«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
13 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․Կարգավորման ենթակա խնդիրը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական փաթեթի շահառու կազմակերպություն համարելը, իսկ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք` սոցփաթեթի շահառու:
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ի ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 258-Ա որոշման (այսուհետ` Որոշում) ընդունմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարումը վերապահվել է ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` ՊՈԱԿ)։
Որոշման համաձայն ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ՝ Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմամբ զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումները դադարեցրել են իրենց գործունեությունը։
Նշենք, որ նշված ստորաբաժանումների աշխատողները ունեցել են տարբեր կարգավիճակներ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայողներ, հարկային ծառայողներ, մաքսային ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ, որոնք իրենք կարգավիճակով պայմանավորված համարվել են սոցփաթեթեի շահառուներ։ ՊՈԱԿ-ի ստեղծումից հետո Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության համապատասխան պաշտոնները զբաղեցնող անձինք նշանակվել են ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոններում։
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը․
Նախագծի ընդունումը պայմանավորված է Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմամբ զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոններ զբաղեցնող անձանց կարգավիճակի փոփոխությամբ: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կարգավորել ՊՈԱԿ-ի աշխատակիցների սոցիալական փաթեթի շահառու համարվելու հետ կապված հարցերը, մասնավորապես` այն կապահովվի վերջիններիս առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախմբի ֆինանսավորման հարցը:
- Կարգավորման ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ՊՈԱԿ-ը կհամարվի սոցիալական փաթեթի շահառու կազմակերպություն, իսկ ՊՈԱԿ–ի աշխատողները` սոցփաթեթի շահառուներ,:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
27.08.2024 - 17.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 943
Տպել