Հիշել նախագիծը
«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդուարդ Կարապետյան 21.02.2018 09:20:26 | Առաջարկում եմ ավելացնել համապատասխան դրույթներ, որով հաշտարարը կարող է վավերացնել կողմերի միջև կնքված հաշտությունը և այդ կերպ վավերացված հաշտությունը պարտադիր է կողմերի համար, ենթակա չէ փոփոխության առանց հաշտարարի կրկնակի վավերացման: ինչպես նաև այն հիմք է հանդիսանում հետագայում դատավարության ընթացքում: | Չի ընդունվել: | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի իրավասությանն է վերապահված հաշտարարության արդյունքում կնքված հաշտության համաձայնության հաստատումը: Բացի այդ, չեն ներկայացվել առաջարկվող կարգավորման անհրաժեշտության հիմնավորումները: |
2 | Լիանա Բաբաջանյան 21.02.2018 14:18:21 | Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<25 տարին լրացած և բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող գործունակ ֆիզիկական անձը>>: Այլապես կստացվի, որ երկրաբանը կամ վիրաբույժը նույնպես կարող է դառնալ հաշտարար: Նախագիծը ԻԿԿ-ից հեռացնելու մասով հաշտարարին չափազանց մեծ կախվածության մեջ է դրել ԻԿԿ-ից՝ փաստացի չնախատեսելով կազմակերպությունից հեռացնելու մասին որոշման բողոքարկման կարգ: Առաջարկում եմ նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը հինգ օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամին և արդարադատության նախարարություն: Հաշտարարը, որի վերաբերյալ ԻԿԿ-ից հեռացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, իրավունք ունի որոշումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրում այն բողոքարկելու դատարան>>: | Ընդունվել է մասնակի: | Նախագծով սահմանվել է, որ արտոնագրված հաշտարարի որակավորում ստանալու համար կարող են դիմել նախկին դատավորները և իրավաբան գիտնականները, ինչը ենթադրում է, որ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը: Միաժամանակ, Նախագիծը հնարավորություն է ընձեռում այլ մասնագիտացում և հաշտարարության հմտություն ունեցող անձանց հավակնել համապատասխան որակավորում ստանալուն: Առաջարկի մյուս մասով Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |