Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
22 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սմբատ Շահինյան 13.08.2024 09:47:25 | Դիմում ( Տեղեկատվություն տրամադրելու մասին) Հարգել պարոն Հովհաննիսյան Հարգելի պարոն Բադասյան ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ին կայացված թիվ 553-Ն Որոշմամբ սահմանվել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորուման իրականացման կարգը ՝ ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի միջոցով (այսուհետ Մոդել), իսկ Որոշմանը կից հավելվածով (այսուհետ ՝ Կանոններ) սահմանվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ՝ Ջրեր) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական Մոդելի դրոշմավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Որոշման 1-ին կետով սահմանված ժամկետին նախորդող օրը ներառյալ ներկայացված՝ օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ դրոշմապիտակների տրամադրման հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների հետ կապված անցումային դրույթներ։ Ինչպես Որոշման, այնպես էլ Կանոնների կիրառման հետ կապված հարաբերությունների և դրանց դրույթների գործնականում կյանքի կոչելու ընթացակարգերը բացահայտելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ և 75-րդ հոդվածները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն քննարկվող նորմերի կիրառման գործընթացի կազմակերպման վերաբերյալ։ Եվ՛ Որոշմամբ, և՛ Կանոններով սահմավում է Մոդելի ներդրման իրավակարգավորումները, սակայն նորմատիվ իրավական ակտի տեքստում բացակայում է որևէ իրավակարգավորում, որով տնտեսվարող սուբյեկտը կկարողանա պատկերացում կազմել նույնականացման միջոցների ձեռք բերման և գործնականում կիրառման իրավահարաբերությունների մասին, ուստի խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի հարցերի մասին՝ 1․ Ի՞նչ ընթացակարգով տնտեսվարող սուբյեկտը կարող է ձեռք բերել Մոդելով սահմանված նույնականացման միջոցները և ո՞ր պետական կամ ոչ պետական կազմակերպությունն է տրամադրում դրանք։ 2․ Արդյո՞ք նույնականացման միջոցները տնտեսվարող սուբյեկտին տրամադրվելու են անհատույց, թե հատուցմամբ, եթե հատուցմամբ, ապա որքա՞ն է կազմելու հատուցման արժեքը և ի՞նչ գնային քաղաքականությամբ է ձևավորվելու նույնականացման միջոցի արժեքը, նույնականացման միջոցի հատուցմամբ ձեռք բերելու (գնելու) դեպքում ինչ ծառայություն է ստանում տնտեսվարող սուբյեկտը կամ ի՞նչ ապրանքային արժեք է ձեռք բերում տնտեսվարող սուբյեկտը։ 3․ Հաշվի առնելով այն, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է որևէ դրույթ նույնականացման միջոցները հատուկ թույլատվության առկայությամբ շրջանառության մեջ գտնվելու իրավակարգավորումներ, ուստի խնդրում եմ հայտնել ՝ արդյոք նույնականացման միջոցը չսահմանափակվա՞ծ շրջանառության ապրանքատեսակ է (օբյեկտ է), և դրա գինը ձևավորվելու է մրցակցային և հավասար պայմաններում , թե՞ նույնականացման միջոցը սահմանափակ շրջանառության ապրանքատեսակ է, և կարող է արտադրվել և վաճառվել միայն դրա թույլատվությունը ունեցող (լիցենզավորված) կազմակերպության կողմից, և արդյո՞ք դրա գինը ձևավորվելու է մենաշնորհային միջավայրում կամ հանրային ծառայությունները կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից սահմանված գնային քաղաքականությամբ ։ 4․ Մոդելի ներդրման նպատակն է ՀՀ-ում արտադրվող և իրացվող ապրանքների հետագծելիության ապահովումը շրջանառության բոլոր փուլերում, սակայն Մոդելի կիրառումը, բազմաթիվ հոսքագծեր շահագործող կազմակերպություններից կպահանջեն լրացուցիչ ֆինանսական ներդրումներ նոր սարքավորումներ ձեռք բերելու համար՝ արտադրական պրոցեսում նույնականացման միջոցի դակումն ապրանքի փաթեթի վրա ագրեգատացիայի ապահովման պահանջից ելնելով, արդյո՞ք Մոդելի ներդրման հետ մասին ընդունվել են օրենսդրական ակտեր, պետական սուբսիդիավորման ծրագրեր, հարկային արտոնություններ կամ տնտեսվարողին խրախուսելու այլ միջոցներ, որոնց միջոցով տնտեսվարողը հնարավորություն կունենա իր գործունեությունը համապատասխանեցնել նոր կարգին։ Ներկայիս ժամում 25000-ից 30000 հազար արտադրողականությամբ հոսքագիծ ունեցող կազմակերպությունների մոտ ագրեգատացիայի ապահովումն անհնար է, և նմանատիպ կազմակերպությունները նշված հոսքագծերը չշահագործելու հետևանքով կկրեն խոսոր վնասներ՝ իրացման ծավալների կտրուկ նվազմամբ պայմանավորված, արդյո՞ք նմանատիպ կազմակերպությունների հետ քննարկվել են նշված խնդրի առարկան և ի՞նչ լուծումներ են առաջարկվել։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ կամ կարող են տիրապետվել, օգտագործվել կամ տնօրինվել սոսկ որոշակի նպատակներով (սահմանափակ շրջանառու օբյեկտներ), որոշվում են օրենքով սահմանված կարգով։ Թվային դրոշմավորման կոդերի կիրառման հետ կապված հարցեր 1. Տրամադրվող թվային կոդերի համար ո՞վ պետքե վճարի, եթե կազմակերպությունները, ապա վճարված գումարները օրենքով սահմանված կարգով պիտի հաշվանցվեն, թե ոչ, հակառակ դեպքում կստացվի , որ ՊԵկ-ին օրենքով սահմանված կարգով տրված վերահսկողության լիազորությունների իրականացման համար, պիտի կազմակերպությունները վճարեն, եթե այո, ապա արդյոք այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: 2. Տվյալ ծրագրի նպատակն է ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացումը, որը կապահովի իրցվող ապրանքների հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում, սակայն այդ տեղեկատվական համակարգի կիրառումը, բազմաթիվ հոսքագծեր շահագործող կազմակերպություններից կպահանջեն լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումներ, արդյոք պատրաստվուն է պետությունը սուբսիդավորել այդ համակարգերը ձեռք բերելու համար: 3. Իրցվող ապրանքների հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում ապահովելու համար, արտադրությամբ զբաղվող ընկերություներից կպահանջի ապրանքների փաթեթավորումն իրականացնել ագրեգատացիայի կիրառումով, արդյոք ոսումնասիրվել են ՀՀ-ում արտադրությամբ զբաղվող ընկերություներում առկա արտադրական հոսքագծերի հնարավորությունները, որտեղ ապրանքները իրացվում են շրջանառելի տարա համարվող արկղերով կամ որտեղ ապրանքները փաթեթավորվում են պոլիէթիլենային թաղանթներով, նման դեպքերում ինչ ձևով պետք է լրացուցիչ կոդը փակցվի փաթեթավորվող ապրանքի վրա, տեխնոլոգիապես հնարավոր է արդյոք պոլիէթիլենային թաղանթի վարա, փաթեթում առկա ապրանքների կոդերի տվյալները գեներացված մեկ թվային կոդի տակ էլեկտրոնային տարբերակով դրոշմել: 4. Արտադրող ընկերությունները ՀՀ-ում ձևավորված ապրանքների իրացման շուկաի պահանջներից ելնելով ապրանքների իրացման զգալի մասը իրացնում են կամ իրենց ֆիրմային խանութների միջոցով կամ դիստրիբյուտրների մջոցով, եկու դեպքում էլ ապրանքների իրացումը կատարվում է ՀԴՄ-ներով և հիմնականում գնորդները հանդսանում են փոքր և միջին կարգի մանրածախ առևտրի կետեր, ինչպես նաև ֆիզիկական անձիք: Նշված գնորդների կողմիծ գնված ապրանքները շատ հաճախ լինում են մեծաքանակ և նման դեպքերում, եթե գնված բոլոր ապրանքները հատի առ հատիկ պետք է անցկացվեն թվային կոդերը կարդացող սարքով, ապա կստացվի, որ ապրանքները պիտի փաթեթներից հանվեն, որը հակասում է գնորդի ցանկությանը, քանի որ այն կխոչնդոտի ապրանքների տեղափողմանը և պահպանմանը, միաժամանակ չի բացառվի, որ նշված ապրանքները վերավաճռվեն և կրկնակի անգամ անցնեն թվային կոդերը կարդացող սարքով, որն էլ կհակասի թվային կոդերի կիրառման կարգին, ինչպես նաև կխոչնդոտի վերհսկողության իրականացմանը: 5. Շրջանառելի տարաներով ապրանքները արտադրող ընկերությունները, հասարակական սննդի ոլորտներին նմանատիպ ապրանքները մատակարարում են արկղերով, տվայլ պայմաններում արկղերը նունպես շրջանառելի տարա են համարվում, այս պարագայում հոսքագծերի առանձնահատկությունից ելնելով ապրանքների փաթեթավորման ագրեգատացիան ապահովելը անհնարին է, քանի որ արկղերը որպես շրջանառելի տարա բազմաթիվ անգամ օգտագործվում են արտադրական պրոցեսում, իսկ նման իրավիճակում գներացնող թվային կոդերի քանակը Նշված հարցերի պատասխանները չունենալով, տնտեսվարողները կհայտնվեն անելանելի վիճակում և ՀՀ տարածքում գործող փոքր և միջին մանրածախ առևտրի կետերը, եթե ՀՀ կառավարության կողմից չստանան չստանան համապատասխան աջակցության, ապա հտևանքները շատ ծանր են լինելու: | Նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել |