Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

       «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՈՏԱՅՔ-8 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ ՀԱՍՏԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      Սույն նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի,«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024թվականի հուլիսի 8- թիվ 2-8 դրական եզրակացությունը և Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների(բնակավայրերի)գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման,փոփոխման կարգի 61-րդ մասի դրույթները։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի համաձայն հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք հաշվի առնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքների ավագանիների հաստատմանը:

Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն գլխավոր հատակագծով կանոնակարգվում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը և  սահմանում է համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի նպատակային և գործառնական նշանակությունը, դրանց օգտագործման ռեժիմներն ու պարտադիր պահանջները։

 «Հայասատանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի(Ակունք,Նոր գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս,Զովաշեն,Սևաբերդ,Զառ)բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-8 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝Գլխավոր հատակագծի և գոտևվորման մասերով» Ակունք համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։ 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ քաղաքաշինության բնագավառում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունները կանոնակարգելու քաղաքականություն։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կազմում ներառված բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության ապահովումը։

4 Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ համայնքի բյուջեում եկամուտների զգալի ավելացում է կանխատեսվում կապված հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման դեպքում հողատերերի կողմից հողամասի նպատակային նշանակության և փոփոխության պահին գործող կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ։

 

 

 

  • Քննարկվել է

    22.08.2024 - 06.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 910

Տպել