Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 1-ին մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1501 -ին հոդվածում «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով։

Հոդված 3.  Օրենսգրքի 1502 -րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերությունում «կողմնակի առարկաներ թողնելը» բառերը փոխարինել «, կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը» բառերով․

2) 4-րդ պարբերությունում «Սույն մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ պարբերությունով» բառերը։

Հոդված 4. Օրենսգրքի 1504 -րդ հոդվածում՝

1) վերնագրում «միջոցառումների անցկացումը» բառերից հետո լրացնել «ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր,» բառերը․

2) 1-ին պարբերությունից հանել «, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը» բառերը, իսկ «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 5.  Օրենսգրքի 1506 -րդ հոդվածում՝

1) վերնագրում «տեղադրումը» բառից հետո լրացնել «, երթևեկելի մասում, բաժանիչ գոտում և կողնակների վրա ապրանքներ վաճառելը» բառերով․

2) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության, կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը, երթևեկելի մասում, բաժանիչ գոտում և կողնակների վրա ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։

 

Հոդված 6.  Օրենսգրքի 1507 -րդ հոդվածում՝

1) վերնագրում «նախագծումը» բառից հետո լրացնել «, շինարարությունը և շահագործումը» բառերով․

2) «կառուցումը» բառը փոխարինել «շինարարությունը և շահագործումը» բառերով, իսկ «քսանապատիկի» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով։

 

 Հոդված 7.  Օրենսգրքի 1508 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1508.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների և և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների օգտագործման պայմանները խախտելը

1) Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, շենքեր և շինություններ, այդ թվում ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցումներ կառուցելը, վերակառուցելը, ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ,  և արդյունահանման աշխատանքներ, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2) Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

3) Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ տեղադրելը, ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 8.  Օրենսգրքի 1509 -րդ հոդվածում՝

1) «քսանապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․

«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում, ինչպես նաև բնակավայրի միջով անցնող հատվածներում առանց պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարումը՝

առաջացնում է պաշտոնատար անձի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»։

 

Հոդված 9 Օրենսգրքի 150․10 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« Հոդված 150.10.

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցուղիներով, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման և վերատեղադրման կարգը խախտելը

 

  • Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցուղիներով, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում կամ պաշտպանական գոտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

  • Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցուղիներով, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

  • Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետութան կառավարության կողմից սահմանված բացառիկ դեպքերի)`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  • Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի, նախկին տեսքը չվերականգնելը, կանաչ տնկիները չվերականգնելը, ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները չհավաքելը և չհեռացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

  • Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի հնգաապատիկի չափով:»։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության  նախագահ                                 Վ. Խաչատուրյան

 

2024 թ. _______

        Երևան

      ՀՕ-__-Ն

 

 

  • Քննարկվել է

    24.07.2024 - 09.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1072

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ