` ——————, տրված՝ ————ի կողմից, ——————-ին, հաշվառված՝ ————————————, այսուհետ «ՓՈԽԱՌՈՒ»,
ղեկավարվելով ՀՀ անտառային օրենսգրքով կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1.Պայմանագրի առարկան
1.1. ՓՈԽԱՏՈՒՆ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ -------------------------------------- հողամաս հասցեի անշարժ գույքը (այսուհետ գույք), անհատույց անորոշ ժամկետով, օգտագործմանն է տրամադրում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կամակերպությանը՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
1.1.1. ---------------------------- հասցեի անշարժ գույքը բաղկացած է ------------------------- հա հողամասից (նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ), Հողամասի ծածկագիրը՝ -------------------------։
1.1.2. Նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից տրված N -------------------------, գաղտնաբառ՝ ------------------ վկայականի, տրված՝ --------------------- թվականին, այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից (վաճառված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում), որը հաստատված է ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից -------------------- թվականին տրված ---------------, գաղտնաբառ՝ --------------------------։
1.2. ՓՈԽԱՏՈՒՆ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ----------------------------------------- հասցեի անշարժ գույքը (այսուհետ գույք), անհատույց անորոշ ժամկետով, օգտագործմանն է տրամադրում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կամակերպությանը՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
1.2.1. ------------------------- հասցեի անշարժ գույքը բաղկացած է ------------- հա հողամասից (նպաատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ), Հողամասի ծածկագիրը՝ ---------------------։
1.2.2. Նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից տրված N ---------------, գաղտնաբառ՝ ------------------ վկայականի, տրված՝ --------------- թվականին, այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից (վաճառված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում), որը հաստատված է ՀՀ Կադաստրի Կոմիտեի կողմից ---------- թվականին տրված -------------------, գաղտնաբառ՝ --------------------։
2.Պայմանագրի գործողության ժամկետը
2.1. Անշարժ գույքի անհատույց օգտագործման ժամկետը սահմանվել է անորոշ ժամկետով։
2.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից։
3.Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
3․1 Փոխատուն իրավունք ունի՝
3․1․1 Փոխառուից պահանջել գույքն օգտագործել դրա նշանակությանը համապատասխան,
3․1․2 օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներից։
3․2 Փոխատուն պարտավոր է՝
3․2․1 գույքը հանձնել դրա նշանակությանը համապատասխան վիճակում, հանձնման ընդունման ակտով,
3․2․2․գույքը հանձնել դրա բոլոր պատկալենիքներով ու դրան վերաբերյալ փասթաթղթերով,
3․2․3 փոխառուին տեղյակ պահել գույքի թերությունների և երրորդ անձանց բոլոր իրավունքների մասին,
3․2․4․չմիջամտել փոխառուի գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,
3․2․5․Առանց փոխառուի մեղքի առաջացած աղետի դեպքում անհրածեշտ աջակցություն ցուցաբերել դրա հետևանքների վերացման գործում։
3․3․Փոխառուն իրավունք ունի՝
3․3․1․իր միջոցների հաշվին գույքը փաստացի տիրապետման ու օգտագործման հանձնելու պահից կատարել անբաժանելի բարելավումներ՝ առանց դրան վնաս պատճառելու։
3․3․2․ինքնուրույն տնօրինել տարածքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները,
3․3․3․օգտվել ՀՀ օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից։
3․4 Փոխառուն պարտավոր է՝
3․4.1․պահպանել անտառային օրենսդրության պահանջները,
3․4․2․գույքն օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան։
- Կողմերի պատասխանատվությունը
4․1․Փոխառուն կրում է անհատույց օգտագործման հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե դա կատարվել է գույքի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով կամ սույն պայմանագրի պահանջների խախտմամբ։
4․2․Սույն պայմանագրրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
5․1․Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
- Վեճերի լուծման կարգը
6․1․ Պայմանագրի կապակցությամաբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով։
- Եզրափաակիչ դրույթներ
7․1․ Սույն պայմանագրի կետերը կարող են ենթարկվել փոփոխության, կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ։
7․2․ Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից՝ երեք ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս կողմին։
7․3․Պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում կողմերը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն են կրում։
7․4․ Պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավուքների պետական գրանցման ծախսերը վճարվել են փոխառուի միջոցների հաշվին։
7․5․ Սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական Կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից, 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում։
7․6․ Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, չորս օրինակից, որից մեկ օրինակ պահվում է նոտարական գրասենյակում, իսկ օրինակները տրվում են կողմերին։
- Կողմերի վավերապայմանները
ՓՈԽԱՏՈՒ՝ լ/անձ
___________________________________________________________
ՓՈԽԱՌՈՒ՝ լ/անձ
___________________________________________________________
-
Քննարկվել է
11.10.2024 - 01.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 607
Տպել