Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաևՙ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: 

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնելու «Հանրային առողջապահության մասին»  օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի հիմքով սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով,  սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ և 43-րդ հոդվածներով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը։ Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին»  օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաև դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը։

  • Տևողություն

    11.09.2024 27.09.2024
  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 488

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: