ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված ՀO-153-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում կատարված լրացումների համաձայն ՀՀ կառավարությունը պետք է սահմանի Պատշաճ լաբորատորային գործունեության (ՊԼԳ) կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման և Պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 83 որոշմամբ հաստատված դեղագործական դիտարկումների իրականացման կանոններով սահմանված է նաև ՊԼԳ համապատասխանության մասնագիտական դիտարկման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, Նախագծով առաջակվում է ազգային ընթացակարգով ՊԼԳ համապատասխանության մասնագիտական դիտարկումներն իրականացնել նույն կանոնների համաձայն՝ ներկայացնելով այդ կանոններով սահմանված փաստաթղթերը: Միաժամանակ, քանի դեռ հաստատված չէ ԵԱՏՄ ՊԼԳ հավաստագրի տրամադրման կարգ, Նախագծով առաջարկվում է սահմանել Պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգ՝ ըստ հավելվածի:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների, ինչպես նաև «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՊLԳ համապատասխանության մասնագիտական դիտարկումները ինչպես ազգային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերով սահմանված դեպքերում կիրականացվեն միասնական կանոններով՝ ապահովելով նախակլինիկական հետազոտությունների գործողությունների հստակությունը և ներդաշնակեցումը տարածաշրջանային կանոնակարգերին: Միաժամանակ, կարգի համաձայն հայտատուներին կտրամադրվի ՊԼԳ հավաստագիր, որը կարող է ներկայացվել այլ երկրների իրավասու մարմիններին՝ նրանց կողմից նախաձեռնվող դիտարկումների պլանավորման ընթացքում կիրառելու նպատակով:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից, մշակվել է ՀՀ վարչապետի 2024 թվականի հուլիսի 12-ի N 662-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի համաձայն:
-
Քննարկվել է
10.10.2024 - 26.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 589
Տպել