Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Աննա Հարությունյան 07.09.2024 21:23:14 M69 Իրավաբանական և հաշվապահական գործունեության մեջ չկիրառել հետևյալ նախագիծը քանի որ առանց այն էլ տվյալ ոլորտում հարկերը բարձր են։
2 Արմեն Պետրոսյան 08.09.2024 02:34:14 Ծառայությունների ոլորտում, ի տարբերություն առևտրի ոլորտի, համարյա առկա չէ շահութահարկով նվազեցվող ծախսեր, ոչ էլ առկա են ձեռքբերումների գծով ԱԱՀ-ից հաշվանցվող (պակասեցվող) գումարներ, քանի որ ձեռքբերումների մեծ մասը աշխատավարձի վճարումներ են։ Առաջանում է հարկային բեռի անհամեմատ հսկայական տարբերություն օրինակ առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտի, և ծառայությունների ոլորտի միջև այն դեպքում, երբ վիճակագրությունը նայելիս ծառայության ոլորտում խոշոր ծրջանառություն ունեցող կազմակերպությունները չնչին թվով կլինեն։ Հարկային բեռի բաշխման խտրական դրսևորումը ակհայտ է, իսկ հիմնավորումներում բեռի մասին անդրադարձ ընդհանրապես չկա։
3 Պարույր Հակոբյան 09.09.2024 10:01:36 Ընդանարապես, երբ տնտեսվարողը որև է գործ է ձեռնարկում այն պլանավորում է երկարաժամկետ, և կարճ ժամկետներում իրականացվող նման անակնկալները, ոչ մի կերպ նրաց պլաններում չկան: Առաջարկում եմ հետ կանչել նախագիծը: Միանգամից նման հարկային բեռ ավելացնելը կհանգեցնի մրցակցության խիստ վատթարացման, աշխատավարձերի իջեցման կամ թաքցման, որը կառաջացնի սոցիալական լարվածության, կամ տնտեսվարողները այևս գործունեություն չեն ծավալի: Նման նախագծերը իրականացնում են աստիճանաբար՝ 2-3 տարվա ընթացքում, ոչ թե հինգ ամսվա, որպեսզի տնտեսվարողը հարկի ձևով լրացուցիչ ծախսերը կարողանա պլանավորել և, ամենակարևորը, առանց լուրջ ցնցումների իրականացնել:
4 Մհեր Հակոբյան 11.09.2024 10:01:36 Սա կբերի իրավաբանական և հաշվապահական ծառայությունների գների կտրուկ աճի, որը վերջին հաշվով կընկնի իրավաբանների և հաշվապահներին դիմողների՝ սովորական մարդկանց, վրա:
5 Մհեր Հակոբյան 25.09.2024 13:46:22 Առաջարկը կտրուկ կբարձրացնի իրավաբանական ծառայությունների գները: Դրանք ուղղակի կըկննեն իրավաբաններին դիմող անձանց վրա: Բացի այդ, շատ պայմանագրեր արդեն իսկ կնքվել են և գտնվում են ընթացքի մեջ, իսկ այդ պարագայում հարկատուն հայտնվում է վատ դրության մեջ՝ պայմանագիրը կնքելու պահին նա տեղյակ չէր հարկային այս փոփոխության մասին: Իր հերթին, իրավաբանական ծառայությունը հաճախ մատուցվում է մանր խորհրդատվության ձևով, սակայն այս պարագայում կարող է ստացվել այնպես, որ, ենթադրենք, 5000 դրամ վերցնելու համար անձը պետք է ապահովի հսկայական փաստաթղթաշրջանառություն՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկներ և այլն:
6 Vahan Gharabaghtsyan 12.09.2024 11:35:27 Նախագծի հիմնավորման բացակայությունը ևս վկայում է այն մասին, որ որևէ տրամաբանություն չկա կոնկրետ այս ծառայությունների՝ հարկման հատուկ համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակելու համար։
7 Վահե Ասատրյան 12.09.2024 11:37:49 Հարկայի բեռի ավելացում թիրախային ոլորտների համար՝ հաշվի առնելով, որ այս ոլորտներում բացակայում են ինչպես ծախսերը, այնպես էլ ԱԱՀ-ի հաշվանցումները, հետևաբար սպասվում է մոտ 38% հարկային բեռ:
8 Հասմիկ Դավթյան 13.09.2024 11:09:51 Պետք է անցում կատարել հարկման եռաստիճան համակարգից հարկման երկաստիճան համակարգի՝ ձերբազատվելով շրջանառության հարկի համակագից։ Սա է ստվերը կրճատելու և հարկային պլանավորման միջոցով հարկերից խուսափելու դեպքերը կանխելու միակ տարբերակը, այլ ոչ թե այսպիսի լոկալ լուծումները, որոնք ամենևին էլ արդյունավետ չեն։
9 Hasmik Vanetsyan 13.09.2024 11:31:36 Այս փոփոխությունը հանգեցնելու է նշված ծառայությունների գների բարձրացմանը, որն էլ իր հերթին՝ սպառողների դժգոհությանը․արդյունքում տեղի է ունենալու ոչ թե ստվերի կրճատում, այլ հակառակը։
10 Hermine Stepanyan 13.09.2024 11:42:49 Այս փոփոխության արդյունքում անբարեխիղճ հարկ վճարողներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելու են ստվերում, իսկ բարեխիղճ հարկ վճարողների հարկային բեռը մոտ 7 անգամ ավելանալու է։
11 Nelly Hovhannisyan 13.09.2024 12:28:59 Պետական եկամուտներն ավելացնելու համար պետք է ոչ թե մասնագիտական ծառայությունների՝ հարկման հատուկ համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակել, այլ ստվերում մասնագիտական ծառայություն մատուցողներին բերել հարկման դաշտ։ Օրինակ, բազմաթիվ հաշվապահներ իրենց մասնագիտական գրծունեությունը ծավալում են ստվերում՝ խուսափելով հարկերից։ Նախ պետք է լուծել ստվերում մասնագիտական ծառայություններ մատուցողների հարցը, այնուհետև քայլեր ձեռնարկել այդ մասնագիտական ծառայությունների՝ հարկման հատուկ համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակելու ուղղությամբ։
12 Tereza Qochar 13.09.2024 12:53:32 Այսպիսի կետային լուծումները պարարտ հող են ստեղծում անբարեխիղճ հարկ վճարողների համար և բարձրացնում հարկային անկարգապահությունը։
13 Անահիտ Պողոսյան 16.09.2024 12:50:03 Այս փոփոխության արդյունքում նորից տուժելու են բարեխիղճ հարկ վճարողները, քանի որ նշված ոլորտներում գների բարձրացումն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծելու անբարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են ստվերում։
14 Angel Papyan 16.09.2024 13:02:40 Բարեխիղճ հարկ վճարողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում, քանի որ անբարեխիղճ հարկ վճարողները շարունակելու են իրենց գործունեությունը ծավալել ստվերում՝ խուսափելով հարկերից, սա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ բարեխիղճ հարկ վճարողները՝ «հանուն արդարության» հետևելու են անբարեխիղճ հարկ վճարողների օրինակին։ Արդյունքում այս փոփոխությունը հանգեցնելու է ոչ թե ստվերի կրճատման, այլ հարկային անկարգապահության և հարկերից խուսափման դեպքերի աճին։
15 Մարինե Հովսեփյան 16.09.2024 14:37:33 Նախագծի հիմնավորման բացակայությունը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ առանց խորն ուսումնասիրությունների, վերլուծությունների և սպասվող կանխատեսումների մշակված հերթական չարիք հանդիսացող օրենսդրական նախաձեռնությունն է։
16 Արման Հայրապետյան 16.09.2024 15:35:03 Այնպիսի տպավորություն է, որ ՊԵԿ-ը ամեն ինչ անում է, որ բարձրացնի հարկային անկարգապահությունը։ Չէ՞ որ բարեխիղճ հարկ վճարողները հայտնվելով ավելի անբարենպաստ պայմաններում, շուկայում մրցակցությունից դուրս չմնալու մղումով դրդված ստվերում գործող անբարեխիղճ հարկ վճարողների պես «արդարացիորեն» ձգտելու են գործել ստվերում։
17 Վարդան Վարդանյան 16.09.2024 15:44:44 Այս օրենսդրական նախաձեռնությունը հանգեցնելու է միմիայն ստվերի ընդլայմանն ու հարկային անկարգապահությանը, որի արդյունքում պետական եկամուտները նվազելու են, իսկ վարչարարարական ծախսերն ավելանալու են՝ ստվերում գործող անբարեխիղճ հարկ վճարողներին հարկման դաշտ բերելու համար։
18 Lika Hovsepyan 16.09.2024 17:47:47 Նախագծի հարգելի հեղինակները երևի տեղյակ չեն, որ սահմանափակելով նշված դասակարգիչներով գործունեության տեսակների` հատուկ համակարգերում աշխատելը, հարկատուներին ևս մեկ անգամ դրդում են ընտրել այլ դասակարգիչներ, համանման կամ օժանդակող, այս կերպ նպաստում եք միայն ստվերի և խախտումների ավելացմանը...
19 Ելենա Յերեմյան 17.09.2024 16:38:59 Ներկայացված նախագծի ամենախնդրահարույց և կարևոր հարցերից մեկը դրա ուժի մեջ մտնելու ժամկետներն են՝ ըստ նախագծի 2025 թվականի հունվարի 1: Ինչպես կարելի է հարկ վճարողին այսպիսի անակնկալ անել, չէ որ բիզնեսը ունի պլանավորում, նախատեսված է բյուջե, ծախսեր, բնականաբար սա հարկային սթրես կլինի նշված ոլորտներում գործունեություն իրականացնողների համար։
20 Babken Adamyan 17.09.2024 17:36:46 Գործնականում մեծ է հավանականությունը, որ օրենսդրական փոփոխության արդյունքում հարկման հատուկ համակարգում չաշխատելու նպատակով մասնագիտական ծառայություններ մատուցող անձինք իրենց կողմից մատուցվող ծառայությունները ողջամտության սահմաններում կներկայացնեն տնտեսական գործունեության այլ դասակարգչով, որը հարկման հատուկ համակարգում գործելու առումով սահմանափակումներ չունի: Հետևաբար, խնդրահարույց է նաև միայն ծառայությունների մի մասը հարկման հատուկ համակարգ տեղափոխելու մոտեցումը և այդ տեսանկունից առավել արդարացված կլիներ այդ մոտեցումը տարածել առնվազն բոլոր ծառայությունների և աշխատանքների վրա:
21 Նարինե Միրզոյան 18.09.2024 11:41:02 Օրինակ մեզ` ատամնաբույժներիս համար անհասկանալի է, թե ոնց եք որոշել, որ մենք արժանի ենք այսպիսի փոփոխության, որևէ ատամնաբույժի հետ քննարկում արել եք, ինչ եկամուտներ և ինչ ծախսեր ունի՞ Առհասարակ տեղյակ եք այդ շուկայից, թե առաջնորդվել եք երևանյան մի քանի գլամուր կլինիկաների եկամուտները դիտարկելով՞
22 Անի Գասպարյան 18.09.2024 12:12:42 Նախագծի հիմնավորումն այդպես էլ չտեսանք, որ գոնե հասկանալի լինի ինչու հենց մասնագիտական այս ոլորտներում գործունեությունները պիտի սահմանափակված լինեն հատուկ համակարգերում աշխատելու համար։ Մեծ հաշվով այդ բեռը կրելու է վերջնական սպառողը, եթե դուք մտածում եք, որ որևէ ատամնաբույժ, ատամնատեխնիկ կամ մարքեթոլոգ իր այժմյան եկամուտները պիտի հարկի 20 տոկոսով, չարաչար սխալվում եք, այդ 20 տոկոսը պիտի գեներացվի այս ոլորտներում գնաճից։
23 Srbuhi Ghazaryan 18.09.2024 19:56:54 Իրավական ակտի հիմնավորումը, մեղմ ասած, կշռադատված և հիմնավոր չէ։ Կարող էիք գոնե ԱՁ ների համար շրջանառության հարկի շեմը նվազեցնել՝ ընդհուպ մինչև կիսով չափ։ Այդ շեմի անցումն արդեն դիտարկեիք ԱԱՀ-ի սուբյեկտ։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարն է "ինքնազբաղ" անձանց հնարավորինս թեթևացնում հարկային բեռը, իսկ մեզ մոտ "ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքն ուժը կորցրեց ․․․․․․․ Կեցցե ՀՀ "հպարտ" քաղաքացին ․․․
24 Լուսինե Նուրիջանյան 20.09.2024 11:42:32 Իհարկե առավել գովելի կլիներ, որ այս նախագծի փոխարեն ներկայացնեիք մի նախագիծ, որով ՀՀ-ում կսահմանաեիք ամբողջովին ընդհանուր հարկում։ Միկրոձեռնարկատիրությունը չարիք էր այս պետության համար, մեծացավ ստվերը, ավելի ճկունները տրոհեցին բիզնեսները, հիմա էլ այս նախագծով եք մեծացնելու ստվերային տնտեսությունը։ Առաջարկում եմ սահմանել խելամիտ դրույքաչափ բոլոր հարկատուների համար, որից չեն խուսափի ոչ ոք, կաշխատեն ու սիրով հարկ կվճարեն։ Այժմ հարկատուների մոտ տպավորությոն է, որ պետությունը ամեն հնարավոր ձևով կլպում է իրեն։ Միկրոձեռնարկատիրության համար առաջարկում եմ սահմանել ավելի ցածր շեմ տրամաբանության սահմանում, քանի որ այս հարկման ռեժիմը, որպես այդպիսին, նախատեսված է վարձու աշխատանքը փոխարինելու համար։ Այս պարագայում Ձեր ունեցած վարչական ռեսուրսներով վերահսկելի կլինի և միկրոձեռնարկատիրությունը, և դուրս կգանք այս քաոս հիշեցնող հարկման համակարգերից, բոլորը կլինեն հավասար, յուրաքանչյուրը կհարկվի իր ստացածին համապատասխան, սակայն նույն դրույքաչափով։
25 Լևոն Հախինյան 23.09.2024 19:54:02 Կազմակերպություններն ունեն կնքած երկարաժամկետ պայմանագրեր և կնքելու պահին նման ռրընսդրական փոփոխություններ նախատեսված չեն եղել հետևաբար հունվարի 1 ժամկըտճ մեղմ ասած անընդունելի է։ և ի վերջո հուսով ենք որ նաև հաշվի առնելով 100 % բացասական ցուցանիշը նշված կարգավորումը աժ- չի գնա և ուժի մեջ չի մտնի