Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2022թ.-ի դեկտեմների 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն), որը իր գործունեության բնույթով պայմանավորված ևս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, բացի դա, Ծառայությունը իր գործունեության առանձահատկություններով պայմանավորված ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաև իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։ Ներկայումս, «Պետական գաղտնիքի մասին» 2023թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Մինչդեռ՝ իր առջև դրված խնդիրներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է Ծառայությանը հնարավորություն տալ Օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ՝ առանց Լիազոր մարմնի միջնորդավորվածության և վերահսկողության։

  Առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Ծառայության գործունեության առանձնահատուկ և գաղտնի բնույթով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Ծառայության գործառույթներն իրականացվել են Լիազոր մարմնի կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կողմից՝ առաջարկվող կարգավորումները նախորդիվ ժամանակահատվածում պրակտիկորեն կիրառելի են եղել նրանց համար։ Այլ կերպ, այն դեպքում երբ արտաքին հետախուզության գործառույթը ևս իրականացվել է լիազոր մարմնի կողմից, վերջինս ինքն է իրականացրել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու, պետական գաղտնիքի պաշտպանության և այլ գործառույթները, այսինքն՝ առաջարկվող կարգավորումը Ծառայության ստեղծմանը նախորդած ժամանակահատվածում պրակտիկորեն կիրառված է եղել և նման կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին Ծառայություն ձևավորելու անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է.

- Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիարզորություն,

- Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչկանա հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով,

- Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արտաքին հետախուզության ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցրեում։ Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» մաս 1֊ում նշված Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման վերաբերյալ դրույթից։

  • Քննարկվել է

    23.08.2024 - 07.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արտաքին հետախուզության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1191

Տպել