Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N922-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2024 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N922-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
  • 3-րդ կետում «սույն կարգին կից ձևի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքի։» բառերը,
  • լրացնել 6-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

«6․ Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված հետևյալ տեղեկատվության հիման վրա՝ անձնագիր կամ նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանք։ Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հարկային մարմնի տեղեկատվական համակարգը շնորհում է տեղեկությունը հարկային մարմին ստացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։
  • Քննարկվել է

    31.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 845

Տպել