Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1089-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1089-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման (այսուհետ` որոշում) համաձայն՝ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության (այսուհետ` բժշկական զննություն) իրականացման գործընթացում հիմնականում ընդգրկված են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունները, սակայն ֆլյուրոգրաֆիան որպես ախտորոշման մեթոդ բժշկագիտության մեջ գործնականում կորցրել է իր արդիականությունը։ Հաշվի առնելով, որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունը ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական հետազոտություններ (օրինակ՝ թվային ռենտգեն)։

Միաժամանակ, ներկայումս տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ իջել է թվային ռենտգեն հետազոտման սարքերի կողմից առաջացրած ճառագայթային ծանրաբեռնվածությունը՝ հավասարվելով ֆլյուրոգրաֆ սարքի կողմից առաջացվող ծանրաբեռնվածությանը։ Որպես ախտորոշման մեթոդ՝ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ (այսուհետ` նախագիծ)՝ որոշման հավելված N 2-ում «խոշորակադր ֆլյուորանկարահանում», «խոշորակադրային ֆլյուորանկարահանում», «խոշորակադր ֆլուորանկարահանում», «խոշորակադր ֆյուորանկարահանում» և «թոքերի ռենտգենանկարահանում» բառերը «թոքերի ռենտգենաբանական հետազոտություն» բառերով փոխարինելով՝ բժշկական զննությունների իրականացման գործընթացում թոքերը կհետազոտվեն ներկայիս բժշկագիտության պահանջներին համահունչ:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի արդի բժշկագիտության պահանջներին համապատասխան թոքերի գործիքային հետազոտություների իրականացմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: 

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    30.07.2024 - 14.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2083

Տպել