Հիշել նախագիծը

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելվածի 15-րդ կետից հանել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերը:

Հոդված 2. Օրենքի հավելվածի 15-րդ կետում «գյուղատնտեսությանը պետական աջակցության» բառերից հետո լրացնել «, խաղային գործի» բառերը:

Հոդված 3. Օրենքի հավելվածի 17-րդ կետում «խաղային գործի,» բառերը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի բոլոր հոդվածներում «քաղաքականություն մշակող մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 6-րդ հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Լիազոր մարմինը

1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝

1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.

2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման և տարածման գործառույթներ.

3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

4) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն.

5) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական և ուղղակի պարտավորությունների տեսանկյունից.

6) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն.

7) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը.

8) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-րդ կետում «քաղաքականություն մշակող մարմին է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված սահմանափակումը տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում հարուցված և ընթացիկ վարչական վարույթներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացվելու են սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում հարուցված և ընթացիկ վարչական վարույթներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացվելու են սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունում հարուցված և ընթացիկ վարչական վարույթներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացվելու են սույն օրենքով սահմանված կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

  • Քննարկվել է

    05.09.2024 - 20.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային կառավարում, Հանրային ծառայություններ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 811

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ