Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________ 2024 թվականի N ____ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու մասին» N 523-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

          1) հավելվածի՝ 4-րդ գլխի 31-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 31.1-ին կետ.

     «31.1. Սույն կանոնների 31-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին։»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                        Հայաստանի Հանրապետության

                                                      վարչապետ                                                        Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    08.08.2024 - 29.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1062

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ