Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2024 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձեւաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

      1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝

      ա. 15-րդ կետում «ձևաչափի» բառը փոխարինել «Ձև 2-ի» բառերով,

      բ. 3-րդ գլխից հետո լրացնել 4-րդ գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.

«IV. ԱՆՀԱՏԻ ԽԻՍՏ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. 21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատի խիստ նույնականացման ծրագրային գործիքների կիրառմամբ հրապարակող անձը մուտք է գործում կայք, լրացնում է անհրաժեշտ տեղեկատվական դաշտերը՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ տեղեկատվություն:
  2. Հրապարակող անձը պետք է ընտրի «Ուղարկել ծանուցում» բաժինը և համապատասխան դաշտում նշի «Հրապարակային անհատական ծանուցում» տեսակը, եթե հրապարակվող հայտարարությունը վերաբերվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որին արդեն ուղարկվել է նույն բովանդակությամբ անհատական ծանուցում, որի դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է պարունակի անհատական ծանուցման առնվազն ողջ բովանդակությունը՝ առանց փոփոխությունների:
  3. Հրապարակային ծանուցումը հանձնելիս՝ հրապարակային ծանուցում հրապարակող անձին տրվում է հրապարակային ծանուցման նույնականացման համար:
  4. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան էլեկտրոնային ձևաչափով ներկայացված հայտարարությունը՝ համաձայն Ձև 1-ի, փոխանցվում է կայքը վարող աշխատողին, ով ստուգում է էլեկտրոնային թվային ստորագրության վավերականությունը, ինչպես նաև համապատասխանությունը Ձև 1-ի պահանջներին և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը տեղադրում է կայքի համապատասխան բաժնում: Եթե «Ուղարկել ծանուցում» բաժնում համապատասխան դաշտում նշվել է «Հրապարակային անհատական ծանուցում» տեսակը, ապա հայտարարությունը ուղարկվում է տվյալ անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին և ինքնաշխատ կերպով տեղադրվում է կայքի համապատասխան բաժնում:
  5. Սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունը համարվում է ներկայացված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Հաստատված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող անդորրագիր:
  6. Հայտարարությունը հրապարակային ծանուցում հրապարակող անձի կողմից չեղարկվելու համար կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում ընտրվում է չեղարկել հրահանգը՝ նշելով պատճառը:
  7. Հայտարարությունը համարվում է չեղարկված՝ կայքի «Իմ հայտարարությունները» բաժնում տվյալ նույնականացման համար ունեցող ծանուցման տողում «Չեղարկված է» պիտակի առկայության դեպքում: Կայքը տրամադրում է նաև ինքնաշխատ գեներացվող անդորրագիր:
  8. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սույն կարգի 21-րդ կետին համապատասխան ներկայացնոմ է հայտարարություն՝ այն դիտելու համար անհրաժեշտ է կայքի համապատասխան բաժնում մուտքագրել ծանուցվող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) համարը կամ վարորդական վկայականի համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաստատել բջջային հեռախոսահամարը:
  9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սույն կարգի համաձայն հրապարակված հայտարարությունները ենթակա չեն բաժանորդագրության: Դրանք չեն ցուցադրվում նաև որոնման արդյունքներում:»,

գ. լրացնել Ձև 1՝ հետևյալ բովանդակությամբ.

                                                                                                       «Ձև N 1

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ» ՏԵՍԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱՏ

Հայտատուի տվյալները

(լրացվում է ինքնաշխատ կայքի կողմից՝ կայք մուտք գործելիս և դեր ընտրելիս)

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ՀԾՀ, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և ՀՎՀՀ:

Հայտարարության իրավական հիմքը

Այն իրավական ակտը, որով սահմանված է հայտարարություն ներկայացնելու պահանջը:

Ծանուցման վերնագիրը

Պետք է պարունակի իրավական ակտով սահմանված հայտարարության անվանումը:

Ծանուցման տեքստը

Ներկայացվում է իրավական ակտով նախատեսված հայտարարության բովանդակությունը, իսկ եթե հայտարարության բովանդակությունը գերազանցում է 1000 նիշը, ապա այս տողում լրացվում է հայտարարության համառոտ բովանդակությունը, իսկ հայտարարության ամբողջական տեքստը ներկայացվում է կից նյութի տեսքով՝ PDF ձևաչափով:

Հայտարարության արդիականության ժամկետը

Սահմանում է հայտարարությունը ներկայացնողը:

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի տվյալները

Հայտարարությունը տալու իրավասություն ունեցող անձի զբաղեցրած պաշտոնը:

».

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ում՝

ա. 1-ին կետում «ձևաչափին» բառը փոխարինել «Ձև 2-ին» բառերով,

բ. 2-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «Ձև 2-ի» բառերով,

գ. 5-րդ կետից հետո «Ձև» բառը փոխարինել «Ձև 2» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք. Երևան 2024թ.

  • Քննարկվել է

    11.09.2024 - 27.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1294

Տպել