ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 2142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի ընդունումով։ Սույն փոփոխությունների արդյունքում վերանայվել է գործող օրենքի 9-րդ հոդվածը, որի համաձայն՝ բուժաշխատողների ռեգիստրի հիմնական նպատակը առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող ավագ, միջին բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, կանխատեսումը և օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումն ապահովելն է:
Մինչև նշված օրենքի ընդունումը, ռեգիստրը ձևավորվում էր ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների տվյալների հիման վրա, սակայն բուժաշխատողների անհատական լիզենզավորման ինստիտուտի ներդրմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ ռեգիստրում ներառել նաև կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) և վերաբերյալ տվյալները, քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից վերջիններս իրավունք են ստանալու որոշակի ծավալով ինքնուրույն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու և ռեգիստրում վերջիններիս գրանցումը պարտադիր պայման է հանդիսանալու։ Նախագծով սահմանվել է նաև բուժաշխատողների տվյալների բազայում ազգության վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում՝ պայմանավորված ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով կոմիտեի Հայաստանի վերաբերյալ 5-րդ կարծիքում վիճակագրության ոլորտին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված գործողություններից։
Բացի այդ, նախագծով վերանայվել են նաև մի շարք դրույթներ՝ կապված թվայնացման գործընթացի կատարելագործման և տարբեր տեղեկատվական բազաների ինտեգրման հետ։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով նախատեսվում է բուժաշխատողների ռեգիստրում ներառել նաև կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), որը բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտի ներդրման քայլերից մեկն է։
Բացի այդ, նախագծով ռեգիստրում գրանցվելու և անձնական հաշիվ վարելու իրավասությունը վերապահվել է միայն բուժաշխատողին, իսկ գործատուին հնարավորություն է տրվել ռեգիստրում տեսնել բժշկական հաստատությունում տվյալ պահին աշխատող բուժաշխատողների անձնական հաշիվները՝ միայն դիտման ռեժիմում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել 2024 թվականի ապրիլի 4-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-164-Ն օրենքի կիրարկումը, հստակեցնել ռեգիստրում գրանվող սուբյեկտների կազմը, ավելացնել պահանջվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի առկայությունը ռեգիստրում։
Հարկ է նշել, որ ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները)՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 23․2-րդ կետի կատարման հետ։
-
Քննարկվել է
02.09.2024 - 17.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1106
Տպել