Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

-- ---------- 2024 թվականի №----Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնների 38-րդ կետում «վճար» բառից հետո լրացնել «, իսկ ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ նաև այդ կետով սահմանված վճար» բառերը,
2) Կանոնների 45-րդ կետում «արժեքին» բառից հետո լրացնել «, իսկ ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով նախատեսված դեպքերում՝ ներառում է նաև այդ կետով սահմանված վճարի մեծությունը» բառերը,
3) Կանոնների 51-րդ կետում «Միացման վճարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով սահմանված վճարի մասի)» բառերը․
4) Կանոնների 52-րդ և 53-րդ կետերում «Միացման վճարի գումարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով սահմանված վճարի մասի)» բառերը,
5) Կանոնների 59-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Տեխնիկական պայմաններով Միացման դեպքում ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով նախատեսված անձինք նախքան Տեխնիկական պայմանների ստացման համար դիմելը վճարում են նույն կետով սահմանված վճարը։»,
6) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 6.1
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԻԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

65.1. Այն ոչ կենցաղային սպառում ունեցող Դիմող անձինք և բազմաբնակարան շենքերի ու կառուցապատվող թաղամասերի կառուցապատողները, որոնց Գազասպառման համակարգի տեղակայման տարածքները գտնվում են Երևան քաղաքում կամ միացվում են Երևան քաղաքի Գազամատակարարման ցանցին, Երևան քաղաքի գազամատակարարման ռեժիմների բարելավման ու քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու համար Մատակարարին վճարում են՝
1) մինչև 2 000 մ3/ժ սպառման հզորության համար՝ 172 700 դրամ 1մ3/ժ-ի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) 2 000 մ3/ժ սպառման հզորությունը գերազանցող մասի համար՝ 100 200 դրամ 1մ3/ժ-ի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
65.2. ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով սահմանված վճարը չեն վճարում՝
1) ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձինք (կառուցապատողները), որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հավանություն տրված՝ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ուղղությամբ Գազամատակարարման ցանցին Միացման համար, Գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված Գազամատակարարման ցանցն անհատույց հանձնել են Մատակարարին,
2) առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձինք, (կառուցապատողները), որոնք դիմել են Ծրագրով սահմանված ուղղությամբ Գազամատակարարման ցանցին Միացման համար, Գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված Գազամատակարարման ցանցն օտարել են Մատակարարին 100 000 դրամով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան
-- -------------------- 2024թ.

  • Քննարկվել է

    05.08.2024 - 21.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 885

Տպել