Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ  19-Ի N47-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N121-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N47-Ն, 2005  թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն, 2003  թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն, 2006  թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշումներում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն, 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն, 2007 թվականի փետրվարի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ պետական գերատեսչական մարմինների կողմից համապատասխան թույլատվական փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով:

    «Թափոնների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան վտանգավոր թափոններ առաջացնող և դրանց գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, թղթային տարբերակով շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գոծունեության լիցենզիա ստանալու հայտերը, համաձայնեցման ենթակա վտանգավոր թափոնների անձնագրերը, հաստատման ենթակա թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը (այսուհետ` սահմանաքանակների նախագծեր), «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունները (այսուհետ` հաշվետվություններ), որոնց հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)  թղթային տարբերակով տրամադրում է լիցենզիաներ և լիցենզիայի ներդիրներ, համաձայնեցված վտանգավոր թափոնի անձնագրեր, հաստատված սահմանաքանակների նախագծեր:

     Վերը նշված իրավական ակտերում առկա են հղումներ որոշ իրավական ակտերին, որոնք ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել, առկա են նաև հստակեցման կամ ճշգրտման  ենթակա դրույթներ։  

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոնների գործածության գոծունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, սահմանաքանակների նախագծերի հաստատման և հաշվետվությունների ընդունման գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով:

     Վերը նշված իրավական ակտերում  առկա հղումները կհամապատասխանեցվեն ոլորտը կանոնակարգող օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին։ 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծերի ընդունման դեպքում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժիններից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված փաստաթղթերը կպահպանվեն դրանց էլեկտրոնային տրամադրման հարթակում, հասանելի կլինեն և ըստ անհրաժեշտության ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն թափոն առաջացնողների, թափոնների կառավարման կամ վերահսկման ոլորտների լիազոր մարմինների կողմից, օրինակ՝ թափոնների հաշվառման, հավաքման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման համար թույլտվությունների ստացման կամ  այլ գործընթացներում։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը բխում  է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում»  միջոցառման կատարման անհրաժեշտությունից։                                         

 

  • Քննարկվել է

    02.10.2024 - 18.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 752

Տպել