«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2024 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի <Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> N 596-Ն որոշման.
1) Հավելված N1-ի 4-րդ կետի 19-րդ ենթակետը <հարցման հիման վրա> բառերից հետո լրացնել <, ընդ որում, ՀՀ պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերումը մինչնախագծային փուլում իրականացվում է բացառապես ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական և համայնքային մարմինների կողմից> բառերով,
2) Հավելված N4-ի Ցանկ N2-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <ՄԻՋԻՆ ԵՎ ՄԻՋԻՆԻՑ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (II ԵՎ III ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ>,
3) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր՝ 1.1-ին ենթակետ, հետևյալ բովանդակությամբ. <1.1) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բջջային կապի դաշտային/բազային կայանքների տեղադրման, նորոգման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի)>,
4) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 2.2-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ. ,
5) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.
1) հաստատված նախագծերով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնակելի նշանակության օբյեկտներում (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում) բջջային կապի բազային կայանքների (ալեհավաքների) տեղադրման, նորոգման, արդիականացման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի),
2) II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող բնակելի և հասարակական նշանակության, ինչպես նաև սանիտարապաշտպան գոտու կազմակերպում չպահանջող փոքրածավալ արտադրական օբյեկտները (բացառությամբ՝ բենզալցակայանների, գազալցակայանների), որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, փոշու, վնասակար արտանետումների հետ:>:
6) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի <գ.> պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <գ․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները/տերմինալները՝ երեքը չգերազանցող քանակով), բացառությամբ՝ բենզալցակայանների և գազալցակայանների>,
7) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր՝ <իե.> պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. <իե. էլեկտրամոբիլների լիցքավորման ստորգետնյա կայաններ/տերմինալներ:>,
8) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել նոր՝ <է.> պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. <է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշման հավելվածով սահմանված օբյեկտները:>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
05.09.2024 - 20.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1007
Տպել