ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ կառավարության որոշում
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ծրագրի նպատակն է բարելավել առաջադեմ գիտելիքի և հմտությունների մակարդակը Հայաստանում, բարձրացնել աշխատուժի մասնակցության մակարդակն ու աշխատուժի համապատասխանությունը տնտեսության ներկա և ապագա պահանջներին, ավելացնել առաջատար և զարգացող մասնագիտությունների գծով մրցունակ մասնագետների թիվը, նպաստել գործազրկության մակարդակի նվազմանը և ընձեռել աշխատելու ավելի լայն հնարավորություններ։
Ծրագրի շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացումը դիտարկվում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու, ինչպես նաև գիտելիքների, կարողությունների և նոր հմտությունների կատարելագործման, արդիականացման կամ ձեռք բերման համատեքստում, համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի, 4-րդ բաժնում սահմանված եզրույթի, այն է՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական կարողությունների զարգացումը անընդհատ լրացնող կրթություն։
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 908
Տպել