Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի ապրիլի 22-ին ԵՏՀ Խորհրդի № 39 որոշմամբ  Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է սակագնային քվոտա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0  ծածկագրերին դասվող կարի թելերի համար։ Սակագնային քվոտայի ծավալը կազմում է 38,1, 22,7, 26 տոննա համապատասխանաբար, և արտոնությունը գործում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Որոշման մեջ նախատեսվում է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել  2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» № 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024-2025 թվականների համար հատկացված կարի թելերի որոշակի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի 2024 թվականի ապրիլի 22-ի № 39 ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան  Հայաստանի Հանրապետություն կարի թելերի ներմուծման գործընթացը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․1․ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի № 138-Լ «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում ԵԱՏՄ շուկայում, մրցակցության շարունակական աճը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0  ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    08.08.2024 - 23.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 732

Տպել