Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած հանրային սննդի կետերում առկա ներքին հսկողության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Որոշման 3-րդ Հավելվածով հաստատված Հանրային սննդի կազմակերպությունների համար ստուգաթերթում անհրաժեշտություն է առաջացել սահմանել վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (այսուհետև՝ ՎՎՀԿԿ) համակարգի ներդրված լինելու պահանջի վերաբերյալ հարց։

Միաժամանակ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 52 որոշումը, անհրաժեշտություն է առաջացել նաև Որոշման 3-րդ կետով նախատեսված՝ N 18 հավելվածի «Ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար» ստուգաթերթի համար ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը փոխարինել 2025 թվականի հուլիսի 1-ով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» N 880 որոշման 10-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Սննդամթերքի արտադրության (պատրաստման)  գործընթացների իրականացման ժամանակ, այդ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի նույն հոդվածի 3-րդ մասում շարադրված՝ վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) (անգլերեն տարբերակը՝ HACCP – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը արդեն իսկ պարտադիր են հանրային սննդի օբյեկտների համար: ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածով սահմանվել է սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում (նախնական արտադրության գործառնություններից հետո) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ժամանակացույցը: Հաշվի առնելով, որ ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակումը, ներդրումը և իրականացումը պարտադիր է հանրային սննդի օբյեկտների համար, անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N266-Ն որոշման մեջ:

Միաժամանակ Որոշման 1-ին կետով հաստատված այլ ստուգաթերթերում իրականացվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ դարձնելու Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները։

  1. Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:   

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

 

  • Տևողություն

    12.08.2024 28.08.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 494

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: