«ՀՀՇՆ-2024 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 44 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
20 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀՇՆ-2024 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 44 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 28-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) պաշտոնական հրապարակման օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 16) 24 ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը պետք է հաստատի Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան, քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների և ծառայությունների իրականացման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան՝ քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների կատարման պահանջով, որը զուգորդվում է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելվմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման, ինչպես նաև Օրենքի կիրարկման համար լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վերալիցենզավորման և վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման հետ:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.
Գործող օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական ոչ բոլոր գործունեության տեսակներն ունեն համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր: Առկա է միայն շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության և շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգեր՝ 1998 թվականին մշակված և ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված:
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքների օրենսդրական փոփոխությունների հիմքով անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինության բնագավառի բոլոր գործունեության տեսակների համար նախատեսել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր: Համապատասխան կարգավորումները կնպաստեն քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, տարանջատված տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությանը, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ:
Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման համար տնտեսվարող սուբյեկտներին և որակավորված մասնագետներին ներկայացվող պահանջներն ու պայմանները՝ մասնագիտական բնութագրերին համապատասխան:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 28-րդ կետ:
-
Քննարկվել է
11.10.2024 - 26.10.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 616
Տպել