ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Վկայակոչված օրենքն իր ուժը կորցրել է 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքի ուժով, և «Տարածական տվյալների մասին» ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանվել է այլ բովանդակությամբ լիազորող նորմ, համաձայն որի՝ տարածական տվյալների ոլորտում Կառավարության իրավասություններից է՝ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների հաստատումը:
Այսինքն՝ «Տարածական տվյալների մասին» օրենքում ներկայումս բացակայում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը հաստատելու համապատասխան լիազորող նորմը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանվել է բազային տարածական տվյալների դասակարգումը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներին և լիազորող նորմին:
Հաշվի առնելով նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի զարգացման միտումները, ինչպես նաև բազային տարածական տվյալների ստեղծման և ստանդարտացման նոր տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառումն անհրաժեշտություն է առաջացել տարածական տվյալների էլեկտրոնային միասնական բազայի կառուցվածքում կատարել փոփոխություն և լրացումներ, մասնավորապես սույն նախագծի 1-7-րդ, 9-րդ և 11-րդ գլուխներում:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Արդյունքում փոփոխված և լրամշակված իրավական ակտը, ապահովվելու է տարածական տվյալների միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտացում, որն էլ իր հերթին նպաստելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածի միջոցով տարբեր շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ պետական մարմինների, բազային և թեմատիկ տարածական տվյալների առավել արդյունավետ փոխանակման, տարածման, ինչպես նաև համակարգի փոխգործելիությանը:
- 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշմամբ հաստատված՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրից:
-
Քննարկվել է
01.08.2024 - 17.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
17.08.2024 12:45
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1184
Տպել