Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

«ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում մասնակի փոփոխության նախագծի առաջարկը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի օգոստոսի 21-ի N02/12.2/28520-2024,  2024  թվականի հուլիսի 9-ի N02/12.21/23582-2024, ինչպես նաև  ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 02/05.7/44955-2023, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 7-ի N 02/05.7/4403-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N 02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի ապրիլի 29-ի N 02/05.7/14377-2024  հանձնարարականների համապարփակ կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի  2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 227-րդ կետի սահմանված շենքերի և շինությունների տանիքներին բջջային կապի ալեհավաք կայանների կայմերի կամ աշտարակների պարտադիր (նորմատիվ) պահանջի վերանայման խնդիրը, որի վերաբերյալ առկա են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ուղղված մի շարք հանձնարարականներ՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 02/05.7/44955-2023, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 7-ի N 02/05.7/4403-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի մարտի 7-ի N 02/05.31/8564-2024, ՀՀ վարչապետի 2024 թվականի ապրիլի 29-ի N 02/05.7/14377-2024  և այլն:

Խնդրի առնչությամբ  2024 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և 2024 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀՀ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպում քննարկումների  ընթացքում ոլորտային մարմինների ներակայացուցիչները հայտնեցին մասնագիտական դիրքորոշում՝ ներկայացնելով հանգամանալից պարզաբանում շենքերի տանիքներին տեղադրվող  բջջային կապի կայանների տեխնիկական բնութագրերի, բջջային կապի ոլորտի զարգացման հեռանկարների, էլեկտրամագնիսական դաշտի առավելագույն թույլատրելի մակարդակների վերաբերյալ, որոնք որև կերպ չպետք է պայմանավորված լինեն (սահմնափակվեն) շենքերի տանիքներին դրանց տեղադրման համար երկրի մակերևույթից 15-100 մ բարձրության պահանջով՝ սահմանված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի 227-րդ կետով:

Հաշվի առնելով բարձրացված խնդրի լուծման հրատապությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  2024 թվականի օգոստոսի 14-ի N 02/05.7/44955-2023 գրությամբ ներկայացրել է նաև գրավոր առաջարկություն՝ ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի 227-րդ ենթակետը վերանայելու վերաբերյալ:

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել.

- նաև նորմատիվ այն հղումներում, որոնց մասով  ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի ընդունումից հետո Կոմիտեի պատվիրատվությամբ ձեռք են բերվել 2024թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ գործող մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացված/տեղայնացված տարբերակներ,

- հեղուկ վառելիքի ավտոմոբիլների լիցքավորման կայանների համար հրդեհաշիջման ջրավազանների ստորգետնյա տարողությունների մասով՝ 100խմ-ը փոխարինվել է 30խմ-ով, որի համար սահմանվել է  լիցքավորման տերմինալների քանակի միջակայք՝ մինչև 2-ը ներառյալ (<ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ>, <ՄԱՔՍ ՕԻԼ>, <ՖԼԵՇ>, <ՄԵԳԱ ԹՐԵՅԴ> առաջարկների ուսումնասիրության, ՀՀ ՏԿԵ, ՀՀ ՆԳ, ՀՀ առողջապահության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ քննարկումների, Վրաստանի Հանրապետությունում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգերի վերլուծության արդյունքներով): Փոփոխությունները վերջնական չեն և ենթադրում են հետագա քննարկումներ և շարունակական բնույթ: Առաջիկայում նախատեսվում է Իտալիայի Հանրապետության տարածքում գործող համարժեք ստանդարտների ուսումնասիրուրթյուն,

- սահմանվել է <շենքերի և շինությունների արդիականացում> եզրույթը,

- դպրոցների և նախադպրոցական հաստատությունների մասով ամրագրվել է հրդեհաշիջման (այդ թվում ինքնաշխատ) տարբեր համակարգերի այլընտրանքային տարբերակների ընտրության հնարավորություն՝ ըստ մշակվող տեխնիկական առաջադրանքների,

- 2 և ավելի հարկայնությամբ նորակառույց և վերակառուցվող բնակելի բազմաֆունկցիոնալ, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների մասով հստակեցվել է վերելակների տեղակայման պահանջը՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տարեցների համար շենքերի շահագործման մատչելիության ու դրանցում հատուկ հարմարեցումների նախատեսման անհրաժեշտությունը:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարևորվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված հավելվածի համալրում առավել արդի կարգավորումներով՝ որոնք վերաբերում են էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող բջջային կապի սարքավորումների տեղադրման, ԱՀՎԼԿ լիցքավորման կայանների կազմակերպման  անվտանգ պահանջներին, հավելվածի ամբողջ տեքստում Կոմիտեի պատվիրատվությամբ 2020-2024թթ արդիականացված կամ նոր մշակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերին հղումներով (նորմերի անվանումների փոփոխություններով կամ նորամշակ նորմերին հղումներով), կրթական օբյեկտներում հրդեհաշիջման այլընտրանքային համակարգերի (սպրինկլերային, նրբաջրային, փրփրաջրային, հակահրդեհային ազդանշանման համակարգի և այլն) պատվիրատուի առաջադրանքով (ընտրանքային սկզբունքով) նախատեսման պայմաններով, շենքերի ու շինությունների արդիականացման աշխատանքների սահմանումով:

3.1 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:

3.2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

<Քաղաքաշինության մասին> օրենք

Հոդված 2.

 <Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝

1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների կայուն զարգացման և դրանց նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.

2) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.

3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:>

Կառավարության 2021-2026թթ ծրագիր

Միջոցառումների ծրագրի Կետ 5

Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշմամբ հաստատված կարգում նախատեսվող փոփոխությունների և լրացումների նախագծի փաթեթը շրջանառվել է շահագրգիռ մարմիններ, Կոմիտեի 27.08.2024թ N01/14.1/12756-2024 գրությամբ ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ (այսուհետ՝ Աշխատակազմ),  Աշխատակազմի 10.09.2024թ N02/12.21/30968-2024 գրությամբ ներկայացված առաջարկությունների և դիտողությունների համաձայն այն ներկայումս լրամշակման գործընթացում է:

Միաժամանակ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում կատարվել են լրացումներ, որոնք հաստատվել են Կոմիտեի նախագահի 10.09.2024թ N17-Ն հրամանով և սեղմ ժամկետում կներկայացվեն հրապարակման:

 

6. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված հավելվածի մի շարք կարգավորումների արդիականացում, ինչպես նաև մոտարկում ԵՄ ստանդարտներին։

 

  • Տևողություն

    17.09.2024 03.10.2024
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 299

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: