Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու և բուժաշխատողների ռեգիստրի գործարկմամբ։ Բուժաշխատողների ռեգիստրը գործարկվել է 2024 թվականի հունվարի 1-ից, որտեղ գրանցվելու հնարավորությւոն ունեն ավագ, միջին բուժաշխատողները, իսկ մինչև 2026 թվականը նաև կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժաշխատողների ռեգիստրում առկա տվյալները ձևավորվում են ինքնաշխատ եղանակով՝ այլ պետական մարմինների բազաներին ինտեգրված լինելու արդյունքում, ինչպես նաև բուժաշխատողի կողմից մուտքագրման եղանակով, դա հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ բուժաշխատողի վերաբերյալ։ Նախագծով սահմանվել է որ լիցենզավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությունն կամ անհամապատասխանությունն որոշվում է հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները, ինչի մասին լիցենզավորված անձը տեղեկացվում է հաղորդագրության միջոցով։

 2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է լիցենզավորման նպատակով կադրերի մասնագիտական կրթության մասին տեղեկությունները և շարունակական մասնագիտական զարգացման կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության իրականացման հավաստագիրը ներկայացնել բուժաշխատողների ռեգիստրի միջոցով։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է գործող որոշման կարգավորումները համապատասխանեցնել հավաստագրման գործընթացին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուժաշխատողները ներկայումս ոչ թե վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում են անցնում և ներկայացնում վերջինիս վերաբերյալ վկայական, այլ ներկայացնում են ՇՄԶ հավաստագիր կամ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնելու հավաստագիր։

Նախագծով առաջարկվում է նաև լիցենզավորման նպատակով կադրային հագեցվածության պահանջների համապատասխանության վերաբերյալ նախատեսված փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը որոշել հիմք ընդունելով բուժաշխատողների ռեգիստրում առկա տեղեկությունները և այդ մասին լիցենզավորվող անձին տեղեկացնել՝ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա բուժաշխատողների կողմից բուժաշխատողների ռեգիստրում պարտադիր գրանցվելու համար, ինչն էլ իր հերթին կնպաստի լիցենզավորման գործընթացն առավել արագ կազմակերպելու համար։ Ավելին, լիցենզավորված անձի կողմից ներկայացված կադրային հագեցվածության փոփոխության դեպքում լիազոր մարմինը բուժաշխատողների ռեգիստրի միջոցով անմիջապես տեղեկանալու հնարավորություն կստանա։ Բացի այդ, որոշման գործող դրույթները կհամապատասխանեցվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված ՇՄԶ հավաստագրման կարգավորումներին։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Նախագիծը ռազմավարական որևէ փաստաթղթի հետ կապված չէ։

  • Քննարկվել է

    11.09.2024 - 26.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1387

Տպել