ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման
- Իրավական ակտում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» 2024 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է անաշխատունակ ավիացիոն պահեստամասերի, ինչպես նաև կաշվի վերամշակման որոշ սարքավորումների արտահանման հետ կապված խնդիրներով։
Ավիաընկերությունները պարտավորված են 14 օրացույցային օր ժամանակահատվածում ետ վերադարձնել անաշխատունակ ավիացիոն պահեստամասերը, հակառակ դեպքում կառաջանան լրացուցիչ վճարներ և/կամ պահեստամասի արժեքով տուգանքներ, իսկ վերանորոգման գործարքների դեպքում պահեստամասերի ուղարկման անհնարինության պարագայում՝ պահեստամասերի բացակայությունը կբերի օդանավերի կանգառի՝ իր բացասական հետևանքներով։
Նույն խնդիրներ են առաջանում երկաթուղային տրանսպորտի շարժակազմի և ենթակառուցվքծքների անվտանգ շահագործումն ապահովելու հետ կապված գործընթացներում, երբ անհրաժեշտ է արտահանել վնասված սարքավորումները վերանորոգելու կամ նորով փոխարինելու համար։
Միևնույն ժամանակ սահմանափակումների կիրառման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, կապված ԱՏԳ ԱԱ 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից արտահանումների համար։
Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված ապրանքների ցանկից հանել ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրին դասվող (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) ապրանքները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիր․
Իրավական ակտում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է բացառություն նախատեսել քաղաքացիական օդանավերի մասերի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8453 ծածկագրին դասվող ապրանքների տեղափոխման և արտահանման համար։
- Ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավիաընկերությունների և թեթև արդյունաբերության ոլորտի բնականոն գործունեությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից։
- Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Քննարկվել է
07.10.2024 - 22.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 626
Տպել