««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
5 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետև Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարագավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից զատ, որևէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի և ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ։
2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.
2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ 2023 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության N 1180-Ն որոշումը, որով սահմանված են անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատող հանձնաժողովներին վերապահված լիազորությունները, անձի ֆունկցիոնալության գնահատման տեսակները և դեպքերը, ուղեգրման ընթացակարգը և այլ գործառույթներ:
Հետևաբար ելնելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներից՝ տեսչական մարմնի համար, որպես անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, անհրաժեշտություն է առաջացել մշակելու կարգավորումներ գործառույթների վերաբերյալ, որոնց կիրառման արդյունքում հնարավորություն կստեղծվի վերահսկողություն իրականացնել սույն ոլորտի նկատմամբ:
Այսպիսով նախագծով սահմանվում են այն գործառույթները, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցները, որոնք կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող սուբյեկտների նկատմամբ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, որը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Նախագծով ներկայացված է դիտարկման, դիտարկվող սուբյեկտի, դիտարկվող օբյեկտի, ուղեգրում և ամփոփագրի հասկացություները, ինչպես նաև նշվում է, որ դիտարկումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշակված, հաստատված և հրապարակված ստուգաթերթով: Միաժամանակ, նախագծով սահմանվում են կարգավորումներ առ այն, որ․
- դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված և ըստ անհրաժեշտության, տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ ըստ անհրաժեշտության դիտարկումները իրականացնելու հիմք են՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները, քաղաքացիների և կազմակերպությունների դիմումները և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը․
- դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից
1) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.
2) որոշում է ընդունում ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին տրված հավաստագրից զրկելու մասին:
3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ:
- դիտարկվող սուբյեկտը պարտավոր է տեսչական մարմնի կողմից ներկայացված միջնորդագրի (վարչական ակտը վերանայելու վերաբերյալ) կատարման, իսկ չկատարման պարագայում՝ չկատարման պատճառների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձևով ներկայացնել տեսչական մարմնին՝ վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի կողմից համատեղ:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
10.09.2024 - 26.09.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 647
Տպել