ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Կողմ
-
9 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ 2024 թվականի N___ Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՊԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 884-Լ որոշման 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության, «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված համպատասխանաբար 11.08.2023թ. թիվ ՀԳԴ-ՀՄԱԾՁԲ-23/1-1 և 11.08.2023թ. թիվ ՀԳԴ-ՀՄԱԾՁԲ-23/1-2 ծառայությունների ձեռքբերման պայմանագրերով հասանելի ամպային տիրույթն իր լիազորությունների շրջանակում կարող է օգտագործել նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` աջակցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` ըստ անհրաժեշտության մեկամսյա ժամկետում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական և «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությունների հետ քննարկելու համապատասխան պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու հարցում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
13.09.2024 - 28.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 1002
Տպել