Նախագիծը չի ընդունվել
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2023 թվականի թիվ 2323-Ն որոշմամբ հաստատված 1104-11005 «Մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով շահառուներին պետական աջակցություն» միջոցառման կատարումը ապահովելու, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի թիվ 1902-Լ որոշման Հավելված 1-ի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 4․2 «Մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների զարգացում» կետի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ, ընդ որում սահմանված են հետևյալ արդյունքային ցուցանիշները․
- 4․2 կետում՝ Կատարել տարեկան 10.000 վերապատրաստում՝ լայն մարզային բաշխվածությամբ, որին հնարավոր կլինի հասնել սույն նախագծով առաջարկվող N 2 հավելվածով սահմանված միջոցառման ընդունմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վիճակագրական ակնարկ
- Համաձայն Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի տվյալների, 10 տարիների ընթացքում (2010-2019 թթ.) ՀՀ աշխատանքային ռեսուրսների ընդհանուր թիվը նվազել է 188.6 հազար մարդով, կամ շուրջ 8%-ով՝ չնայած 2018 և 2019 թվականներին արձանագրված աճին (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Աշխատաշուկայի հիմնական ցուցանիշները
(տարեկան միջինը, հազ. մարդ)
Ցուցանիշ |
|
2010թ. |
|
2015թ. |
|
2017թ. |
2018թ. |
2019թ. |
Աշխատանքային ռեսուրսներ |
|
2389.7 |
|
2106.6 |
|
2021.3 |
2196.4 |
2201.1 |
որից՝ |
||||||||
Աշխատուժից դուրս բնակչություն |
|
926.3 |
|
790.3 |
|
790.6 |
902.5 |
883 |
Աշխատուժ |
|
1463.3 |
|
1316.4 |
|
1230.7 |
1293.8 |
1318.1 |
որից՝ |
||||||||
Զբաղվածներ |
|
1185.2 |
|
1072.6 |
|
1011.7 |
1048.5 |
1077.4 |
Գործազուրկներ |
|
278.2 |
|
243.7 |
|
219 |
245.4 |
240.8 |
Գործազրկության մակարդակ |
|
19% |
|
18.5% |
|
17.8% |
19% |
18.3% |
Աղբյուր՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե
Աղյուսակի 1-ից երևում է նաև, որ, չնայած 2018-2019 թթ. արձանագրած աճին, 10 տարվա կտրվածքով համապատասխանաբար նվազել են նաև աշխատուժի ցուցանիշները՝ 2019 թ. ամփոփ տվյալների դրությամբ կազմելով շուրջ 1.318 մլն. մարդ (2010 թ. 1.463 մլն. մարդու փոխարեն): Դրա արդյունքում ՀՀ աշխատուժի մասնակցության մակարդակը 10 տարվա ընթացքում 61.2%-ից նվազել է՝ 2019 թ-ին կազմելով 59.9%:
- Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից վերջին տարիներին վերանայվել է աշխատանքի շուկայի վիճակագրության վարման մեթոդաբանությունը, ինչով պայմանավորված Աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշներն ամբողջապես համադրելի չեն միմյանց հետ: Սակայն նվազող դինամիկան առկա է, իսկ 2020 թ. համապատասխան ցուցանիշներն էլ ավելի են նվազել. ՀՀ աշխատանքային ռեսուրսների ընդհանուր թիվը կազմել է 2.2 մլն. մարդ, իսկ աշխատուժը՝ 1.287 մլն. մարդ (աշխատուժի մասնակցության մակարդակը` 58.5%):
- Ավելին, աշխատուժի մասնակցության մակարդակի առկա ցուցանիշով, համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) տվյալների[1], Հայաստանը տեղ է զբաղեցնում աշխարհի երկրների երկրորդ հարյուրյակում՝ Բանգլադեշի, Կոստա-Ռիկայի, Մոնղոլիայի, Ղրղզստանի հարևանությամբ, ինչն, անկախ տարիների ընթացքում արձանագրած աճի կամ նվազման, ինքնին շատ ցածր ցուցանիշ է:
Այս ցուցանիշով աշխարհի որոշ առաջատար, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ և բնակչությամբ կամ տնտեսությամբ Հայաստանի հետ համադրելի մի շարք երկրների արդյունքները ներկայացված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2. Աշխատուժի մասնակցության մակարդակն՝ ըստ երկրների
Երկիր |
Ցուցանիշ |
Տարեթիվ |
|
Երկիր |
Ցուցանիշ |
Տարեթիվ |
Քաթար |
88.1% |
2019 |
|
Լիտվա |
62.6% |
2020 |
ԱՄԷ |
80.1% |
2019 |
|
ՌԴ |
61.9% |
2020 |
Իսլանդիա |
79.0% |
2020 |
|
Իսրայել |
61.8% |
2020 |
Շվեդիա |
73.3% |
2020 |
|
Ուրուգվայ |
61.0% |
2020 |
Բելառուս |
70.4% |
2020 |
|
Սլովակիա |
59.0% |
2020 |
Ղազախստան |
69.2% |
2020 |
|
Ղրղզստան |
58.8% |
2018 |
Շվեյցարիա |
67.9% |
2020 |
|
Սլովենիա |
57.8% |
2020 |
Էստոնիա |
63.6% |
2020 |
|
Վրաստան |
50.5% |
2020 |
Աղբյուր՝ Համաշխարհային բանկ
Աշխատուժի մասնակցության նման ցածր մակարդակը տնտեսության, ինչպես նաև դրա հետագա հարատև աճի համար ռիսկեր է ստեղծում:
- Տնտեսության վրա բացասական ազդեցությունն ավելի է խորանում աշխատուժի ցածր արտադրողականության հետևանքով: Հայաստանի Հանրապետությունում մեկ աշխատանքային ժամում մեկ աշխատողի կողմից ստեղծված ավելացված արժեքի՝ մեկ շնչի արտադրողականության ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 3-ում ստորև:
Աղյուսակ 3. Տնտեսության արտադրողականությունը ՀՀ-ում
(տարեկան միջինը, ԱՄՆ դոլար/ժամ)
Ցուցանիշ |
2015թ. |
2016թ. |
2017թ. |
2018թ. |
2019թ. |
Մեկ աշխատաժամում ստեղծված ավելացված արժեք (նոմինալ) |
4.9 |
5.2 |
5.6 |
5.9 |
6.0 |
Մեկ աշխատաժամում ստեղծված ավելացված արժեք (գնողունակության պարիտետով) |
13.5 |
15.6 |
17.4 |
18.3 |
18.5 |
Աղբյուրներ՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե, ՀՀ Կենտրոնական բանկ, ՀԲ
- Աղյուսակ 3-ից երևում է արտադրողականության տարեցտարի արձանագրվող աճը: Չնայած դրան, գլոբալ մակարդակում դա համարվում է ցածր ցուցանիշ՝ բազմապատիկ անգամ զիջելով բազմաթիվ երկրների ցուցանիշներին: Համեմատության համար Աղյուսակ 4-ում ներկայացված են 2019 թ.-ի դրությամբ մեկ աշխատաժամի հաշվով ՀՆԱ-ի՝ արտադրողականության ցուցանիշները (գնողունակության պարիտետով) աշխարհի մի շարք առաջատար տնտեսությունների համար, ինչպես նաև ԵՄ, Մեծ յոթնյակի (G-7) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների ագրեգացված միջին ցուցանիշները:
Աղյուսակ 4. Արտադրողականությունն՝ ըստ երկրների և միավորումների
(տարեկան միջինը, ԱՄՆ դոլար/ժամ, գնողունակության պարիտետով)
Երկիր / միավորում |
Ցուցանիշ |
|
Երկիր / միավորում |
Ցուցանիշ |
Իռլանդիա |
102.4 |
|
Թուրքիա |
45.4 |
Լյուքսեմբուրգ |
98.6 |
|
Սլովակիա |
43.9 |
Նորվեգիա |
84.3 |
|
Իսրայել |
43.2 |
Դանիա |
74.8 |
|
Լիտվա |
42.1 |
Շվեյցարիա |
74.7 |
|
Ռուսաստանի Դաշնություն |
26.7 |
Բելգիա |
72.2 |
|
|
|
ԱՄՆ |
71.6 |
|
G-7 |
63.3 |
Շվեդիա |
70.3 |
|
Եվրոյի գոտի (19 երկրներ) |
59.5 |
Ֆրանսիա |
67.4 |
|
ԵՄ (27 երկրներ) |
54.4 |
Սլովենիա |
45.4 |
|
ՏՀԶԿ երկրներ |
52.2 |
Աղբյուր՝ ՏՀԶԿ
- Ինչպես երևում է աղյուսակ 4-ից, մեկ աշխատաժամում ստեղծված ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը 5.5 անգամ զիջում է առաջատար Իռլանդիային, իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանից ետ է մնում շուրջ 1.5 անգամ: Ցածր արտադրողականությունը ուղղակիորեն նվազեցնում է տնտեսության արդյունավետությունը, մրցունակությունը և ստացվող աշխատավարձերի ու եկամուտների չափը:
- Ցածր արտադրողականության պատճառներից են, մասնավորապես.
- Զբաղվածության ներկայիս ոլորտային կառուցվածքը, երբ ցածր ավելացված արժեք ապահովող ոլորտներում, որտեղ ավելի արդյունավետ նոր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, ներգրավված են մեծ թվով զբաղվածներ: Օրինակ, ՀՀ գյուղատնտեսության ոլորտում 2019թ. ամփոփիչ տվյալներով ներգրավված է եղել 235.6 հազար մարդ (ևս ավելի քան 100000 մարդ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ միայն սեփական սպառման համար՝ ներառված չեն այս վիճակագրության մեջ) կամ զբաղվածների 21.9%-ը` ապահովելով ՀՆԱ ընդամենը 11.5 %-ը[2]:
- Աշխատուժի կրթական մակարդակը, երբ աշխատուժի և զբաղվածության կառուցվածքում (տե՛ս աղյուսակ 5 և 6), համապատասխանաբար, միայն 31 և 32 %-ն ունեն բարձրագույն և հետբուհական կրթություն, իսկ, համապատասխանաբար, 45 և 44 %-ը չունեն նույնիսկ նախամասնագիտական (արհեստագործական) կրթություն:
Աղյուսակ 5. Աշխատուժի կառուցվածքն՝ ըստ կրթական մակարդակների
(տարեկան միջինը, հազ. մարդ)
Կրթական մակարդակ |
|
2010թ. |
|
2015թ. |
|
2017թ. |
2018թ. |
2019թ. |
Բարձրագույն, հետբուհական |
|
334.4 |
|
379.5 |
|
365.0 |
361.4 |
410.6 |
Միջին մասնագիտական |
|
348.4 |
|
271.7 |
|
238.1 |
260.5 |
269.9 |
Նախամասնագիտական |
|
40.2 |
|
36.0 |
|
42.3 |
48.6 |
48.0 |
Միջնակարգ ընդհանուր |
|
620.2 |
|
561.3 |
|
533.3 |
553.3 |
523.5 |
Հիմնական ընդհանուր |
|
103.5 |
|
63.6 |
|
49.5 |
66.2 |
64.6 |
Տարրական և ցածր |
|
16.7 |
|
4.2 |
|
2.5 |
3.9 |
1.5 |
Աղբյուր՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե
Աղյուսակ 6. Զբաղվածության կառուցվածքն՝ ըստ կրթական մակարդակների
(տարեկան միջինը, հազ. մարդ)
Կրթական մակարդակ |
|
2010թ. |
|
2015թ. |
|
2017թ. |
2018թ. |
2019թ. |
Բարձրագույն, հետբուհական |
|
269.2 |
|
311.7 |
|
299.7 |
301.9 |
346.7 |
Միջին մասնագիտական |
|
277.6 |
|
212.0 |
|
194.9 |
201.0 |
214.4 |
Նախամասնագիտական |
|
32.0 |
|
29.6 |
|
33.1 |
38.4 |
40.0 |
Միջնակարգ ընդհանուր |
|
502.5 |
|
461.7 |
|
441.0 |
451.4 |
424.0 |
Հիմնական ընդհանուր |
|
87.9 |
|
53.8 |
|
40.6 |
52.0 |
50.9 |
Տարրական և ցածր |
|
15.9 |
|
3.8 |
|
2.4 |
3.8 |
1.4 |
Աղբյուր՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե
- Աշխատուժի հմտությունների առկա մակարդակը, երբ համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող Գլոբալ մրցունակության զեկույցի` 2019թ-ին Հայաստանն աշխարհի 141 տնտեսությունների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը: Համաշխարհային մրցունակության համաթվի հաշվարկի մեջ մտնող «Հմտություններ» ենթասյան ցուցանիշով Հայաստանը 61-րդ տեղում է, իսկ դրա բաղադրիչ կազմող առկա աշխատուժի հմտությունների մակարդակով՝ ավելի ցածր 84-րդ հորիզոնականում: Աղյուսակ 7-ում ներկայացված են ներկա աշխատուժի հմտությունների չափման բաղադրիչները՝ աշխարհում Հայաստանի համապատասխան դիրքով:
Աղյուսակ 7. Առկա աշխատուժի հմտությունները Հայաստանում, 2019թ.
Ցուցանիշ |
Դիրք*[3] |
|
Անձնակազմի պատրաստվածության մակարդակը |
Extent of staff training |
97 |
Մասնագիտական ուսուցման որակը |
Quality of vocational training |
86 |
Շրջանավարտների հմտությունների շրջանակը |
Skillset of graduates |
100 |
Թվային հմտությունները ակտիվ բնակչության շրջանում |
Digital skills among active population |
50 |
Հմուտ աշխատակիցներ գտնելու հեշտությունը |
Ease of finding skilled employees |
85 |
Աղբյուր՝ ՀՏՖ Գլոբալ մրցունակության զեկույց 2019
- Ներկայումս, Հայաստանում գործող բուհերի և այլ կրթական հաստատությունների շրջանավարտների մի ստվար հատված չի տիրապետում իրենց մասնագիտության համար գործատուների կողմից պահանջվող և մոտ ապագայում ակնկալվող հմտություններին: Կազմակերպությունները ստիպված են լինում լրացուցիչ մեծ ջանքեր գործադրել այդ բացը լրացնելու համար՝ վերապատրաստելով աշխատակիցներին։ Արդյունքում, հմուտ մասնագետների սակավությունն ու շրջանավարտների գիտելիքների և հմտությունների ցածր մակարդակը հանգեցնում են ոչ միայն արտադրողականության նվազման, այլև բիզնեսի վարման ծախսերի ավելացման, գործընթացների երկարաձգման և տնտեսության ներդրումային գրավչության նվազման: Նման խնդրի առկայությունն ամենօրյա կտրվածքով խոչընդոտներ է ստեղծում և վնաս հասցնում բիզնեսին: Այս համատեքստում անհրաժեշտություն կա, խորքային խնդիրները լուծելուն զուգահեռ, հավելյալ խթան հաղորդել տնտեսությանը և նվազեցնել խնդրի առկայությամբ պայմանավորված կորուստները:
- Համաձայն ՀՏՖ Գլոբալ մրցունակության նույն զեկույցի, ձեռնարկատիրական մշակույթի բաղադրիչով Հայաստանը համեմատաբար ավելի բարձր դիրք է գրավում, մեծամասամբ ի շնորհիվ ՏՀՏ ընկերությունների աճի, սակայն անգամ այս պարագայում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը՝ 100 միավորից հավաքելով 53.9:
- Համաշխարհային բանկի մարդկային կապիտալի ցուցիչի (ՄԿՑ) իր գնահատականով Հայաստանը զիջում է անցումային բոլոր երկրներին, բացառությամբ Տաջիկստանի, և շատ ավելի հետ է ﬓում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ﬕջինից: Մարդկային կապիտալի ցուցիչը չափում է այն մարդկային կապիտալը, որն այսօր ծնված երեխան կարող է ակնկալել ունենալ՝ հաշվի առնելով իր ծննդյան երկրում վատ կրթության և վատ առողջական պայմանների ռիսկերը:[4] 2020թ. Հայաստանի ՄԿՑ-ն 0.58 էր, ինչը մեկնաբանվում է որպես հաջորդ սերնդի արդյունավետության 42%-ի բաց՝ պայմանավորված մարդկային կապիտալով: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջինը շուրջ 0.7 էր:
Համաձայն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված Աշխատաշուկայի անհամապատասխանության և հմտությունների բացերի քարտեզագրման ելակետային հետազոտության տվյալների1, ՀՀ-ում աշխատաշուկայի անհամապատասխանությունը և հմտությունների բացը դրսևորվում է գործազրկության բարձր մակարդակով, որոշ ոլորտներում և հաստիքներում որակյալ աշխատուժի բացակայությամբ, աշխատուժի առաջարկած և գործատուների պահանջած հմտությունների անհամապատասխանությամբ, ինչպես նաև երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ոչ համարժեք եկամտով։ Վերոնշյալ խնդիրները առավել ցայտուն են ՀՀ մարզերում։ Սրա արդյունքը հասարակության շրջանում ի շարք խնդիրներ՝ գյուղական համայնքներում միգրացիայի և աղքատության բարձր մակարդակն է։ Այս խնդիրների հիմնական պատճառներն են երիտասարդների համար կարիքի և պահանջարկի վրա հիմնված կրթական ծրագրերի և դասընթացների պակասը, աշխատաշուկայի զարգացման և հնարավորությունների վերաբերյալ հասանելի տեղեկատվության սակավությունը, ինչպես նաև առկա ոչ ֆորմալ սոցիալական նորմերը, նախապաշարմունքները և գենդերային կարծրատիպերը։
- Հայաստանում թիրախային ոլորտների զարգացման միտումները․ գյուղատնտեսություն, ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաներ, հյուրընկալություն,
Աշխատանքի շուկան Հայաստանում բնութագրվում է աշխատուժի մասնակցության ցածր և գործազրկության բարձր մակարդակներով, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների սահմանափակ կիրառության: Ընդ որում, որոշակի խմբեր՝ երիտասարդները, կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես խոցելի են։ Գյուղատնտեսություն. Հայաստանում զբաղված բնակչության մեկ հինգերորդը ներգրավված է առաջնային գյուղատնտեսությունում։
Մինչդեռ ոլորտի ներդրումը ՀՆԱ-ում կազմում է 11․3%։ Նախորդ հինգ տարիների ընթացքում առաջնային գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտում շրջանառության աճի հստակ միտում է արձանագրվել, թեպետ 2017-2020 թթ-ին առաջնային գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը 87 հազարով նվազել է։
- Գյուղատնտեսության ոլորտում բարձր է ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը, մասնավորապես, 2020 թ-ին առաջնային գյուղատնտեսության շրջանառության միայն 11%-ը և ոլորտում զբաղվածների միայն 5.3%-ն է եղել ֆորմալ գրանցված: Սննդի վերամշակման ոլորտում Հայաստանում ներկայումս ընթանում է կարողությունների վերազինում և նորագույն սարքավորումներով հագեցում։ «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» գնահատմամբ՝ գյուղատնտեսությունում զբաղվածության կրճատմանը զուգահեռ, աշխատանքի արտադրողականության աճը մինչև 2030 թ-ը շուրջ 20%-ով կբարձրացնի աշխատավարձերը։ ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաներ. ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենից արագ աճող ճյուղերից է: 2021 թ-ին ոլորտում զբաղված էր շուրջ 40 հազար մարդ, որից 42.6%-ը՝ կանայք։ ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանում առավել բարձր վարձատրվողներից են՝ ամսական աշխատավարձը կազմում է միջինը 645 հազար դրամ (կամ շուրջ 1320 ԱՄՆ դոլար), մինչդեռ երկրի միջին ամսական աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է։ ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա է բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս, այդ պատճառով ընկերությունները՝ որակյալ կադրեր հավաքագրելու նպատակով աշխատանքային պրակտիկայի լայն հնարավորություններ են ընձեռում և աջակցում են իրենց աշխատողների հմտությունների կատարելագործմանն ու վերաորակավորմանը:
- Հյուրընկալություն. Կացության և հյուրընկալության ոլորտը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճ է արձանագրել, թեպետ ոլորտը ծանր հարված կրեց Քովիդ-19 համավարակից: 2021 թ-ին հյուրընկալության ոլորտում զբաղված էր շուրջ 61․7 հազար մարդ, որոնց կեսից ավելին կանայք էին։ Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման արդյունքում նվազում է ամրագրող գործակալների նկատմամբ պահանջարկը։ Միևնույն ժամանակ, գործատուներն առաջնահերթություն են տալիս հաճախորդների սպասարկման և կառավարման, սոցիալական մեդիայի կառավարման, թվային մարքեթինգի, սննդի պատրաստման և անվտանգության, միջոցառումների ու կոնֆերանսների կազմակերպման գիտելիքներին և հմտություններին:
Ելակետային հետազոտության հիմնական արդյունքները Երեք թիրախային ոլորտների գործատուները նշել են, որ որակյալ աշխատուժի պակասը ոլորտի աճին խոչընդոտող ամենակարևոր գործոնն է, և մասնագետների հավաքագրումն ու թափուր աշխատատեղերի լրացումը լուրջ բարդությունների հետ է կապված: Այս երևույթը կարծես ավելի սուր է արտահայտված ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների և ագրոպարենային ոլորտներում, քանի որ առաջին ոլորտի գործատուների 76%-ը և երկրորդ ոլորտի գործատուների 72%-ը նշել է, որ դժվարություններ է ունեցել որակյալ աշխատուժ գտնելու հարցում: Որակյալ աշխատուժ ներգրավելու խոչընդոտները տարբեր ոլորտներում տարբեր են։ Մինչ հյուրընկալության ոլորտում աշխատողների ներգրավմանը խոչընդոտում են սոցիալ-մշակութային կարծրատիպերը և աշխատանքի սեզոնային բնույթը, ագրոպարենային ոլորտում էական դեր է խաղում աշխատավարձերի ցածր լինելը:
Շրջանավարտները դժվարությամբ են աշխատանք գտնում՝ ԲՈՒՀ/ՄԿՈՒ-ում ձեռք բերված հմտությունների՝ աշխատաշուկայի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, և երբեմն մասնագիտական վերապատրաստման կարիք են ունենում՝ աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները բարելավելու համար:
Հետազոտությունը փաստում է, որ տնտեսական զարգացման, մարդկային կապիտալի որակի, աշխատաշուկայի և կրթական համակարգի, այդ թվում ՝ վերապատրաստումների միջև փոխկախվածությունը Հայաստանում վերջերս դարձել է ավելի կենսական և խոչընդոտներով լի՝ պայմանավորված տարբեր գլոբալ և տեղական գործոններով, ինչպիսիք են թվային փոխակերպումը, Քովիդ-19 համաճարակը, ժողովրդագրական փոփոխությունները և այլն, որոնք հանգեցրել են կադրերի բարձր հոսունության և շարունակական կրթության պահանջի մեծացման, ինչն էլ իր հերթին պահանջում է նոր մոտեցումներ՝ ուղղված աշխատաշուկայի հմտությունների բացերի նեղացմանը և անհամապատասխանությունների կրճատմանը։ Հայտնի է, որ բարձր որակավորում ունեցող աշխատուժը և դրա պատշաճ օգտագործումը կարևոր նշանակություն ունեն նորարարության և արտադրողականության, այսինքն՝ բիզնեսի հաջողության և ազգային բարգավաճման համար: Տեխնոլոգիաների, հատկապես ՏՀՏ-ի զարգացումը արագացրել է տնտեսական գլոբալացումը և մարդկանց համար բացել նոր հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ՝ նաև նոր ռիսկեր։ Աշխատաշուկայի և աշխատուժի հմտությունների անհամապատասխանություն եզրույթը շատ լայն է և վերաբերում է աշխատաշուկայի խոտորումների բազմաթիվ ձևերին, ներառյալ ուղղահայաց (թեր և գերորակավորում) և հորիզոնական (ոչ մասնագիտական աշխատանք) անհամապատասխանությունը, իրենց ընթացիկ աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ հմտությունների պակասը, թափուր կամ դժվար համալրվող աշխատատեղերի առկայությունը և առկա հմտությունների չպահանջարկվածությունը:
Շարունակական կրթությունը վերաբերում է աշխատողների մասնագիտական կրթության ու հմտությունների զարգացմանը ողջ կյանքի ընթացքում։ Աշխատաշուկայում առկա հմտությունների բացի պատճառով աշխատողների վերաորակավորումը և կատարելագործումն անհրաժեշտ են դարձել ողջ աշխարհում։ Հետևաբար, կրթական համակարգում պահանջարկի շարժիչ ուժ են ոչ միայն հիմնական, այլև շարունակական և մեծահասակների կրթությունը։ Այժմ, շարունակական կրթությանն աջակցելու նպատակով երկրներն իրականացնում են տարատեսակ համազգային ծրագրեր։ Վերջին հինգ տարիների ընթացքում Սինգապուրը SkillsFuture ծրագրի շրջանակներում ներդրել է տարեկան մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար՝ շարունակական կրթության և վերապատրաստման զարգացման նպատակով։ Ներդրումներն ուղղված են հմտությունների զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք թիրախավորում են ուսանողներին և կարիերայի զարգացման վաղ և միջին փուլերում գտնվող աշխատողներին: Նպատակ ունենալով աջակցել հմտությունների զարգացմանն ու շարունակական ուսուցմանը՝ նախաձեռնությունն օգտագործում է վարկային, սուբսիդավորման, խորհրդատվական և կրթաթոշակային մեխանիզմներ, ինչպես նաև տրամադրում աջակցություն կարիերան փոփոխող և կրթությունն աշխատանքի հետ համատեղող ուսանողներին։ Համաձայն ՄակՔինզիի կողմից իրականացված հետազոտության՝ մի շարք կազմակերպություններ իրենց աշխատակիցների վերաորակավորումն ու կատարելագործումը համարում են առաջնահերթություն հմտությունների բացերը վերացնելու համար։ Այնուամենայնիվ, քչերն են հասկանում, թե ինչպես է հնարավոր հաղթահարել աշխատաշուկայի խոտորումները:
Աշխատանքի համաշխարհային շուկան անցնում է բազմակողմանի վերափոխումների ալիքով։ Տեխնոլոգիական առաջընթացը, թվայնացումը և մի շարք այլ ազդակներ վերաիմաստավորում են զբաղվածությունը ողջ աշխարհում: Հիմնովին վերափոխվում են մասնագիտական չափորոշիչները, աշխատանքի մեթոդները, գործիքները և տեխնոլոգիաները: Աշխատաշուկայի զարգացման համաշխարհային միտումները հանգեցնում են զբաղվածության բովանդակության և կառուցվածքի փոփոխությունների ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ազգային մակարդակներում: Համաշխարհային միտումների վերլուծությունը էական նշանակություն ունի Հայաստանի աշխատաշուկայի ապագան ձևավորելու համար։
Համաշխարհային փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում Սինգապուրը SkillsFuture ծրագրի շրջանակներում ներդրել է տարեկան մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար՝ շարունակական կրթության և վերապատրաստման զարգացման նպատակով։ Ներդրումներն ուղղված են հմտությունների զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք թիրախավորում են ուսանողներին և կարիերայի զարգացման վաղ և միջին փուլերում գտնվող աշխատողներին: Նպատակ ունենալով աջակցել հմտությունների զարգացմանն ու շարունակական ուսուցմանը՝ նախաձեռնությունն օգտագործում է վարկային, սուբսիդավորման, խորհրդատվական և կրթաթոշակային մեխանիզմներ, ինչպես նաև տրամադրում աջակցություն կարիերան փոփոխող և կրթությունն աշխատանքի հետ համատեղող ուսանողներին։ Համաձայն ՄակՔինզիի կողմից իրականացված հետազոտության՝ մի շարք կազմակերպություններ իրենց աշխատակիցների վերաորակավորումն ու կատարելագործումը համարում են առաջնահերթություն հմտությունների բացերը վերացնելու համար։ Այնուամենայնիվ, քչերն են հասկանում, թե ինչպես է հնարավոր հաղթահարել աշխատաշուկայի խոտորումները:
Ջորջթաունի համալսարանի կրթության և աշխատուժի կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնագիտական կարողությունների զարգացման վկայականներ կամ հավաստագրեր ունեցող անձինք միջինում 20%-ով ավելի են վաստակում, քան նման որակավորում չունեցողները, իսկ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի համաձայն՝ մասնագիտական որակավորման հավաստագրեր ունեցող ամբողջական դրույքով և աշխատավարձով աշխատողների միջին շաբաթական եկամուտն ավելի բարձր է, քան վկայական չունեցողները: Գործազրկության ժամանակահատվածում մասնագիտական որակավորում ունեցող անձինք հակված են ավելի արագ նոր աշխատանք գտնելու: ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոն ընդգծում է, որ գործազրկության մակարդակն ավելի ցածր է վկայական կամ լիցենզիա ունեցող անձանց համար, քան չունեցողները: Ամերիկյան Pew Research Center-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն անձանց մոտ, ովքեր գործազրկության ժամանակ լրացուցիչ կրթություն են ստացել կամ վերապատրաստվել, ավելի մեծ է հավանականությունը՝ նոր աշխատանք գտնելու՝ մյուսների համեմատ։ ԱՄՆ Աշխատուժի նորարարության ևհնարավորությունների օրենքի (WIOA) շրջանակներում իրականացվող ծրագրերով նախատեսվում է ֆինանսավորում է աշխատուժի զարգացման համար, ներառյալ մեծահասակների և տեղահանված աշխատողների աշխատանքի ուսուցումը և կրթությունը:
Աշխատուժի նորարարության և հնարավորությունների մասին օրենքը (WIOA, այսուհետ՝ օրենք) ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 22-ին: Օրենքի նպատակն է օգնելու աշխատանք փնտրողներին մուտք գործել աշխատանք, կրթություն, վերապատրաստում և աջակցության ծառայություններ՝ աշխատաշուկայում հաջողության հասնելու և գործատուներին հմուտ աշխատողների հետ համապատասխանեցնելու համար։
ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով՝ WIOA-ի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերը 2019 թվականին սպասարկել են մոտավորապես 6,5 միլիոն քաղաքացիների: WIOA-ի մեծահասակների ծրագրերի շահառուներից՝ ծրագրից դուրս գալուց հետո երկրորդ եռամսյակում աշխատանք է ստացել 72,8%-ը: Ծրագրերի թեմատիկ՝ մասնագիտությունների և դասընթացների ծածկույթը ներառում է մասնագիտությունների լայն շրջանակ, այդ թվում՝ առողջապահություն, ՏՏ, արտադրություն և հմտություններ և արհեստներ:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մասնագետների մեծ մասը՝ աշխատաշուկայի պահանջներին բավարարելու և մրցակցային լինելու համար իր ողջ կյանքի ընթացքում անցնում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու շարունակական ուսուցում՝ վերապատրաստումների տեսքով։
2021 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում գործող և Նախագծի պայմաններին բավարարող կազմակերպությունների կողմից ապահովվում է ավելի քան 122․5 հազար աշխատատեղ։ Պետություն-մասնավոր երկխոսության արդյունքում կազմակերպված մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում պարզ է դառնում, որ կազմակերպությունների կողմից, որպես արտադրողականության աճի խոչընդոտ է հանդիսանում աշխատակիցների կողմից համապատասխան հմտությունների պակասը և աշխատանքի առաջարկին ոչ համապատասխան պահանջարկը։
Նախագծի նախատեսվող բյուջեն կանխատեսելու նպատակով սկզբնական շրջանում ուսումնասիրվել են 500,000․00 դրամ և ավել աշխատավարձ ստացող մասնագետները։
Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ-ում 500 հազ․ դրամ և ավել աշխատավարձ ստացողների թիվը կազմում է 64,915 մարդ, որոնց կողմից միայն 1 ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվող եկամտային հարկը կազմել է 15,458,083,702․00 դրամ։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ վերջինս ունի աճի միտում։
Սույն նախագծի արդյունքում աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացումը կբերի կազմակերպությունների արտադրողականության աճի։ Միաժամանակ, բարձր որակավորումը իրենից ենթադրում է վերապատրաստված աշխատակիցների աշխատավարձերի մինչև 30% աճ (կանխատեսումները իրականացվել են միջին ամսական աճի ուսումնասիրության և կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում), ինչը կհանգեցնի տվյալ աշխատակիցների մասով եկամտային հարկի ավելացմանը, դրամային արտահայտությամբ 1 ամսվա ընթացքում կազմելով մոտ 4․6 մլրդ դրամ (500 հազար դրամ և ավել աշխատավարձ ունեցող մասնագետների կողմից 1 ամսվա ընթացքում բյուջե մուտքագրվող եկամտային հարկի՝ 15,4 մլրդ դրամի 30%-ի չափով)։
Որպես ամփոփում ստորև ներկայացվում է ՏՀԶԿ կողմից իրականացված՝ արտադրողականության վրա ազդեցություն ունեցող գործոնների ուսումնասիրությունը, համաձայն որի աշխատակիցների վերապատրաստումը կիրառումը մեծապես ազդում է տնտեսության արտադրողականության բարձրացման վրա։
Հարկ է նշել, որ տնտեսության զարգացման, նորարարական ներուժի և արտադրողականության աճին համընթաց կենսական նշանակություն անհրաժեշտություն է առաջանում՝ աշխատուժի՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական գործառույթների կատարման արդյունավետությունն ապահովող որակավորումների բարձրացման և մասնագիտական կարողությունների զարգացման ապահովումը։
- Կարգավորման առարկան և բնույթը
Նախագծով առաջարկվում է միջոցառման շրջանակներում նպաստել աշխատաշուկայում առկա և ապագա մասնագետների որակավորման բարձրացմանը և ապագայում կանխատեսվող աշխատանքային պահանջներին համապատասխան գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ համաշխարհային առաջադեմ գիտելիքի հասանելիության զանգվածային ապահովում՝ որակավորված դասընթացների մասնակցության վճարների փոխհատուցման միջոցով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
․ Ֆինանսական գնահատական
- Ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսվում է առավելագույնը 15 000000 (մեկ միլիարդ ութ հարյուր քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ:
- Վերջինիս բաշխվածքը ծրագրի գործողության 3 տարում հետևյալն էր.
- առաջին տարում՝ առավելագույնը 100 000000 ՀՀ դրամ,
- երկրորդ տարում՝ առավելագույնը 500000 000 ՀՀ դրամ,
- երրորդ տարում՝ առավելագույնը 500 000 000 ՀՀ դրամ:
Ծրագրի արդյունքում որակական առումով նախատեսվում է ունենալ՝ տարեկան առնվազն 500 աշխատակիցների որակավորում/վերաորակավորում,
Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: 2024 թվականի բյուջեով 1104-11005 միջոցառման շրջանակներում նախագծի իրականացման նպատակով հաստատվել է 000000 հազ․ դրամ գումար։
Հայցվող ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 մլրդ 100 մլն ՀՀ դրամ` ծրագրի գործողության երեք տարիների համար։
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի նախատեսում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման Հավելված N1-ով նախատեսված 4․2 «Մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների զարգացում» կետը, ինչպես նաև Կառավարության 2020թ․-ի օգոստոսի 27-ի թիվ 1443-Լ որոշմամբ հաստատված ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը։
[1] https://data.worldbank.org/indicator/SL.TLF.CACT.NE.ZS
[2] Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների
[3] Դիրքը՝ Ֆորումի կողմից գնահատվող 141 երկրների շարքում զբաղեցրած հորիզոնականն է
[4] Օնորատի Մ., դե Սիլվա Ս. Յ, Միլան Ն., Քերշբաումեր Ֆ., «Աշխատանք Հայաստանում ավելի լավ ապագայի համար. աշխատատեղերի դինամիկայի վերլուծություն», Համաշխարհային բանկ, 2019 թ.
-
Քննարկվել է
31.07.2024 - 15.08.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1039
Տպել