Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
4 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 618 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխանեցման հանգամանքներով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2024 թվականի մայիսի 2-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վերակազմավորելու աշխատանքները: Սահմանված ժամկետների համաձայն ս.թ. հուլիսի 15-ին Հիմնադրամը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Գրանցման պահից մեկնարկել են ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող գործընթացների իրականացումը:
Հոգաբարձուների խորհրդի ձևավորման աշխատանքները սերտորեն փոխկապակցված են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի հետ, որով Նախարարությունը լիազորված է հաստատելու Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Տվյալ նախագիծը շրջանառվել է՝ կարծիքների հավաքագրման նպատակով և ներկայում տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի հանրային քննարկման ավարտը նախատեսված է ս.թ. օգոստոսի 14-ին: Հոգաբարձուների խորհրդի ձևավորման նպատակով ժամկետների երկարացման համար հիմք են հանդիսանում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Որոշման նախագծով նախատսվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացը իրականացնել «Կինեմատոգրաֆիայի մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներին համապատասխան ընթացակարգերով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան կիրականացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշների հաստատման գործընթացը, հաջորդիվ՝ կկազմակերպվեն հոգաբարձուների խորհրդի անդամների հայտագրման և ընտրության գործընթացները: Խորհրդի կազմը հաստատելուց հետո կկազմակերպվի Հիմնադրամի տնօրենի մրցույթը:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 - Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:
- Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Քննարկվել է
14.08.2024 - 02.09.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 945
Տպել