Հիշել նախագիծը

ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տիպերի և դասերի հիդրոտեխնիկական կառույցների (այսուհետ՝ ՀՏԿ) (այդ թվում՝ գրավիտացիոն, կամարային և որմնանեցուկային ամբարտակների, դիմհարային պատերի, շլյուզների և այլ կառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՏԿ-երի տեղակայման տարածքների բնական շեպերի և արհեստական ​​թեքությունների) հիմնատակերի նախագծմանը համաձայն ՀՀՇՆ 33-01-2022 շիննորմերի, ։


Սույն նորմերը չեն տարածվում ստորգետնյա ՀՏԿ-երի նախագծման վրա։


Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող և կարստային գրունտների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։


Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:

  • Քննարկվել է

    05.09.2024 - 20.09.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 758

Տպել