Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի №273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի №273-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

«Գնումների մասին» օրենքի համաձայն՝ հանրային կազմակերպություններ են համարվում նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք սույն պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով։ Նշված կարգերը չեն կարող հակասել օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ):
Հանրային կազմակերպություննների անվանական ցանկը սահմված է սահմանված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի №273-Ա որոշման 1-ին հավելվածով, իսկ գնումների կարգերի նկատմամբ պահանջները՝ 2-րդ հավելվածով։
ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, հանձնաժողովը, համագործակցելով իրավասու այլ մարմինների հետ, առաջարկում է վերանայել նշված պահանջները՝ հաշվի առնելով հանրային կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջ եկած խնդիրները։


2. Կարգավորման նպատակը և բնույթը
Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է հետևյալը.
1) Գնման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ավելանում են ընկերությունների պաշտոնական կայքերում և «Գնումների մասին» օրենքով նախատեսված հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով գործող ինտերնետային կայքում զետեղվող տեղեկատվությունները,
2) Որպես գնման ընթացակարգի տեսակ ավելացվում է բաց շրջանակային համաձայնագրի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների կողմից պարբերաբար հայտարարվող գնումների համար ունենալ որակավորված մասնակիցների ցանկ, և ցանկացած տնտեսվարող իրավունք կունենա ընդգրկվել այդ ցանկում,
3) Ավելացվում են իրական սեփականատրերեի բացահայտմանն ուղղված դրույթներ, ինչև ևս ուղղված է գնման գործընթացի թափանցիկության մակարդակի ավելացմանը,
4) Սահմանվում են հանրային կազմակերպության և մրցույթին մասնակից տնտեսվարողների փոխկապակցվածության բացառման դեպքերը։ Մասնավորապես, լայնացվում է փոխկապակցում ունեցող այն անձանց շրջանակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու հանրային կազմակերպության հայտարարած մրցույթներին,
5) Ավելացվում է ոչ առանց եղանակով իրականացվող գնումները տեսա կամ ձայնագրելու վերաբերյալ պահանջ,
6) Սահմանվում է պայմանագրի կատարման նվազագույն ժամկետ,


3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների գնումների գործընթացների թափանցիկությունը և օբյեկտիվությունը։

 

  • Քննարկվել է

    23.09.2024 - 09.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 912

Տպել