«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին»
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության պահանջով։
- Առկա իրավիճակն ու խնդիրները
Աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք ապահովում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի թափանցիկ մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս առումով մշակութային աճուրդները ճկուն հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում արվեստի շուկայի տեղաշարժերը և դինամիկ զարգացումները: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: Մասնավորաբար, կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է արվեստի պատկերասրահների և աճուրդային տների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման և արվեստի նոր միտումների ձևավորման գործում: Միաժամանակ, արվեստի ստեղծագործությունների բաց հոսքերը և թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու և պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռք բերման տեսանկյունից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր էկոհամակարգի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թանփանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունմամբ կապհովվի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը չի բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրից:
-
Քննարկվել է
22.08.2024 - 11.09.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 841
Տպել