Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2024 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

  • որոշման վերնագրում «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերը,
  • որոշման 2-րդ կետում լրացնել նոր 6-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ․

«6) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները` համաձայն N 9 հավելվածի,»,

3) որոշումը լրացնել նոր N9 հավելվածով` համաձայն հավելվածի,

4) որոշման N6 հավելվածի 1-ին կետում «էլեկտրոնային ՀԴՄ կիրառողները» բառերից հետո լրացնել «,բացառությամբ N 9 հավելվածով սահմանված դեպքի» բառերը,

5) որոշման N7 հավելվածի 2-րդ կետում «Էլեկտրոնային կտրոնը» բառերից հետո լրացնել «,բացառությամբ N 9 հավելվածով սահմանված դեպքի» բառերը։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

 

Հավելված

 

«Հավելված N 9

Հայաստանի Հանրապետության կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ նաև ՀԴՄ) էլեկտրոնային կտրոն:
  2. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:
  3. Սույն հավելվածի 1-ին կետում նշված` ուղևորափոխադրումների իրականացման դեպքում հաշվարկները կատարվում են միայն հարկային մարմնում գրանցված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով:

4․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու դիմում չի ներկայացվում։ Սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված պարտադիր վավերապայմաններին բավարարող առաջին էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացումը համարվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցում։

5․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան հնարավորություն է ընձեռում գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)՝

1) էլեկտրոնային կտրոնի համարը (ԿՀ).

2) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը).

3) էլեկտրոնային ՀԴՄ կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ էլեկտրոնային կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման դեպքում այդ կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակի հապավումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) էլեկտրոնային ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).

6) էլեկտրոնային կտրոնի գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) ծառայության անվանումը և կոդը.

8) ծառայության գումարը․

9) վճարման տեսակը․

10) հարկային մարմնի կողմից սահմանված ձևաչափով QR կոդը:

6․ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան հնարավորություն է ընձեռում ձևակերպել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վերադարձ: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի վերադարձվող կտրոնի համարը, գեներացման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, Վերադարձ նշումը: Սույն կետում նշված դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձը իրականացվում է ամբողջությամբ:

7․ Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում․

  • էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն չգեներացնելը,
  • ստացված ծառայության արժեքը չմուտքագրելը կամ այդ արժեքից ցածր արժեք մուտքագրելը,
  • էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վրա սույն հավելվածի 5-րդ կետում նշված որևէ տեղեկատվության բացակայությունը։
  1. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ սույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում չի համարվում գեներացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի չփոխանցելը ծառայություն ստացողին։
  • Քննարկվել է

    01.08.2024 - 16.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 939

Տպել