Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի
N 707-Ն որոշման մեջ փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկիրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից ուղարկված տեղեկատվությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել է դրանք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ ներառելու գործընթաց: Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկում ներառված նոր տեսակի պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվում է սահմանել նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը Հայաստանի Հանրապետության կառավարության 27.06.2018 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ 707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Կսահմանվի մի շարք պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը:
Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, պրեկուրսորների զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված հավելված 3-ում ներառելու կապակցությամբ այլ իրավական ակտերոմ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Նախագծի ընդունման կապակցությամբլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ուղղակիորեն սահմանված չլինելով ռազմավարական փաստաթղթերով, այդուհանդերձ, բխում է ՀՀ Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1671-Լ որոշմամբ հաստատված հավելվածի ժամանակացույցի 1-ին և 3-րդ կետերից:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
12.08.2024 - 27.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1329
Տպել