ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N -Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ,
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
-ի N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման (այսուհետ` Հարցում) և հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման հետ կապված հարաբերությունները։
- Հարցումը կատարվում է հարկային հսկողության շրջանակներում` համաձայն սույն կարգով սահմանված ձևի` հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով: 3. Հարցումը համարվում է հարկ վճարողի կողմից ստացված հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու հաջորդ օրը:
- Հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը (այսուհետ` Քաղվածք), հարկ վճարողը սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձը` հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հարկային մարմին: Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկ վճարողի կողմից ենթակա է տեղադրման նաև հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում:
Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին է ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում` ոչ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)` հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար:
- Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում նամակի ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից դրված՝ ընդունման ամսաթիվը հավաստող օրացուցային կնիքի արտատիպը, իսկ առձեռն տրամադրելու դեպքում` այն հարկային մարմնում մուտքագրվելու օրը: Քաղվածքի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում Քաղվածքը հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում այն էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրը:
Ձև
ՀԱՐՑՈՒՄ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․
|
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկային հսկողություն իրականացնող ստորաբաժանման անվանումը՝
_______________________________________________________________________________
|
2․
|
Հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն`
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
|
3.
|
Հարկային հսկողության տեսակը`
______________________________________________________________________________
|
4․
|
Հարկային հսկողության հիմք հանդիսացող փաստաթղթի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը`
_____________________________________________________________________________
|
5.
|
Հարկային հսկողության ժամանակահատվածը`
«___»____________ 20 թ․ - «___»____________ 20 թ․
|
6․ Սույն հարցումն ուղարկվում է՝ ՀՀ հարկային օրենսգրքի 350.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ՀՀ հարկային օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքն ստանալու նպատակով:
Սույն հարցման 5-րդ կետով նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար առևտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը (բնօրինակ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած իրավական ակտերով նախատեսված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, պետք է ներկայացվի հարկային մարմին` սույն հարցումն ստանալուն հաջորդող երեք, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձանց կողմից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Մեկից ավելի բանկային հաշիվների առկայության դեպքում հարկային մարմին է ներկայացվում բոլոր բանկային հաշիվների (այդ թվում` ոչ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում բացված հաշիվների) քաղվածքները (բնօրինակները)` հարցմամբ նշված հարկային հսկողության ժամանակահատվածի համար:
Նշված ժամկետում բանկային հաշվի քաղվածքը չտրամադրվելու դեպքում հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքն ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Հարկային հսկողություն իրականացնող
պաշտոնատար անձ (անձինք).
______________________________
(անունը, ազգանունը)
|
_________________
(ստորագրությունը)
|
|
|
|
|